ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մենք ձեր նշաձողին ղուրբան․ ՉԻ

Մենակ ափսոս, որ 1920-ին Հայաստանում ընդդիմություն չկար, միտինգ աներ, խափաներ Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան և թույլ չտար, որ դաշնակները մեր հողերը հանձնեին թուրքերին:

ilur.am- Տարիներ առաջ, երբ դաշնակները Ռոբերտ Քոչարյանի մոտ դաշնակ էին աշխատում, ընդդիմությունը, քաղհասարակության տարբեր խմբեր, ակտիվիստներ որ ակցիա, հանրահավաք էին անում, ՀՅԴ-ն կամ դաշնակ գործիչները դատապարտում էին դա, թե նման գործողությունները խաթարում են երկրի կայունությունը, թշնամիների ջրաղացներին ջուր և այլ հեղուկներ են լցնում, պետք է ազգը չպառակտել և այլն:

Մի անգամ, եթե ճիշտ ենք հիշում, Արմեն Ռուստամյանն էր, ծայրահեղ դեպքում՝ Վահան Հովհաննիսյանը, լրագրողները հարցրեցին, թե դուք դատապարտում եք ընդդիմադիր ակցիաները, հանրահավաքներ, բա դուք ինչի՞ էիք 1990-ականների պատերազմի ժամանակ օրումեջ Երևանում միտինգներ անում, ակցիաներ, հրաժարական պահանջում: 

Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե իրենք այն ժամանակ միտինգներ էին անում, որ իշխանությունները ի վնաս Արցախի քայլեր չանեն, որոշումներ չկայացնեն, որ իրենց ընդդիմադիր գործողությունները նույնպես նպաստում էին պատերազմի դրական արդյունքներին: Այսինքն՝ Երևանում միտինգներ անելով էին մասնակցում պատերազմին: Այդպես է ստացվում:

Որ ասում ենք՝ սրանց պլաստինկան չի փոխվել, նաև սա նկատի ունենք: Շաբաթ օրը Իշխան Սաղաթելյանը ասուլիս էր տալիս, եղանակը վատն էր, այդ օրը հանրահավաք չէին անում, ու ներկայացնելով, թե ինչ հաջողությունների են հասել վերջին օրերի իրենց այս հայրենափրկիչ շարժման ընթացքում, մի քանի ձեռքբերում ներկայացրեց, որոնցից ամենակարևորն այն էր, որ իրենց շնորհիվ «կանխվեց Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումը»:

Սա կոչվում է անպարտելի քայլ: Այսինքն՝ եթե Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցվի, ընդդիմությունը կասի՝ դե, մենք նշաձողի իջեցումը սառեցրել էինք, բայց էն կապիտուլյանտը զոռով իջեցրեց: Դե, իսկ եթե նշաձողի իջեցում չլինի, արդեն պարզ է, պատմության գրքերի համար տեքստը պատրաստ է, թե ինչպես դաշնակները խափանեցին նշաձողի իջեցումը: Ցանկացած դեպքում, շահած են դուրս գալիս: 

Մենակ ափսոս, որ 1920-ին Հայաստանում ընդդիմություն չկար, միտինգ աներ, խափաներ Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան և թույլ չտար, որ դաշնակները մեր հողերը հանձնեին թուրքերին: 

Չորրորդ Իշխանություն


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: