ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական սփյուռքը պետք է առաջ տանի մեկ՝ հայկակա՛ն շահը

Անհրաժեշտ է նաեւ գիտակցել, որ հայկական սփյուռքի համայնքներն առաջին հերթին այդ երկրների քաղաքացիներն են, որոնք որոշակի պարտավորություններ ունեն տվյալ պետությունների առաջ: /

Վերջին տարիներին տարածաշրջանում բռնկված հակամարտությունները վեր հանեցին հայ ժողովրդի, հատկապես հայկական սփյուռքի անվտանգության բազմաթիվ հարցեր: Այն առավել սուր է դրվում հետխորհրդային տարածքներում արձանագրվող հակամարտությունների եւ ներքին անկայուն իրավիճակների ժամանակ: Նման զարգացումների ընթացքում մեծանում են ռիսկերը, երբ  հակամարտող երկրների հայկական համայնքներին մղում են բախումների «առաջնագիծ»՝ որպես կանոն ոչ այնքան բուն ռազմական գործողությունների, որքան առաջին հերթին տեղեկատվական-քարոզչական պատերազմի առումով: Այն դեպքում, երբ Արցախում հակամարտությունը թեժ փուլից տեղափոխվել է դիվանագիտական եւ քարոզչական դաշտ, վերոշարադրյալ միտումները լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ու սփյուռքի անվտանգության համար: Այս խնդիրը, ինչպես արդեն նշեցինք, առավել սուր է դրված հետխորհրդային երկրներում, որտեղ ավանդաբար ձեւավորված են հայկական մեծ համայնքներ: Ասվածի համատեքստում առանձնակի նշանակություն է ստանում ուկրաինական հակամարտությունը: Դա ակնհայտ երեւում է սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում, որտեղ տեղեկատվական պատերազմ է ընթանում ինչպես հակամարտության մեջ գտնվող կողմերի, այնպես էլ Արցախի չկարգավորված հիմնահարցի քարոզչական ճակատում: Օրերս ադրբեջանական հատուկ ծառայություններն սկսեցին շրջանառել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետ կապ չունեցող ՀՀ քաղաքացու լուսանկարներ՝ փորձելով ներկայացնել, թե իբր Հայաստանի ԶՈւ զինվորական գրքույկով քաղաքացին կռվում է ռուսական զինված ուժերի դեմ, սակայն իրականում նա Ուկրաինայի շատ քաղաքացիների նման զբաղվել է սննդամթերքի գողությամբ: Ադրբեջանական հատուկ ծառայություններն այսօր «պեղում» են ուկրաինական ու հայկական դրոշների համատեղ լուսանկարներ եւ դրանք ակտիվորեն շրջանառում սոցիալական ցանցերում ու էլեկտրոնային տեղեկատվական հարթակներում: Նման ապատեղեկատվությունը հենց էլեկտրոնային հարթակներում է տարածվում, քանի որ դրանք կայծակնային ազդեցություն են ունենում հասարակական կարծիքի վրա, եւ հերքումները սովորաբար առաջնային ազդեցություն չեն թողնում:

Այստեղ անհրաժեշտ է նաեւ գիտակցել, որ հայկական սփյուռքի համայնքներն առաջին հերթին այդ երկրների քաղաքացիներն են, որոնք որոշակի պարտավորություններ ունեն տվյալ պետությունների առաջ: Այսօր Ուկրաինայում կա մոտ 450 հազարանոց հայկական սփյուռք, իսկ Ռուսաստանում այդ թիվը գերազանցում է 2 միլիոնը: Համապատասխան երկրներում բնակվելն ուղղակիորեն անդրադառնում է հայկական համայնքների ներկայացուցիչների կարծիքների վրա, որոնք հրապարակվում են սոցիալական հարթակներում եւ որոնք օրինաչափորեն բեւեռացված ու իրարամերժ են: Օրինակ՝ արցախյան վերջին պատերազմում հայկական սփյուռքը ծայրահեղ բեւեռացել էր: Ռուսաստանում բնակվող համայնքը միանշանակ քննադատության էր ենթարկում Արեւմուտքին եւ, ի դեմս Թուրքիայի, նաեւ ՆԱՏՕ-ին՝ արցախյան պատերազմը հրահրելու համար: Եվրոպական եւ ամերիկյան երկրների համայնքների ներկայացուցիչները կատարվածի մեջ տեսնում էին Ռուսաստանի թողտվությունն ու կրավորական կեցվածքը: Բազմաթիվ էին դեպքերը, երբ հարազատ քույրերն ու եղբայրներն ունեին տրամագծորեն հակառակ կարծիքներ, քանի որ նրանցից մեկն ապրում էր Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, մյուսը՝ Ռուսաստանում: Այստեղ ավելորդ է խոսել այն ծայրահեղ իրավիճակի մասին, երբ հակամարտության մեջ մտած կողմերի բանակներում կարող են զորակոչված լինել նաեւ այդ երկրների հայազգի քաղաքացիներ, ինչպես եղել էր աբխազական հակամարտությունում կամ այսօր Ուկրաինայում է: Նման իրավիճակներում հնարավոր ռիսկերը նվազեցնելը մեր երկրի համար թիվ մեկ  խնդիր է դառնում: Այդ նպատակով առաջնայնորեն պետք է նվազագույնի հասցվի ծայրահեղ բեւեռացված կարծիքների շրջանառությունը սոցիալական ցանցերում, ինչը կարող է վնաս հասցնել արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացին: Պետք է շեշտադրումներն արվեն այն սկզբունքների վրա, որոնք բխում են հայկական պետությունների ռազմավարական նպատակներից, օրինակ՝ նման իրավիճակներում ազգերի ինքնորոշման իրավունքին առաջնայնություն տալը: Դա միջազգային հանրության համար ընկալելի կլինի, քանի որ ունենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը: Այն հասկանալի կլինի նաեւ Ուկրաինայում, չէ որ տասնամյակներ շարունակ այդ երկիրը համակրում էր Ադրբեջանին՝ շեշտադրելով նաեւ իր համար խնդիր դարձած տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը: Այլ կերպ ասած՝ տարբեր կենտրոնների քարոզչական պատերազմի գործիքի չվերածվելու համար հայկական սփյուռքը պետք է հանդես գա հայկական շահի դիրքերից, ինչը չի կարող երկուսը լինել:

https://hhpress.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: