ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինտենսիվ պտտվող «մաքոքն» ու Հայաստանի խաղաղության հայտնի բանաձեւը

Ռեգիոնում աշխուժոորեն շարունակում է պտտվել աշխարհաքաղաքական «մաքոքը», իսկ քանի դեռ այն չի դրսեւորել կանգառի միտումներ կամ առնվազն պտույտների դանդաղեցման միտում, բավական դժվար է խոսել խաղաղության՝ իրական եւ գործնական խաղաղության միտման մասին, ցավոք սրտի:

Հայաստանի ԱԳՆ հայտնել է, որ Բրյուսելում Եմ Արեւելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների հավաքի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպում նախատեսված չէ: Ըստ ամենայնի, այդ հանդիպման հնարավորությունը «պահվում» է Վաշինգտոնի համար, որի թերեւս շոշափելի մասնակցությամբ հղացել է հայտնի «բարի կամքի» համատեղ հայտարարությունը: Դափնին պատկանում է Վաշինգտոնին, իսկ Բրյուսելը ըստ էության բավարարվում է հարակից դերով: Այդպես էր նախորդ դեպքերում: Մայիսի սկզբին Վաշինգտոնում տեղի ունեցավ արտգործնախարարների քառօրյա բանակցություն-մարաթոն, որից հետո մայիսի 15-ին տեղի ունեցավ Փաշինյան-Ալիեւ հանդիպում Բրյուսելում: Հունիսի վերջին տեղի ունեցավ եռօրյա արտգործնախարարական բանակցություն Վաշինգտոնում, որից մի քանի օր անց՝ հուլիսի 15-ին տեղի ունեցավ Փաշինյան-Ալիեւ հանդիպում Բրյուսելում: Այժմ թերեւս մեծ հավանականություն ունի «մոդելի» կրկնությունը:
 
Հայաստանի ԱԳՆ արդեն իսկ հայտարարել է, որ հավանություն տվել է Վաշինգտոնում հանդիպման գաղափարին: Բոլորին իհարկե հետաքրքրում է խաղաղության պայմանագրի կնքման հավանականությունը: Դա բավականին փոքր է: Ասել, թե բացառվում է, իհարկե թերեւս չի լինի ճիշտ, եւ ի վերջո առնվազն մտադրությունների վերաբերյալ ավելի տարողունակ եւ բարձր մակարդակի փաստաթուղթ, քան «բարի կամքի» համատեղ հայտարարությունն էր՝ հնարավոր է: Ի վերջո հնարավոր է, որ այդ հայտարարության մեջ նախանշվող՝ վստահության միջավայրի կառուցման վերաբերյալ շարունակությունը լինի հենց այդպիսին, այսինքն հաջորդ հայտարարությունը լինի Փաշինյանի եւ Ալիեւի անմիջական անունով:
 
Սակայն դա բոլորովին չի լինի խաղաղության իրական պայմանագիր կամ համաձայնագիր, եթե անգամ ունենա այդպիսի անուն՝ ինչը եւ շատ, շատ քիչ հավանական է: Ամբողջ հարցն այն է, որ ռեգիոնում պայքարը ուժային խոշոր կենտրոնների միջեւ շարունակվում է, ինչի վկայությունն այն է, որ Ադրբեջանի փոխվարչապետը նախօրեին Մոսկվայում բանակցել է Ռուսաստանի փոխվարչապետի հետ: Ադրբեջանից Մոսկվա մեկնել է Շահին Մուստաֆաեւը, որը մի քանի օր առաջ հայ-ադրբեջանական պետական սահմանին հանդիպել էր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Մոսկվայում իհարկե ըստ պաշտոնական հաղորդագրության քննարկվել է ոչ թե հայ-ադրբեջանական խնդիրը, այլ Ադրբեջանի տարածքով Հյուսիս-հարավ երթուղուն վերաբերող հարցեր, որոնք ներառում են նաեւ Իրանը:
 
Ի դեպ նախօրեին Իրանի նախագահն էր Մոսկվայում եւ նշվում էր, որ երկարատեւ հանդիպում է ունեցել Պուտինի հետ: Զուգահեռ, Հունաստանում էր Թուրքիայի նախագահ Էրդողանը, որի վերադարձից հետո տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի եւ Հունաստանի արտգործնախարարների միջեւ: Այդպիսով, ռեգիոնում աշխուժոորեն շարունակում է պտտվել աշխարհաքաղաքական «մաքոքը», իսկ քանի դեռ այն չի դրսեւորել կանգառի միտումներ կամ առնվազն պտույտների դանդաղեցման միտում, բավական դժվար է խոսել խաղաղության՝ իրական եւ գործնական խաղաղության միտման մասին, ցավոք սրտի: Ըստ այդմ, պետք է աշխատել խաղաղության ուղղությամբ, բայց նաեւ հենց այդ աշխատանքի շրջանակում պատրաստ լինել պատերազմի, ինչպես բավականաչափ հայտնի «բանաձեւով» է:
 
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: