ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ուժը միասնության մեջ է

Ժամանակին մի իմաստուն ասել է, որ նախանձ մարդկանց դեմքերը տխուր են եւ մռայլ, որովհետեւ նրանց ճնշում է ոչ միայն իրենց չարությունը, այլ նաեւ ուրիշների արժանիքները:

Մենք միայն քիչ բան կարող ենք անել, միասին կարող ենք շատ բան անել․Հելեն Քելլեր
 
Սողոմոն թագավորը մի հսկա փիղ ուներ, որ իր ճամփին ամեն ինչ ոտնատակ էր տալիս, բայց քանի որ թագավորի սիրած փիղն էր, անպատիժ էր մնում: Մեծ վնաս էր հասցնում այդ հսկան, մանավանդ՝ մրջյուններին: Պառկում էր ու մի քանի մրջնապալատ միանգամից ավերում, ոտը դնում ու մի պալատ մրջյուն էր ջնջում, կնճիթով քաշում ու մի պալատ էր երկինք փչում:
Ճարահատյալ՝ մրջյունները գնացին Սողոմոն թագավորի մոտ:
-Իմաստուն թագավորն ապրա՛ծ կենա,- ասացին,- քո փիղը մեր տներն ավերում է, մեր ցեղը ջնջում է, արգելի՛ր:
-Ի՞նչ,- գոռաց արքան,- մրջյուններն ովքե՞ր են, որ նրանց պատճառով իմ փղի առջև արգելք դնեմ:
Երկրորդ, երրորդ անգամ գնացին գանգատի, թագավորը դարձյալ չլսեց: Եվ տեր թագավորից հույսները կտրած՝ մրջյունները որոշեցին մեծ ժողով անել: Եկան, խելք խելքի տվին ու փղին հաղթելու համար ճար գտան: Մրջնավարի լուռ գործի կպան ու փղին վայել գերեզման փորեցին: Ծանր փնչոց ու խուլ ոտնաձայներ եկան. մրջյունները սսկվեցին: Դո՛փ, դո՛փ, դո՛փ…
Փիղը գալիս էր ավերելու: Ու մեկ էլ՝ թը՛մփ… հսկան փոսն ընկավ, ոտքերը տնկեց, մնաց ու մնաց:
Օրեր անցան, փիղը  չկար: Թագավորը ծառաներին ուղարկեց՝ փնտրելու: Այստեղ փիղ, այնտեղ փիղ. Փիղը  չկար: Մրջնաբնի մոտից ծանր հոտ էր գալիս. գնացին տեսան փիղը սատկել  է: Ծառաները Սողոմոն Իմաստունին հայտնեցին.
-Մեր թագավորն ապրած կենա, մրջյունները թակարդ են սարքել, փիղն ընկել է մեջը, սատկել:
Սողոմոն Իմաստունը ողբաց իր սիրելի փղի մահը, ափսոսաց, բայց և այնպես նրան հիացրեցին մրջյունների անվախությունը, հնարագիտությունը, ամուր կամքն ու միասնությունը: Նա մտածեց ու հասկացավ, որ այդ թույլ արարածները համախմբվելով այնպիսի ուժ են դարձել, որը երբեք արհամարհել չես կարող:
Ժամանակին մի իմաստուն ասել է, որ նախանձ մարդկանց դեմքերը տխուր են եւ մռայլ, որովհետեւ նրանց ճնշում է ոչ միայն իրենց չարությունը, այլ նաեւ ուրիշների արժանիքները:
Հարգելի կուսակցապետեր, ոչ թե պետք է պառակտել, այլ միավորել, որովհետեւ մեր հզորությունը մեր միասնության մեջ է: 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
սաուդյան,արաբիան,սպառնում,կրճատել,նավթի,մատակարարումը,քանի,որ,իրանի,գործարքը,մոտենում,է , Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Էր Ռիադի ներկայիս դիրքորոշումը «հաստատում է, որ Սաուդյան Արաբիան համաշխարհային բեմում ավելի համահունչ է մնում Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգներին»: Հայտնում է National Interest-ը։
հռոմի,պապի,ուղերձն,այս,հրատապ,խնդրի,վերաբերյալ,է , Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Կոնգրեսը բավականաչափ աշխատանք չի կատարել ԱՄՆ-ում արհեստական բանականության կարգավորման վրա՝ միանալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջարկին՝ տեխնոլոգիան կարգավորող համաշխարհային պայմանագրի վերաբերյալ, POLITICO-ին ասաց սենատոր Մարկ Ուորները( Mark Warner):
եմ,ավելացում,հայաստանում.,նուրբ,եւ,մշուշոտ,բաժանարար,գծեր , ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Բորելը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը կայացրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու որոշում: Այդպիսով, ներկայիս 138 դիտորդների թիվը կհասնի 209-ի:
հայաստանը,«գազային,գերտերությունների»,համագործակցության,կենտրոնում.,թակարդ,ադրբեջանի,համար , Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
2017 թվականի աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի և Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
խաղաղության,խաչմերուկ,կյանքի,կոչելու,գործում,հհ-ն,ակնկալում,իրանի,ներգրավվածությունը.,վահան,կոստանյանի,հոդվածը,irna-ում,հայաստան-իրան , «Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
«Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
Հայաստանն ակնակալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:
հասարակությունը,զարմանալիորեն,համբերատար,ներում,է,ամեն,ինչ,բացի,հանճարեղությունից:,օսկար,ուայլդ , Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է  ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Ոչ ոք չգիտի, թե ինչ կանի ամբոխը, առավել ևս նա ինքը. Աֆորիզմներ քաղաքականության մասին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: