Իրանի հայ համայնքն ունի շատ մեծ պոտենցիալ տնտեսական ներդրում անելու Հայաստանում

Պետք է նկատի առնել, որ Իրանի հայ համայնքը մարդկային ռեսուրսներով և կապիտալով ունի շատ մեծ պոտենցիալ տնտեսական ներդրում անելու Հայաստանում:
Իրանահայ համայնքն այսօր առավել քան երբևէ կարիք ունի
Հայաստանի կրոնական, մշակութային և գործարարական՝ պետական և ոչ պետական ինստիտուտների
հետ ուղղակի շփման և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունն, իհարկե հարգելով
Իրանի պետական համակարգի կողմից կրոնական փոքրամասնությունների համար սահմանված օրենքները
և կարգերը: Անհրաժեշտ է, որ Հայաստանում ԻԻՀ դեսպանության հետ համադրաբար, մայրաքաղաք
Երևանում ստեղծել Իրան-Հայաստան բարեկամական, մշակութային և տնտեսական
համագործակցության և խորհրդատվական առանձին վարչություն կամ գրասենյակ, որտեղ կարող
են դիմել ցանկացած իրանահայ, կամ իրանցի գործարար և շահագրգռված քաղաքացի կամ ընկերություն
իր մասնագիտության ոլորտում համագործակցության առաջարկներ կամ պլաններ ներկայացնեն
Իրան-Հայաստան տնտեսական, տեխնիկական, մշակութային համատեղ գործակցության և բիզնեսի
զարգացման և այլ ոլորտներում: Դա անկասկած կհեշտացնի երկկողմ հարաբերություններն ընդլայնել
ուղղակիորեն և փոխհասկացության հենքի վրա, առանց կողմնակի կամ խանգարիչ միջամտության
և ճաշակային ազդեցություններից:
Գալով Իրան-Հայաստան միջպետական հարաբերությունների
ընդլայնման կարևորությանը և գործընթացներին, պետք է նշել, այդ բնագավառում լուրջ աշխատանքներ
պետք է կատարվեն և արագորեն լրացնել անցյալից մնացած բացթողումներն ու թերացումները
և նոր թափ հաղորդել տնտեսական, առևտրական, մշակութային և եկեղեցական հարաբերություններին:
Իրանի պատժամիջոցների պայմաններում և երկու թշնամի հարևանների
հետ Հայաստանի սահմանները փակ լինելու պատճառով անհրաժեշտ է ներկա իրավիճակում լրջորեն
պլանավորել երկու հարևան և բարեկամ երկրների տնտեսությանն աջակցելու հետագա քայլերը։
Բացի այդ տարածաշրջանի հարցերի կարգավորման առումով խիստ մեծ է Իրան-Հայաստան համագործակցությունների
խորացումը և օգտագործել Իրանի կառավարության համագործակցությունը։
Իրանում տիրող տնտեսական ծանր պայմանները և ԱՄՆ-ի կողմից
Իրանի դեմ սահմանված շրջափակումները խորը ազդեցություն են թողել իրանցիների վրա: Հայ
համայնքը փաստորեն հուսալքված վիճակում է հայտնվել և արտադրամասերը մեծ վնասներ են
կրում շրջափակումների հետևանքով: Ամեն օր Իրանում փակվում են մի քանի արտադրամասեր,
արհեստանոցներ և փոքր արդյունաբերական գործարաններ: Հայ արհեստավորների, գործարարների
և արտադրամասերի սեփականատերերի մի զգալի մասն իր հույսը կապել է հայերնադարձության
հնարավորության և Հայաստանում սեփական բիզնեսը և աշխատանքը շարունակելու հեռանկարի
վրա: Սակայն, ինֆորմացիայի և մասնագիտական խորհրդատվական ինիստիտուտների բացակայության
դեպքում նրանք չգիտեն Հայաստանի ո՞ր քաղաքում կամ արդյունաբերական ի՞նչ բաժնում կարող
են ներդրում անել
և շարունակել իրենց աշխատանքը: Սա բացառիկ առիթ է Հայաստանի
համար Իրանում ստեղծված իրավիճակն օգտագործել իրանահայ համայնքի կապիտալը, մասնագիտական
ուժը, արդյունաբերական հնարավորությունները ներգրավելու՝ Հայաստանի տնտեսական և արդյունաբերական
կյանքը զարգացնելու համար: Հայաստանի կառավարությունը պետք է օրենքով պաշտպանի սփյուռքահայ
և իրանահայ գործարարների ֆինանսական անվտանգությունը և հնարավորություն ստեղծի նրանց
համար ազատ ու հուսալի գործունեությունը շարունակել հայրենիքում, կամ տեղեկությունների փոխանակման
միջոցով հարմար միջավայր ստեղծել Իրանում հայ գործարարների արևտրային պայմանների համար
դեպի ԵԱՏՄ-ի շուկաները:
Այսօրվա աշխարհի պայմանները և ժամանակները փոխվել են և հայության և
առհասարակ ժողովուրդի պահանջները տարբեր ոլորտներում, ինչպես քաղաքական և հասարակական,
այնպես էլ սոցիալական, կրթական և մշակությաին և հոգևոր ոլորտներում ենթակա են աշխարհի և Հայաստանի
քաղաքական, սոցիալական իրավիճակի փոփոխության: Ժամանակն է՝ քայլ պահել օրվա հասարակական,
քաղաքական և տնտեսական պահանջների հետ և բավարարել սփյուռքահայության իրական կարիքները
կրթական, սոցիալական, տնտեսական և մշակությանին ոլորտներում:
Այս համատեքստում Իրանի հայ համայնքային կյանքում
առկա վարչական բազում թերությունները իրանահայ համայնքին հասցրել են հուսալքման ու
ինքնությունը կորցնելու վտանգի եզրին, սակայն դա հնարավոր է ուղղել Հայաստանի հետ համայնքի
կապերի և հարաբերությունների ամրագրման միջոցով, որն ահռելի աշխատանք ու ներուժ
է պահանջում: Սակայն, այդ առումով կա հոգեբանական մթնոլորտ, որի մասին պետք է մտածել
երկուստեք խորհրդակցությամբ և համատեղ ջանքերով և հանգել ցանկացած արդյունքի, իսկ դա
անկասկած կնպաստի Հայաստանի առևտրական, տնտեսական և արդյունաբերական զարգացման հեռահար
նպատակների իրականացմանը հայրենադարձության ռազմավարության պլանի ձևավորմամբ: Այս ռազմավարության
մշակման խորքում պետք է նկատի առնել, որ Իրանի հայ համայնքը մարդկային ռեսուրսներով
և կապիտալով ունի շատ մեծ պոտենցիալ տնտեսական ներդրում անելու Հայաստանում:
Իրանի հարուստ մշակույթն ու քաղաքակրթությունը, այդ երկրի հանրային դիվանագիտության ուժի մի մասն է կազմում, որն Իրանի փափուկ դիվանագիտության կարեւորագույն բաղադրիչներից է: Հաշվի առնելով Իրանի հսկայական ներուժը միջազգային, տարածաշրջանային և հարևան երկրների հետ զբոսաշրջության և մշակութային ոլորտում համագործակցություններն ընդլայնելու համար, որոնք օգտագործվում են այդ ոլորտում աշխատող ընկերությունների ու մասնագիտական կենտրոնների և տուրիստական բաժնի զարգացման նպատակով, հնարավոր է այդ ոլորտում լուրջ քայլեր ձեռնարկել Իրանի և Հայաստանի տուրիստական ընկերությունների գործակցության և մշակութային ժառանգության և հուշակոթողների պահպանության գործում: Այստեղ նաև պետք է հաշվի առնել Իրանում բնակող հայ համայնքի մարդկային, մշակութային, կազմակերպչական և մասնագիտական պոտենցիալների անվերապահ օգտագործումը՝ Հայաստանի և Իրանի տուրիստական արդյունաբերության ոլորտի զարգացման գործում:
Սահակ Շահմուրադյան
Իրանի հարուստ մշակույթն ու քաղաքակրթությունը, այդ երկրի հանրային դիվանագիտության ուժի մի մասն է կազմում, որն Իրանի փափուկ դիվանագիտության կարեւորագույն բաղադրիչներից է: Հաշվի առնելով Իրանի հսկայական ներուժը միջազգային, տարածաշրջանային և հարևան երկրների հետ զբոսաշրջության և մշակութային ոլորտում համագործակցություններն ընդլայնելու համար, որոնք օգտագործվում են այդ ոլորտում աշխատող ընկերությունների ու մասնագիտական կենտրոնների և տուրիստական բաժնի զարգացման նպատակով, հնարավոր է այդ ոլորտում լուրջ քայլեր ձեռնարկել Իրանի և Հայաստանի տուրիստական ընկերությունների գործակցության և մշակութային ժառանգության և հուշակոթողների պահպանության գործում: Այստեղ նաև պետք է հաշվի առնել Իրանում բնակող հայ համայնքի մարդկային, մշակութային, կազմակերպչական և մասնագիտական պոտենցիալների անվերապահ օգտագործումը՝ Հայաստանի և Իրանի տուրիստական արդյունաբերության ոլորտի զարգացման գործում:
Սահակ Շահմուրադյան
Նմանատիպ Լուրեր

Շնորհավորանք
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ: Դուք հայ իրականության մեջ գոյություն ունեցող բարեգործական և հասարակական ու մշակութային ավանդույթների լավագույն շարունակողն եք:

Իրանահայ համայնքի գործարարների ներգրավումը՝ Իրանի և Հայաստանի արդյունաբերական բաժնի և տնտեսական զարգացման ոլորտում
Իրանահայ գործարարները առաջարկում են Իրանում ստեղծել հայ և իրանցի գործարարների և արհեստավորների համատեղ ընկերություններ և Հայաստանի ֆինանսների և արդյունաբերության նախարարությունից փորձագիտական խորհրդատվություն ստանալով՝ պահանջված արդյունաբերական նախագծեր իրականացնել Հայաստանում:

Անդրադարձ՝ «ՀՄՀՖ»-ի «ՍՄԱԲ» կենտրոնի և ԲՖ-ի 2022 թվականի գործունեությանը
Տարեվերջի ավանդության համաձայն «Հայազդ» լրատվական կայքը ամփոփել է «ՀՄՀՖ»-ի «ՍՄԱԲ» կենտրոնի և Բիզինես Ֆորումի գործունեության տարին, առանձնացնելով 2022 թվականի կարևորագույն մշակութային իրադարձությունները։
.jpeg)
Հայ-իրանական հարաբերությունները որքան հարուստ պատմություն, նույնքան էլ մեծ ներուժ և խոստումնալից ապագա ունեն
Հազարամյակներ շարունակ իրար հարևանությամբ ապրող հնդեվրոպական երկու հնագույն ժողովուրդները՝ հայերը և իրանցիները, տոնում են իրենց ժամանակակից պետությունների՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: ՀՀ-ԻԻՀ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 9-ին:

Սփյուռքում ոչ մի համայնք այնքան չի ազդվում Հայաստանում տեղի ունեցող սոցիալ, քաղաքական և մշակութային զարգացումներից որքան՝ Իրանի հայ համայնքը
Իրանահայ համայնքն իր բազմադարյա պատմությամբ և Իրանի մշակութային, կրոնական, հասարակական և արդյունաբերական ներուժով անկասկած մեծ դերակատարություն է ունեցել Իրանի մշակութային և հասարակական կյանքում, ինչպես նաև տեխնիկական ու առևտրական զարգացումների ոլորտներում։

ՀՄՀՖ-ի, ՍՄԱԲ կետրոնի և Հայազդ կայքի ներկայացուցիչները մասնակցել են Երևանում կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովին
hayazd.com-Համաշխարհային հայկական գագաթնաժողովին նաև իրենց մասնակցությունը բերեցին թե Իրանի հայ համայնքի հասարակական և մշակույթային որոշ կառույցների ներկայացուցիչներ և թե մասնավորաբար Հայ Հասարակական Մշակութային Ֆորումի, Սուրբ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայազդ լրատվական կայքի ներկայացուցիչներ՝ ՀՄՀՖ-ի և ՍՄԱԲ կենտրոնի վարչության անդամներ իրանահայ վաստակավոր արվեստագետ տիկին Լորետա Ավետիսյանը և Սիփան Մկրտումյանը։