ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչու է Ադրբեջանը պարբերաբար կեղծ լուրեր հրապարակում հայկական կողմից կրակոցների մասին. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ադրբեջանը պարբերաբար կեղծ լուրեր է հրապարակում հայկական կողմից կրակոցների մասին՝ նպատակ հետապնդելով հետագայում դիմելու ռազմական գործողությունների եւ դրա մեղավորությունը բարդելու հայկական կողմի վրա։

Մինչդեռ հաստատված փխրուն հրադադարը խախտվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ինչպես Հայաստանի Հանրապետության սահմանամերձ դարձած բնակավայրերի, այնպես էլ Արցախի Հանրապետության գյուղերի եւ բնակավայրերի ուղղությամբ։ Ուժի եւ ուժի սպառնալիքի միջոցով Բաքվի իշխանությունները ձգտում են վախի մթնոլորտ ստեղծել՝ ստիպելով հեռանալ իրենց բնակավայրերից եւ համակերպվել նվաստացուցիչ պահանջներին։ Իսկ այն, որ Ադրբեջանի նախագահի նպատակն է հայաթափել Արցախը եւ փակել արցախյան հիմնախնդիրը, վկայում է հենց ինքը: Այսպես՝ նախօրեին Արցախի Հանրապետության բռնազավթված Ակնա կատարած այցի ժամանակ Ալիեւն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է «խաղաղության պայմանագիր» կնքվի «երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»։ Վկայակոչելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները՝ Ալիեւը մոռանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից միջազգային իրավունքը։ Ավելին՝ Իլհամ Ալիեւը հերթական անգամ սպառնացել է, որ ներկայումս Ադրբեջանն աշխատանքներ է իրականացնում, «այդ թվում՝ ռազմական զարգացման ոլորտում», ինչն ավելի կուժեղացնի Ադրբեջանը եւ «պատասխան կդառնա ռեւանշիստական ուժերին, որոնք բարձրացել են Հայաստանում»։ Նկատենք, որ հազիվ թե որեւէ այլ երկրի ղեկավար կարող է թույլ տալ իրեն նման վարքագիծ եւ բառապաշար՝ առավել եւս ներկայանալով որպես հաղթող կողմ։ Ալիեւի այս հայտարարությունների լավագույն պատասխանը (թեեւ հնչել է նախապես) տվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 12-ին՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում իր երկու գրքերի շնորհանդեսի ժամանակ։ Նա ընդգծել է, որ բացարձակապես անընդունելի է այնպիսի փաստաթղթի ստորագրումը, որի արդյունքում Արցախը կարող է դառնալ Ադրբեջանի մաս։ «Ադրբեջանի կազմում մենք հեռանկար չունենք։ Մեր խնդիրները եւ դրանց լուծումները մեզանից են կախված։ Եթե մի հասարակություն, որն ամուր կանգնած է իր դիրքերում եւ ասում է, որ երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում, ի՞նչ պետք է անի աշխարհը, մի՞թե ցեղասպանություն պետք է իրականացնեն»,- ասել է Բաբայանը՝ շարունակելով, որ նման զարգացում հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե հասարակությունն այնքան բարոյալքվի, որ չունենա որեւէ նպատակ ու արժեք, եւ որի համար կարեւոր լինի միայն ուտելը։ Հակառակորդի նպատակն էլ հենց այն է, որ ազգից վերածի մեզ ժողովրդի, ժողովրդից՝ ամբոխի, ամբոխից էլ՝ ցեղատեսակի։ «Եթե դա տեղի ունենա, ապա նույնիսկ ամենահզոր երկիրը կանգնի մեր կողքին, չի կարողանա փրկել մեզ։ Նրանք փորձում են վախեցնել կամ գայթակղել, որն ավելի վտանգավոր է, բայց համոզված եմ՝ չի ստացվելու։ Չունենք այլ տարբերակ՝ հանուն հազարավոր զոհերի հիշատակի»,- ասել է նա։ Ազգից ցեղատեսակի չվերածվելու, ազգային եւ պետական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն դիմակայելու համար Դ. Բաբայանն ամենակարեւոր առաջնահերթություններից է համարում պետական մտածելակերպի սերմանումը հասարակության ներսում։ Դրանում մեծ անելիքներ ունեն գիտական շրջանակները, ի դեմս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի։ Հասարակությունը որպես հավաքականություն պետք է պետականամետ մտածողություն ունենա։ Այստեղ ունենք լուրջ խնդիրներ։ «Պետականամետը ճառեր ասելը չէ միայն, բայց այն երկրում, որտեղ հայրենասիրությունը եւ ինտելեկտը տեղ չեն գտնում, այդ երկիրը երբեք չի զարգանա։ Մեր ոչ պետականամետ մտածելակերպի հետեւանքով են առաջանում բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ։ Մեր արժեքներով եւ ինտելեկտով կարող ենք դիմակայել նյութապես շատ ավելի ուժեղ երկրների։ Կարող ենք նաեւ արդյունավետ գործել «փափուկ ուժի» տիրույթում, որը կարող է հակակշռել ցանկացած կոշտ ուժի, հետեւաբար, բոլորս պետք է իրականացնենք այս հրամայականը։ Սա է մեր ամենաառաջնային անելիքներից մեկը»,- շեշտել է ԱԳ նախարարը։ Մտավոր, գիտական, հանրային ներուժի համախմբումն առաջնային է դառնում մի շարք ուղղություններով ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու համար։ Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարությունը մշակել է գործողությունների ծրագիր՝ իբր թե «խեղաթյուրված տեղանուններով աշխարհագրական քարտեզների օգտագործումը կանխելու համար»։ Այս մասին նախօրեին հայտարարել էր թվային զարգացման եւ տրանսպորտի փոխնախարար Ռովշան Ռուստամովը։ Պարզից էլ պարզ է, որ սրանով Ադրբեջանը շարունակում եւ ավելի է խորացնում ապատեղեկատվության տարածումը Հայաստանի, հայության եւ մեր մշակութային, պատմական ժառանգության դեմ՝ նախապատրաստելով նորանոր հիբրիդային սպառնալիքներ եւ հարձակումներ այս ուղղություններով։ Այդ գործողությունների համատեքստում պետք է դիտարկել նաեւ այն, որ նախատեսում են «ստեղծել ապատեղեկատվության դեմ պայքարի հաղորդակցման կենտրոն, որտեղ աշխատելու են փորձագետներ, հետաքննող լրագրողներ եւ լրատվամիջոցների վերլուծաբաններ»։ Այստեղ եւս մենք լրջագույն մարտահրավերների առջեւ ենք կանգնած։ Պատերազմի ընթացքում Ադրբեջանը մեր դեմ կիրառում էր նաեւ տեղեկատվական- հոգեբանական հարձակումներ։ Հիբրիդային պատերազմներում ոչ պակաս դերակատարություն են ունենում տեղեկատվական տարածքի անվտանգության ապահովումն ու անձեռնմխելիությունը, քանի որ դրանց շնորհիվ ամուր են մնում մեր հասարակության եւ զինվորի հոգեբանական «սահմանները»։ Այստեղ անելիքները շատ են նաեւ հիմա, թվացյալ հանգիստ պայմաններում. ամեն անգամ, երբ մեր հայկական տարածքներն ու բնակավայրերն անվանում ենք ադրբեջանական տարբերակներով, փոքրանում են մեր հոգեւոր հայրենիքի սահմանները։ Ամեն անգամ, երբ համարժեք պատասխան չենք տալիս մեր պատմության խեղաթյուրումներին, կորցնում ենք մեր պատմության այդ դրվագը եւ զրկվում պատմական արդարության պաշտպանը լինելու հնարավորությունից»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։  

/araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: