ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վագները» փորձել է զենք գնել Թուրքիայից

CNN-ն ուսումնասիրել է արտահոսած ամերիկյան գաղտնի փաստաթղթերը և եկել եզրահանգման, որ «Վագները» փորձել է զենք գնել Թուրքիայից՝ Ուկրաինայի պատերազմում և այլ հակամարտություններում օգտագործելու համար։

Ամերիկյան հետախուզական ծառայությունների զեկույցից, որը վկայակոչված է փաստաթղթում, հետևում է, որ «Վագների» ներկայացուցիչները փետրվարի սկզբին հանդիպումներ են ունեցել Թուրքիայում՝ «զենք և տեխնիկա ձեռք բերելու համար», որը կարող է հետագայում օգտագործվել ուկրաինական զորքերի դեմ կռվող վարձկանների կողմից։ Նույն փաստաթղթից բխում է նաև, որ վարձկանները պատրաստվում էին դրա մի մասն օգտագործել Մալիում, որտեղ «Վագներն» ունի իր շահերը։ Ու թեև «Մալի, Ռուսաստան, Թուրքիա. «Վագները» զենք է փնտրում Անկարայում» վերնագրով փաստաթուղթը որևէ ապացույց չի ներկայացնում առքուվաճառքի մեկնարկի մասին, ըստ ամենայնի, ամերիկացիները լրջորեն են վերաբերվել նման փորձին։ Թուրքիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է, մի դաշինքի, որն ուղղակի ռազմական օգնություն է տրամադրում Կիևին: Թուրքիայում է նաև ԱՄՆ-ի հիմնական ռազմաբազան, որտեղ միջուկային զենք է պահվում: Հետևաբար՝ ցանկացած նշան, որ Թուրքիան կարող է քննարկել ռուս վարձկաններին զենք վաճառելու հարցը, չի կարող լուրջ անհանգստություն չառաջացնել Վաշինգտոնում և կարող է բարդացնել Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի գործընկերների հետ: CNN-ը չի ստացել կոնկրետ այս փաստաթղթի իսկության հաստատում, սակայն ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ արձանագրել էին, որ արտահոսած նյութերի մեծ մասը իրական է։ 
Տաթև Ֆռանգյան

© factor.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: