ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ

«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը երիտասարդության ամենից սիրելի գիրքն էր: «Հայրերն այն կարդացել են իրենց որդիներին և պատվիրել հետևել այդ գրքի՝ քարոզած գաղափարներին…»,- հիշում է Արփիար Արփիարյանը:

«Եթե վաղօրոք խելք գործ չդրվի, ստրուկը  յուր հողով հանդերձ կատարելապես ազատ չքարոզվի, եւ այս կերպով այն կնճիռը չլուծվի, ստրուկը կացինով կվճռե գործը… Ժամանակը շատ մոտեցած է եւ կարծվածից ավելի մոտեցած… Հիմնական եւ խելացի հնարը փրկության՝ հողը եւ երկրագործությունն է»,- գրել է Միքայել նալբանդյանը 1862 թ.՝ զգուշացնելով  գյուղացիական ապստամբության մոտալուտ հնարավորության մասին:
 
«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը երիտասարդության ամենից սիրելի գիրքն էր: «Հայրերն այն կարդացել են իրենց որդիներին և պատվիրել հետևել այդ գրքի՝ քարոզած գաղափարներին…»,- հիշում է Արփիար Արփիարյանը:
 
Հողը գյուղացիներին իբրև սեփականություն և ազատություն. ինչպես սովետական տարներին էին կատակով ասում, Նալբանդյանը այնքան ազատության մասին խոսեց, որ ի վերջո, ձեռքերը կապած ԿԲԳ-ի դիմաց կանգնեցրին:
 
 
Ժամանակը ցույց տվեց, որ Նալբանդյանը ճիշտ էր: «Ով որ այսօր հող չունի, վաղը հաց չունի». Սա Պոլսի «Մեղու» հանդեսի՝  Նալբանդյանի՝  «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» տեսության վրա 1862 թ. հունիսի համարներից մեկում խմբագրապետ Հարություն Սըվաճյանի առաջնորդող հոդվածից  է:
 
Ահա գյուղատնտեսության զարգացման, հող մշակելու և բարիք ստանալու համար ճարտարագետները, հատկապես ամերիկաներում և եվրոպաներում նորարարական քայլեր էին անում:
 
 
Մթերանոց երկրագործական մեքենաներու, փոկերու (քայըշ) եւ այլն եւ այլն. Կ. Պոլիս, Ղալաթիա, Բէրշէմպէ-Պազար 25: Գործակալք Ուօլդըր Ա. Վուտ (WALTER  A. WOOD) համբաւաւոր հնձող մեքենաներու: Այ Սթէֆանոյի մէջ զոյգ մը ձիով մէկ ժամուն մէջ չորս տէօնիւմ տեղ հնձուած է:  
 
 
Վերոնշյալ ամերիկյան Walter էբբօթթ Wood ընկերությունը 1852-ին գյուղատնտեսական 2 մեքենաների արտադրությունից 1865-ին վերաճեց 8000 մեքենա արտադրող ընկերության՝ վաստակելով ավելի քան 1200 մրցանակ և ահռելի շահույթ: 1867 թվականին էլ Վուդի կուրծքը զարդարվեց Նապոլիոն 3-ի կողմից ստացված պատվավոր լեգիոնի խաչով, ապա՝ Վիեննայում Ֆրանց Յոզեֆ 1-ի կողմից կայսերական շքանշանով: 
 
 
Որպես Հանրապետական կուսակցության անդամ, նա 2 անգամ ընտրեց կոնգրեսական՝ ՆյուՅորքի 17-րդ թաղամասից: Մեռավ պնևմանիայից: Բայց նրա ֆիրմայի արտադրանքը վայելեցին մեր հայրենակիցները Արևմտյան Հայսատանում շնորհիվ ներմուծող Լօութըն եւ Ընկերության.

 
 Ուօլթըր Ա. Ուտ-Համբաւաւոր հնձող մեքենաներ
 
Արօրներ, մանկեռներ, զատիչներ, զանազան տեսակ հունտեր զատելու եւ մաքրելու հոսիչներ: Չոր խոտի, յարդի, բամբակի համար ձեռքի մամուլներ որոցմով 70 — 90 քիլոնոց հակեր կը շինունի:Ուտի հնձող մենքենայ գնողներուն հարկ եղած երաշխաւորութիւնն ու յանձնարարականները ցոյց կը տրուին: Մէկ ժամու մէջ զոյգ մը ձիով 4 տէօնիւմ եւ զոյգ մը եզով 3 տէօնիւմ  արտ կը գործէ:
 
 
Լօութըն եւ Ընկ. 25 եւ 28 , Բէրշէմպէ բազար Կալաթա:  
 
19-րդ դարի ավարտին առևտրի կազմակերպման մի նոր մոտեցում  է մեջտեղ գալիս: Վաճառատները ներկրում էին նորագույն տեխնոլոգիաներ: Դրանք բնականաբար թանկ էին և ճանաչողական փուլի կարիք ունեին: Այդ նոր սարքավորումները ցուցադրվում էին, այսպես ասած, showroom-ներում՝ աշխատելով հավանական սպառողի հետ: Եվ միայն պատվեր ստանալով՝ ներկրում էին տվյալ ապրանքը:
 
 
Կայալովի եւ ընկերութեան մագազին, Դվօրցօվոյ փողոց, գալերէյ նախկին Արծրունու N 102: Ընդունում է պատուէրներ բերել տալու իսկական ամերիկական մեքենաներ բամբակ գզելու համար 18 րուբլ, 25 սղոցներով, պատուիրողների համար ամենաձեռնտու պայմաններով:  
 
 
Նույնկերպ ամերիկյան արտադրության ապրանքների անհատական պատվերով էր վաճառքը կազմակերպում Թիֆլիսում բացված այգեպանական և կենցաղային սարքերի Ս. Բէտանէլլի, Հ. Վարդանեանի և ընկերների Ռուս-ամերիկեան վաճառականութեան խանութը:
 
 
Նկ. սարք 11
 
Մամուլը մեզ պատմում է այն մասին, որ գյուղատնտեսության ոլորտի արդիականացումը, մեքենայացումը օրակարգային հարց է եղել:
 
 
Արտասահմանից ներմուծվող ապրանքների պահանջարկը մեծ էր, ինչը  նաև ենթադրել է որոշակի վերապատրաստում կամ նոր գիտելիքի կարիք: Թիֆլիսում Հայոց հրատարակչական ընկերությունը ծանուցում է տեղադրել տեղի հայկական մամուլում, առ այն, որ լույս է տեսել մի կարևոր բառարան:
 
Լոյս տեսաւ Լեւոն Խան-Աղեանի «Գիւղատնտեսական գործիքներ եւ մեքենաներ» բացատրական բառարանով և 250 նկարով: Հրատարակութիւն Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերութեան: Գինն է 50 կոպէկ:   
 
 
19-րդ դարի 90-ականներին Նյու-Յորքում հրատարակվող «Արարատ ամսօրեա»-ն ագարակատերերի, այգետերերի համար գովազդում էր Հալբըրթ ընկերության ճկուն, տեղափոխելի ցանկապատերը նկ.
 
Իսկ Պոլսի «Հայրենիք»-ը ծանուցում է «ամեն տեսակ ծաղիկներու» մեծ վաճառատան՝ «Միմիքօ պահչէպանօղլու» մասին, որը նաև վեհ սուլթանի մատակարարն է և առաջարկում է ծաղիկների հունտեր, պտղատու և զարդարանքի ծառեր, տունկեր, նաև առաջարկում է թատրոնների, պարահանդեսների սրահների ծաղկային ձևավորումների ծառայություններ, պատրաստում է պսակներ, նախագծում է պարտեզներ, այսինքն՝ կատարում է լանդշաֆթի դիզայն ամենահարմար գներով:  
 
     
 
«Ծաղկասէրներուն.
 
Ծաղկասէրները որք կ՛ուզեն ունենալ ամէն տեսակ ծաղկի թարմ եւ առողջ հունտեր, ինչպէս նաեւ պարտէզի գործիքներ Ֆրանսայի եւ Անգլիոյ լաւագոյն գործարաններէն ելած, պէտք է դիմեն հունտերու անգլիական մթերանոցը նախկին տուն Միքինօ, Բէրշէմպէ–պազար, Էօմէր փողոց, Ղալաթիա: Հունտերու գնոց ցանկ մը ձրիաբար կը ղրկուի խնդրողներուն»:
 
 
Նման մի ծանուցման մասին էլ կարդում ենք Թիֆլիսի «Նոր դար»-ում, թե՝ «Թիֆլիսի այգեպանութեան դպրոցում ծախւում են զանազան պտղատու և զարդի ծառեր ու թուփեր՝ մէկից մինչեւ քսան տարեկան»: 
 
Ինչպես նաև, որ լեհական Պոդզամչիի ծառատունկերի վարչութիւնը ի դեմս դրա կառավարչի առաջարկում է «Անտառային ծառատեսակների և պտղատու զանազան հասակի մեծ քանակութեամբ ծառեր եւ տունկեր: Պատկերազարդ պրէյս կուրանտներն ուղարկւում են ամեն պահանջողի ձրի»:
  
 
Սա էլ գյուղատնտեսական, այգեգործական սարքերի գովազդների մասին, որոնք առանձնացրել էին արևմտահայ և արևելահայ մամուլից:
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: