ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՐԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ(2)

Իրանում հայերը մշտապես մասնակից են եղել այդ երկրի տնտեսական, հասարակական և մշակութային զարգացումներին, իսկ իրանական ժողովուրդը երբեք նրանց չի դիտել որպես երկրի համար օտար և խորթ տարր։

1991 թ. Հայաստանի անկախության հռչակումը նոր էջ բաց արեց Հայաստանի և Իրանի, այդ երկու հարևան և բարեկամ երկրների և նրանց ժողովուրդների դարավոր տարեգրության մեջ։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական կապերի զարգացման տասնյակ տարիների ճանապարհ անցած Հայաստանը և Իրանը արձանագրել են մեծ նվաճումներ տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ բազմապիսի բնագավառներում։ Անկասկած այդ գործում զգալի դերակատարություն է ունեցել, ներկայումս էլ ունի նաև Իրանի հայ համայնքը։ Հիրավի, իրանահայ մեր հայրենակիցներն արել են ամեն ինչ Հայաստանին սատարելու, դժվարին պահերին նրան օգնության ձեռք մեկնելու, իրենց հայրենիքի հեղինակությունը անշեղորեն բարձրացնելու և դարերի հոլովույթում կողք-կողքի ապրած երկու հնագույն ժողովուրդների՝ հայերի և իրանցիների դարավոր բարեկամությունն ամրապնդելու համար։ 
Իրանահայ համայնքում առկա հիմնախնդիրների՝ ինքնության, հայապահպանության, հայեցի կրթության, հայկական դպրոցների, մշակութային հիմնարկությունների, հայ եկեղեցու, ներհամայնքային խնդիրների, համայնք-պետություն հարաբերությունների, համայնքի անդամների արտագաղթի, իրանական հասարակության հետ ինտեգրման, իրանահայ համայնք-Հայաստան հարաբերությունների, և, վերջապես, համայնքի հեռանկարի հետ կապված հարցերի ուսումնասիրությունն անկասկած ունի ինչպես գիտական, ճանաչողական, այնպես էլ քաղաքական ու գործնական նշանակություն։ Առանց նշված խնդիրների քննության՝ անհնար է ամբողջական պատկերացում կազմել Մերձավոր ու Միջին Արևելքի ամենահնագույն համայնքի և նրանում ընթացող գործընթացների մասին։ Իրանի հայ գաղթօջախների անցյալի պատմությունը հայ գրչի մշակների կողմից բավականաչափ ուսումնասիրված է, մի բան, որ չի կարելի ասել այդ համայնքի ներկա վիճակի ու զարգացումների 12 մասին։
Ինչպես նշված տարածաշրջանի համարյա առանց բացառության բոլոր հայ համայնքները, այնպես էլ իրանահայ համայնքը, որը դարերի ընթացքում մեր սփյուռքի առավել վառ ազգային հայեցի նկարագիր ունեցող հատվածներից մեկն է եղել, այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Այդ համայնքին հուզող արդի խնդիրները հիմնականում առնչվում են մեր տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և քաղաքական ընդհանուր մթնոլորտի թելադրած գերխնդիրների հետ, որոնք իրենց արտացոլումն են գտնում իրանահայ համայնքի առօրյա կյանքի տարբեր ոլորտների վրա։
Շնորհիվ իրանական ժողովրդի հյուրընկալ վերաբերմունքի, քաղաքական լայնախոհության, հանդուրժողականության և օտարատյացության բացակայության, հնարավոր եղավ վերջին չորս հարյուր տարիների ընթացքում Իրանում պահպանել հայկական ինքնությունն ու համայնքային կառույցները։ Ճշմարիտ է նաև, որ հայ և իրանական ժողովուրդների միջև մերձեցման պայմաններ էր ստեղծում նաև ինքը՝ իրանահայությունը, իր վերին աստիճանի օրինապահ ընթացքով, աշխատասիրությամբ և գնահատելի ծառայություններով Իրանի տնտեսական, քաղաքական, հասարակական և կրթականմշակութային մարզերում։

Քաղված՝<< Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ>> գրքից 
Վահան Բայբուրդյան 
tert.nla.am/archive


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: