ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքվի մահաբեր սադրանքը՝ եռակողմ հանդիպումից ժամեր անց

Արցախի պաշտպանության բանակը հայտնում է ադրբեջանական ռազմական սադրանքի մասին, որն ըստ հաղորդագրության տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը 1.30-ի սահմաններում: Ըստ տեղեկության, ադրբեջանցիները խախտել են հրադադարը շփման գծի Մարտունու ու Մարտակերտի դիրքերի ուղղությամբ, կիրառելով հրետանի և անգամ ԱԹՍ:

Հայկական կողմը տվել է չորս զոհ: Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ առավոտյան դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանի ռազմական սադրանքը տեղի է ունենում տևական ժամանակ ծավալվող քարոզչական և ապատեղեկատվական արշավից հետո, որ վարում էր Բաքուն մինչև անգամ պաշտպանության նախարարի մակարդակով: Ընդամենը օրեր առաջ այդ երկրի ՊՆ ղեկավար Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժի համար որևէ խնդիր չի ներկայացնի Արցախի ՊԲ զինաթափելը:
Բաքվի մահաբեր սադրանքը տեղի է ունենում Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցության հերթական փուլի մեկնարկից, եռակողմ առաջին հանդիպման ավարտից երկու-երեք ժամ անց: Սա գործնականում նշանակում է, որ Ադրբեջանը ըստ էության կրակում է հենց բանակցային սեղանին: Իսկ դա Բաքուն իրեն կարող է թույլ տալ մի դեպքում, երբ համոզված է իր անպատժելիության հարցում: Եվ այդ իմաաստով, հերթական անգամ ստիպված եմ կրկնել, որ չի կարող լինել խաղաղությանն ուղղված արդյունավետ բանակցություն, արդյունավետ միջնորդություն, եթե այդ միջնորդը կամ միջնորդները որևէ կերպ չեն դնում ուժ կիրառողի կամ ուժի կիրառման սպառնալիքը կիրառողի հասցեական ու առարկայական պատասխանատվության հարցը, երբ նա կտեսնի, որ ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի կիրառման համար լինելու է շատ կոնկրետ հետևանք:
Վաշինգտոնում եռակողմ հանդիպումից ժամեր անց Արցախի հանդեպ Ադրբեջանի հերթական մահաբեր սադրանքը սրում է հարցը՝ ե՞րբ կլինի միջազգային հստակ վերաբերմունք Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հանդեպ Ադրբեջանի ագրեսիվ, հակամարդկային քաղաքականությանը, ու պատասխանատվության սահմանում այդ քաղաքականության շարունակության համար: Մյուս կողմից, դատելով իհարկե միջազգային իրադրությունից, թերևս պետք չէ պատրանքներ ունենալ այդպիսի հեռանկարի առնչությամբ, ըստ այդմ մենք ունենք իրավիճակի կառավարման և հնարավոր ելքերի վերաբերյալ լրջագույն հանրային, քաղաքական քննարկումների կարիք, ինչի փոխարեն սակայն ապրում ենք քաղաքական բեմադրություններով:
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
1in.am



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: