Ազգային միասնությունն ու համայնքային միասնությունը յուրաքանչյուր երկրի ժողովրդի համար առանձնահատուկ տեղ ունեն

Իրանահայ համայնքը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի հնագույն, ավանդական և ամենախոշոր համայնքներից է։
Թվականիս փետրվարի
16-ին, Հայ Մշակութային Հասարակական ֆորումի վարչության նախաձեռնությամբ, Թեհրանի հայ համայնքի
մի խումբ մտավորականների, ազգային և հասարակական
գործիչների, միութենականների, բարերարների, փորձագետների, գործարարների, իրավաբանների,
արվեստագետների, համալսարանի դասախոսների և այլ մասնագետների ներկայությամբ Թեհրանի <<Սպինաս>> մեծ հյուրանոցի
<<Փասարգադ>> շքեղ դահլիճում տեղի ունեցավ համայնքային հարցերի քննարկման
թեմայով խորհրդակցական հանդիպում։

Հանդիպման ընթացքում
քննարկվեց Թեհրանի հայ համայնքին հուզող մի շարք կրթական, հասարակական, տնտեսական և
երիտասարդության առնչվող հարցեր։ Եղավ մտքերի փոխանակում և առաջարկներ։ Փոխհասկացության
և բավականին դրական մթնոլորտում ներկաները համաձայնության հասան շարունակել նման հանդիպումները
և իրենց ներուժն ու մասնագիտությունը ինչպես նաև հասարակական գործունեության փորձը
սպասարկել Թեհրանի հայ համայնքի հասարակական, մշակութային և տնտեսական իրավիճակի բարելավմանը։
Նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաև մի շարք առկա խնդիրների
և հարցերի, որոնց կարգավորման համար եղավ մասնագիտական լուծումներ գտնելու առաջարկներ։
Հարկ է նշել, որ բոլոր ներկաները շեշտադրեցին հայ համայնքի միասնական ջանքերով համատեղել համայնքային ազգային և հասարակական ուժերը
և այն ուղղորդել Հայ Մշակութային Հասարակական ֆորումի նպատակների և տեսլականի իրականացման
նպատակին։
.jpg)
Մասնավորաբար ընդգծվեց, որ Հայ ֆորումի երկարաժամկետ տեսլականն է ստեղծել հասարակական
մի կառույց, որը կխթանի դրական փոփոխությունների իրականացումը իրանահայ մշակութային, կրթական, գործարար և հասարակական ասպարեզներում`
բարձրացնելով հայ երիտասարդների կրթության մակարդակն ու նպատակի գիտակցման աստիճանը: Հայ ֆորումը
պատրաստ է քննարկել համայնքի և Հայաստանի ու Սփյուռքի այլ կառույցների, հայանպաստ այլ հաստատությունների և ծրագրերի հետ համագործակցության
հնարավորությունները:
Հանդիպման հիմնական նպատակն էր Իրանի
հայկական համայնքներում փորձել վերականգնել
և վերաշխուժացնել համայնքային կյանքը և այն պատշաճորեն
ներկայացնելու և արդյունավետ «իրացնելու» մեր երկիր
Իրանում և հայրենիք Հայաստանում։ Այդ նպատակին հասնելուն է ուղղված սույն ծրագիրը, մասնավորապես իրանահայ համայնքում ստեղծել այնպիսի մի մշակութային, հասրակական
և տեղեկատվական կառույց, ինչը կփորձի ներկայցնել հայ մշակույթը և տնտեսաքաղաքական կարողությունը
իրանցի
հասրակությանը և ամրապնդել մեր դարավոր ներկայությունը հայ ժողովրդի բարեկամ
երկիր՝ Իրանում։

Հանդիպմանը նաև շեշտադրվեց որ Հայ Մշակութային Հասարակական
ֆորումը, Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական
կենտրոնը, Բիզինես Ֆորումը և նրանց աջակցող
նոր ձևավորված <<Միասնության դաշինք>>-ը բազմակի առաքելություն ունեն` Սովորել, Գործել, Համաստեղծել հանուն իրանահայության միասնության, մշակութային, հասարակական և տնտեսական
զարգացման:
hayazd.com
Նմանատիպ Լուրեր

Մեր նպատակը համայնքային բոլոր ուժերի և ռեսուրսների աջակցությամբ՝ միաբան, կենսունակ և բարեկարգված համայնք ստեղծելն է․ Հենրիկ Տեր Ղուկասյան
Թվականիս մարտի 3-ին, Իրանահայ Ազգային և Մշակութային Միության վարչության նախաձեռնությամբ և թեհրանահայ Միասնության Դաշինքի համագործակցությամբ ԻԱՄՄ սրահում տեղի ունեցավ <<Հայ Մտավոր>> կենտրոնի մասնագիտական քննարկումների երկրորդ հանդիպումը։

Խոյում հայկական եկեղեցիները չեն վնասվել երկրաշարժի հետևանքով
Իրանում հայկական եկեղեցիների կենտրոնի պատասխանատու՝ Տկն. Ավետյանը վստահեցրեց, որ եկեղէցիները ունեն ամուր հիմք և կառույց և չեն վնասվել երկրաշարժի հետևանքով:

Շնորհավորանք
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ: Դուք հայ իրականության մեջ գոյություն ունեցող բարեգործական և հասարակական ու մշակութային ավանդույթների լավագույն շարունակողն եք:

Իրանահայ համայնքի գործարարների ներգրավումը՝ Իրանի և Հայաստանի արդյունաբերական բաժնի և տնտեսական զարգացման ոլորտում
Իրանահայ գործարարները առաջարկում են Իրանում ստեղծել հայ և իրանցի գործարարների և արհեստավորների համատեղ ընկերություններ և Հայաստանի ֆինանսների և արդյունաբերության նախարարությունից փորձագիտական խորհրդատվություն ստանալով՝ պահանջված արդյունաբերական նախագծեր իրականացնել Հայաստանում:

Անդրադարձ՝ «ՀՄՀՖ»-ի «ՍՄԱԲ» կենտրոնի և ԲՖ-ի 2022 թվականի գործունեությանը
Տարեվերջի ավանդության համաձայն «Հայազդ» լրատվական կայքը ամփոփել է «ՀՄՀՖ»-ի «ՍՄԱԲ» կենտրոնի և Բիզինես Ֆորումի գործունեության տարին, առանձնացնելով 2022 թվականի կարևորագույն մշակութային իրադարձությունները։
.jpeg)
Հայ-իրանական հարաբերությունները որքան հարուստ պատմություն, նույնքան էլ մեծ ներուժ և խոստումնալից ապագա ունեն
Հազարամյակներ շարունակ իրար հարևանությամբ ապրող հնդեվրոպական երկու հնագույն ժողովուրդները՝ հայերը և իրանցիները, տոնում են իրենց ժամանակակից պետությունների՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: ՀՀ-ԻԻՀ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 9-ին: