Ինչպես և ովքեր կհակազդեն Հայաստանում հաստատված խաղին
Մասնավորապես, այդ «բանավեճի» միջոցով ձևավորվում է պայմանական իմաստով ՔՊ-ՀՀԿ մրցակցություն կամ դիմակայություն, ինչից «դուրս է մնում» խորհրդարանական ընդդիմադիր երկրորդ՝ Հայաստան դաշինքը: Ընդ որում, Հայաստանն այստեղ կարծես թե բախվում է նաև «բանավեճի» մեջ մտնելու բարդության: Որովհետև, մտնել դրա մեջ, նշանակում է կամ հայտնվել կողմերից մեկի պաշտպանի դիրքում, կամ թիրախավորել երկու կողմին էլ: Սա բարդություն է և գործնականում ստացվում է, որ արցախյան բանակցային ժառանգության վերաբերյալ ծավալվող քննարկումներով, խորհրդարանի առաջին և երրորդ ուժերը որոշակիորեն խաղից դուրս են դնում երկրորդին:
Իհարկե խոսքը ամբողջական ներքաղաքական գործընթացի մասին չէ, սակայն այդ պարագայում էլ՝ Հայաստան դաշինքը հայտնվում է նոր խաղ նախաձեռնելու խնդրի առաջ, ինչը ևս բարդ է: Թերևս այստեղ է պետք դիտարկել նաև այն իրողությունը, որ Հայաստան դաշինքի պատգամավորները առանձնապես աշխուժություն չցուցաբերեցին «Պատիվ ունեմ»-ի իրենց ընդդիմադիր գործընկերոջ ԵԽԽՎ քվեարկության առնչությամբ աղմուկի պարագայում:
Հոդվածն ամբողջությամբ՝ https://www.1in.am/