ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ի՞նչն է լցրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, հերթական փրկչական ճակատը ձեւավորած Արշակ Կարապետյանի համբերության բաժակը․ Civic.am

Հայաստանում իշխանափոխության նպատակ ունեցողների տարատեսակ ճակատներին իր սեփական՝ «Համահայկական ճակատ»-ով միացած պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը որոշել էր իրեն կարոտածների հետ կապի դուրս գալ և հեռավար ֆորմատով ասուլիս տալ։

Երևի ՀՀ-ում իշխանափոխությունը կամ, ինչպես ինքն է ասում՝ «ներքին ու արտաքին թշնամիներից ազատագրումը», մի խոսքով՝  երկիր հայրենյացի փրկությունն էլ է հեռավար՝ տեսակապով  կազմակերպելու՝ գտնվելով ՌԴ-ում։  Ինչն է ուշագրավ՝ Կարապետյանը հայտարարել է, թե ցանկություն չունի խոսելու 3 տարի առաջ տեղի ունեցած դեպքերից, երբ ինքը նախ նշանակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ապա 44-օրյա պատերազմից հետո պաշտոնեական թռիչք ունեցավ՝ դառնալով  պաշտպանության նախարար։ Գործող վարչապետի  հետ մի քանի տարի աշխատած, նրա կառավարության քաղաքական գիծը կիսած, այդ գծի համար իր չափով պատասխանատվություն կրած Կարապետյանը ցանկանում է խոսել միայն ապագայի և իրենց պլանների մասին՝ ուրանալով, փաստորեն, անցյալը։    

«Թե ինչ հարաբերություններ եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ, չեմ կարծում, որ հանրությանը պետք է այսօր հետաքրքրի։ Թե ինչու երկու տարի ես չէի խոսում, շատ պարզ պատճառով՝ ես պետականամետ մարդ եմ, զինվորական, իմ կարծիքով՝ գուցե և պետք է խանգարեի գործող իշխանությանը և ինչ-որ ապստամբություններ բարձրացնեի և սենսացիաներ անեի իմ հայտարարություններով։ Ես չէի պլանավորում քաղաքականությամբ զբաղվել, չէի մտածում, որ կմտնեի քաղաքականության մեջ։ Իմ համբերության բաժակը լցվեց, երբ Արցախը առանց որևէ կրակոցի հանձնեցին»։  

Պարոն Կարապետյանը, փաստորեն, համարում է, որ քաղաքականության մեջ է մտել՝ չգտնվելով Հայաստանում։ Նրան թվում է, որ քաղաքականություն մտնում են մեկ-երկու անգամ եթեր դուրս գալով ու ինչ-որ գրավոր տեքստեր (հայտնի չէ՝ որտեղ գրված) ընթերցելով՝ իշխանությունների հասցեին հերթապահ լուտանքները տեղալով, իշխանափոխության մասին կոչեր անելով՝ չմոռանալով հընթացս կոմպլիմենտներ անել Ռուսաստանի հասցեին։   

Ինչ վերաբերում է Արցախի հանձնմանը, ապա Կարապետյանի ինտերնետային կապը, ենթադրում ենք,  ինչպես այսօր տեղի ունեցած ու կեսից խափանված ասուլիսի դեպքում, այնպես էլ Արցախի հանձնման օրերին լավ չի աշխատել՝ խափանվել է, և խեղճ պարոն Կարապետյանը չի հասցրել տեղեկանալ կարևորի մասին՝ Արցախը հանձնվել է, բայց կրակոցով, Պաշտպանության բանակը սկզբում դիմադրել է, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմը, որն էլ տեղակայված էր Արցախում Արցախի չհանձնումը երաշխավորելու համար, Արցախի իշխանություններին է թելադրել Ադրբեջանի պահանջած հրադադարի պայմանները՝  Պաշտպանության  բանակի զինաթափում և լուծարում։ Այս խոսակցությունը մեզ հիշեցրեց հայտնի անեկդոտը, երբ մեկը նստում է տաքսի ու վարորդից պահանջում, որ քշի Թուրքիա։ Երբ վարորդը հարցնում է, թե ինչու, ուղևորը պատասխանում է՝ դու գիտե՞ս  դրանք 15 թվին քանի միլիոն հայ են կոտորել։ Վարորդը զարմացած հարցնում է՝ ախպեր, 15 թվին են կոտորել, դու հիմա ես հիշե՞լ։ Ուղևորն էլ, թե՝ այ վարպետ ջան, երեկ միտինգի տեղն եմ իմացել, քշի, հա՞։  

 Արդ, եթե պարոն Կարապետյանի համբերության բաժակը լցվել է, ապա նա այդ լցված բաժակը  կարող է  հանգիստ, ինչպես ասում են ռուսները՝ «ակուրատնի»  դատարկել Կրեմլի ուղղությամբ, ասենք, առաջիկա հանգստյան օրերին, որպես Արցախի հանձնման դեմ բողոքի նշան՝  Կարմիր հրապարակում պիկետ կազմակերպել։ Միայն մի պայմանով՝ որ ինքն էլ ներկա գտնվի այդ միջոցառմանը, ոչ թե դրան միանա... տեսակապով։  

Ի դեպ, «Համահայկական ճակատ» շարժման գլխավոր գրասենյակը  գտնվում է Երևանի Հյուսիսային պողոտա 1 հասցեում։ Հետաքրքիր է՝ ում գրպանից է վճարվում նման թանկ հասցեում գտնվող գրասենյակի  վարձակալման գումարը։  


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: