ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երեւանը սպասում է, Անկարան՝ դեռ ձգում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման, հայտնել է Հայաստանի արտգործնախարարությունն ի պատասխան լրատվամիջոցների հարցման, նշելով, որ հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ:

Այդ մասին պայմանավորվածության վերաբերյալ Երեւանն ու Անկարան հայտնեցին դեռեւս նախորդ տարի հուլիսին, երբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների չորորդ հանդիպումը: Այդ ժամանակ ըստ էության առաջին անգամ խոսվեց հանդիպմանը կոնկրետ պայմանավորվածության գալու մասին, որը վերաբերում էր նաեւ Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիաբեռնափոխադրումներին:
Սակայն, երկու պայմանավորվածության առնչությամբ էլ գործնական առումով չկա շոշափելի առաջընթաց: Սա անշուշտ պայմանավորված է քաղաքական իրողություններով: Թուրքիան այդ առաջընթացը պայմանավորում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացում առաջընթացով, դա էլ թերեւս պատկերացնելով հենց թուրք-ադրբեջանական պայմաններին համահունչ: Խորքային առումով սակայն, այստեղ Թուրքիայի համար դա թերեւս ավելի շուտ առիթ է, իսկ բուն մասով Անկարան Հայաստանի հետ որեւէ համաձայնություն ավելի շուտ դիտարկում է արտաքին դերակատար կենտրոնների հետ իր հարաբերության եւ այդ ծիրում սակարկության ենթակայության տրամաբանությամբ:
Այդ իմաստով, Անկարան Երեւանի հետ որեւէ համաձայնության հարց ձգելու է թերեւս որքան կկարողանա, դրա վրա երրորդ կողմի՝ ուժային տարբեր կենտրոնների հետ առավելագույն շահավետությամբ առեւտուր իրականացնելու համար, փորձելով որեւէ համաձայնության իրացում առավելագույն թանկ գնով վաճառել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ նվազագույնը՝ Մոսկվայի, Վաշինգտոնի, Եվրոպայի եւ Իրանի վրա: Հայկական կողմի իրական ակնկալիքը թերեւս այն է, որ գործընթացի նպաստի նրան, որ Անկարան Հայաստանի հարցում այսպես ասած զուսպ վարքագիծ թելադրի Ադրբեջանին: Միեւնույն ժամանակ, Երեւանը թերեւս փորձում է իր հերթին ձեւավորել հայ-թուրքական հարաբերության գործընթացի շրջանակի նոր «կողմ», գոյություն ունեցող «ավանդական» կողմերին անուղղակի, պայմանական կամ հարաբերական հակակշռի իմաստով:
Երեւանն անկասկած այդ տրամաբանության մեջ է դիտարկում թե Հնդկաստանի, թե արաբական աշխարհի հետ հարաբերությունը, այդ շարքում նաեւ մասնավորապես այդ աշխարհի առաջատար պետություններից մեկի՝ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություն վերականգնելու պայմանավորվածությամբ: Անշուշտ, այդ պայմանավորվածության շարժառիթներն ու նպատակները չեն սահմանափակվում լոկ վերը նշածով եւ առավել շատ են: Այդուհանդերձ, դիվանագիտական այդ ուղղությունը կարեւոր է նաեւ հայ-թուրքական հարաբերության բարդ գործընթացնների միջավայրը բալանսավորելու տեսանկյունից, ինչը հայկական կողմի համար առավել հրատապ է, հաշվի առնելով Թուրքիայի հետ քաշային կատեգորիաների օբյեկտիվ տարբերությունը, ինչպես նաեւ «ավանդական» զուգահեռների բավականին արմատացած ազդեցությունը:
1in.am
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: