ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ջամու-Քաշմիրից՝ Արցախ. Նյու-Դելին եւ Բաքուն մերձենում են

Ճիշտ է, տեղեկատվական մակարդակում Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը համարվում է ռուս-իրանական, բայց փորձագետները խոսում են Սանկտ-Պետերբուրգը Մունբային կապող միջանցքի մասին, իսկ դա ենթադրում է, անկասկած, Նյու-Դելիի եւ Բաքվի միջեւ որոշակի փոխըմբռնում:

Հնդկաստանի վարչապետ Մոդին ողջունել է երկրի Գերագույն դատարանի վճիռը, որը սահմանադրական է ճանաչել Ջամու- Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակը լուծարելու մասին դեռեւս 2019թ. կառավարության ընդունած եւ խորհրդարանի կողմից հաստատված որոշումը: Այդ առթիվ սոցիալական ցանցում արված նրա գրառումը, սակայն, չի անդրադառնում միութենական կոչված տարածքի միավորման հարցին:
 
Ամենաէականը, մինչդեռ, հենց այն է, թե արդյոք սահմանադրական փոփոխությունը վերաբերում է ամբողջ տեղաշրջանի՞ն, թե՞ միայն այն հատվածներին, որ վերահսկում է Հնդկաստանը: Նահանգի հատուկ կարգավիճակի լուծարումը վե՞րջ է դնում Պակիստանի հետ երկարամյա տարածքային վեճին, որ պարբերաբար սրվում եւ վերաճում է կողմերի միջեւ բախումների, թե՞ կարելի է ենթադրել, որ Հնդկաստանը նախապատրաստվում է ավելի բարդ իրավիճակի:
 
Հնդկաստանը տարածքային խնդիրներ ունի նաեւ Չինաստանի հետ: Վերջին շրջանում միջազգային մամուլը հետեւողականորեն գրում է Հնդկաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հաբարերությունների բարելավման եւ այդ համապատկերին ԱՄՆ-Պակիստան սառնության մասին: Խնդիրն ուշագրավ է այնքանով, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: Վերջերս Իլհամ Ալիեւը հատուկ շնորհակալություն է հայտնել Իսլամաբադին եւ հայտարարել, որ Ջամու-Քաշմիրի հարցում Ադրբեջանը միանշանակորեն աջակցում է Պակիստանին:
 
Ինչ խոսք, այստեղ մեծ է հայ-հնդկական հարաբերությունների գործոնը: Մյուս կողմից Ջամու-Քաշմիրի հատուկ կարգավիճակի վերջնական լուծարումը քաղաքական առումով Ադրբեջանին ձեռնտու է: Բաքուն լուծարել է Լեռնային Ղարաբաղը ոչ միայն քաղաքական, այլեւ վարչա-տարածքային իմաստով: Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի խորհրդարանը վարչա-տարածքային նոր փոփոխություններ է կատարել:
 
Պաշտոնական տեղեկատվությունից դատելով՝ նախկին ԼՂԻՄ Մարտունու եւ Հադրութի շրջանից որոշ տարածքներ կցվել են համապատասխանաբար Աղդամի եւ Ֆիզուլիի շրջաններին, իսկ նախկինում Շուշիի շրջանի կազմում ընդգրկված ադրբեջանաբնակ մի քանի գյուղեր՝ ընդգրկվել Ասկերանի շրջանի կազմում: Հստակ դիտարկվում է հայկական շրջաններում ադրբեջանական համարվող բնակավայրերի թվաքանակի մեծացման, վերաբնակեցում իրականացնելու եւ Արցախի ժողովրդագրական պատկերը փոխելու միտում:
 
Անշուշտ, հայ-հնդկական հարաբերություններն այն մակարդակի եւ մեր տարածաշրջանում Հնդկաստանի շահերն այնքան ընդգծված չեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցում Նյու-Դելիից քաղաքական աջակցության ակնկալիքներ լինեն: Այդուհանդերձ, Ջամու-Քաշմիրի հատուկ կարգավիճակի լուծարումը մի թրենդի մեջ է, որի շահառու է նաեւ Ադրբեջանը:
 
Բացառված չէ, որ Հնդկաստանի Գերագույն դատարանի որոշումը նաեւ Պակիստանի հետ քննարկումների հնարավորություն բացի, եւ կողմերն ընդունեն փաստացի իրավիճակը. այն, ինչ վերահսկվում է Հնդկաստանի կողմից՝ հնդկական Ջամու-Քաշմիր է, իսկ մյուս հատվածը՝ պակիստանյան: Հարավ-արեւելյան Ասիայում իրավիճակը նույնպես անկայուն է, Հնդկաստան-Պակիստան ռազմական բախումը կարող է լայնածավալ պատերազմի առիթ հանդիսանալ:
 
Միջազգային քաղաքականության կարեւորագույն խնդիրներից մեկն այսպես կոչված՝ Գլոբալ հարավի աշխարհաքաղաքական կողմնորոշումն է: ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջնորդների հանդիպումն այս իմաստով որոշակիության չի հասել: Ինչպես ամերիկյան մամուլն է փոխանցել՝ կողմերը պայմանավորվել են «մրցակցել, բայց չհակամարտել»: Դա, ինչ խոսք, չափազանց հեղհեղուկ եւ փխրուն համաձայնություն է: Ջամու-Քաշմիրի հատուկ կարգավիճակի լուծարումը Չինաստանի համար կարող է Թայվանի հարցում ազդակ լինել:
 
Խիստ կարեւոր է նաեւ Հնդկաստանի Գերագույն դատարանի որոշման ընդունման պահը: Միջազգային հարաբերությունների բացահայտ տուրբուլենտության նկատառմամբ՝ ընտրվել է ոչ այնքան հարմար ժամանակ: Միաժամանակ, սակայն, կարելի է ենթադրել, որ Նյու-Դելիում կանխատեսում են զարգացումներ, որ կարող են անակնկալի բերել: Հնդկաստանը վերջերս սեփական արտադրության կործանիչ է փորձարկել՝ վարչապետ Մոդիի անմիջական մասնակցությամբ:
 
Ունի՞ Հնդկաստանը միջուկային զենք՝ պատասխանը նույնն է, ինչ՝ Պակիստանի դեպքում. պաշտոնապես՝ ոչ, փաստացի ոչ ոք չի կարող բացասական պատասխան տալ: Ինչպես նաեւ ոչ մի փորձագետ չի կարող ռուս-հնդկական եւ ամերիկա-հնդկական համագործակցությունը հակադրել կամ համադրել: Փաստ է, որ Հնդկաստանը ձգտում է Եվրոպայի հետ առեւտրա-տնտեսական ավելի սերտ համագործակցության, բայց միաժամանակ Ռուսաստան տանող նրա նոր ճանապարհն անցնելու է կամ նաեւ անցնելու է Ադրբեջանով:
 
Ճիշտ է, տեղեկատվական մակարդակում Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը համարվում է ռուս-իրանական, բայց փորձագետները խոսում են Սանկտ-Պետերբուրգը Մունբային կապող միջանցքի մասին, իսկ դա ենթադրում է, անկասկած, Նյու-Դելիի եւ Բաքվի միջեւ որոշակի փոխըմբռնում:
 
 
Հեղինակ՝ Վահրամ Աթանեսյան
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: