ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչու՞ Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը

Հայաստան խմբակցության դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մարտի 23-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին եւ դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ «Արցախի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում», եւ «Մեր դիրքորոշումն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

Ֆրանսիայի դեսպանն էլ կարող է ասել՝ Իշխան ջան, տղա ջան, բա ինչու Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, բա դուք էլ երկրորդ խմբակցությունն եք՝ ինչո՞ւ նման նախագիծ չեք ներկայացնում։ Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատներն օրինակ Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւ են ընդունել, ավելին՝ նշել 1994-ի շփման գծին վերադառնալու, դեօկուպացիայի, տեղահանվածների վերադարձի մասին։ Բա դո՞ւք ինչ եք արել, բացի եռակողմ հայտարարությանը հավատարմություն հայտնելուց։ Էդ ո՞նց եք պատկերացնում Մինսկի խումբն ու եռակողմ հայտարարությունը։

Ըստ էության, Հայաստանին հենց այդպես էլ ասում են, դիվանագիտական լեզվով։

«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում» տիպի հոխորտանքներով հնարավոր չէ քողարկել պարզ երեսպաշտությունն ու խնդրի բուն էությունից փախչելը, եթե դրան չի հետեւում ճանաչման կամ վերամիավորման որոշումը։

Խնդիրը շատ պարզ է եւ հստակ՝ Հայաստանի քաղաքական-խորհրդարանական դասն ընդունա՞կ է ինքնիշխան որոշումներ կայացնել եւ պատասխանատվություն ստանձնել դրանց համար, թե շարունակելու է քչփորել կեղտը ռուս-թուրքական ծիրում՝ միջազգային հանրությանը ողորմելի դիմումներ հղելով։

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: