Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին
Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, կարեւորել կառույցի անցած ճանապարհն ու դերը պետականաշինության եւ հայապահպանության գործում: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՌԱԿ-ի գործունեությանը եւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի:
Կուսակցության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հայանպաստ նախաձեռնությունների իրագործման ճանապարհին պատրաստ են աջակցել Հայաստանի իշխանություններին: Նրանք առանձնակի կարեւորել են այն հանգամանքը, որ կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումն անցկացվել է ԱԺ այգում եւ շնորհակալություն են հայտնել խորհրդարանի ղեկավարությանն այս հարցում իրենց աջակցելու համար:
Աղբյուր՝ civic.am