ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կենցաղի օգնականները․ 19-րդ դարի հայկական մամուլ

19-րդ դարի ավարտ. խոշոր քայլերով զարգանում էր ճարտարագիտական միտքը, հատկապես արևմուտքում արտադրությունների մեջ ներգրավվում էին նոր տեխնոլոգիաներ: Գործարանների և ֆաբրիկաների թողունակությունը մեծանում էր, և դրան զուգահեռ փոխվում էր սպառման շուկաների աշխարհագրությունը: Այսօր առանձնացրել ենք կենցաղային սարքավորումների գովազդներն ու ծանուցումները, որոնցով լեցուն էր դարավերջի հայկական մամուլը:


  • Ամերիկեան մսաղաց…
  • Տիկիններու օգնականը…
  • Հեծանիւներ անգլիական խանութում…
  •  
     
    19-րդ դարի ավարտ. խոշոր քայլերով զարգանում էր ճարտարագիտական միտքը, հատկապես արևմուտքում արտադրությունների մեջ ներգրավվում էին նոր տեխնոլոգիաներ: Գործարանների և ֆաբրիկաների թողունակությունը մեծանում էր, և դրան զուգահեռ փոխվում էր սպառման շուկաների աշխարհագրությունը: Այսօր առանձնացրել ենք կենցաղային սարքավորումների գովազդներն ու ծանուցումները, որոնցով լեցուն էր դարավերջի հայկական մամուլը:
     
    Գալէմքերեան եւ Ա. Անթուան վաճառատուն ամէն տեսակ տնական պիտոյից, 23 Ամէրիգան խան, Ֆինճանճըլար, Կ. Պոլիս.
     
    Սոյն վաճառատունն ինչպէս ուրիշ անգամներ, այս անգամ եւս կը փութայ ծանուցանել  յարգոյ հասարակութեան թէ միշտ ի պատրաստի ունի առտնին գործածութեան  յատկացեալ բազմազան առարկաներ, ինչպէս Անգլիայէն յատկապէս բերել տրուած ամբողջ դեղին, դեղինով սեւ եւ սեւ տեսակ տեսակ մահճակալներ, ճերմակ կտաւներ, խոհանոցի վերաբերեալ վառարաններ ու ուրիշ ամէն տեսակ առարկաներ, ամերիկեան խիստ ընտիր, դիւրագործածելի եւ ուժով լամբարներ, մսի մեքենաներ:
     

     
    Ի դեպ, մսաղացի գյուտը 19-րդ դարի կեսերին շատ երկար բարակ անունով , իսկ կարճ կոնկրետ, բարոն Դրեզ ֆոն Զաուէրբրոնինն է, ում պատկանում է  նաև նորատիպ հեծանիվների գյուտը: 1868 թվականից Ամերիկան և Եվրոպան սկսեցին, այսպես ասած, «խենթանալ» հեծանիվների համար:
     


     
    Այդ խենթությունը պատճառ եղավ, որ սկսվի հեծանիվների առաջին զանգվածային արտադրությունը: Հարի Դաքրը 1892 գրեց իր հռչակավոր Daisy Bell՝ հեծանիվ 2-ի համար երգը, իսկ 1895-ին Կոստանդնուպոլսի հայկական թերթերը սկսեցին գովազդել «անգլիական տոկուն և անմրցելի հեծելանիւները: Աղէ՜կ, Աժա՜ն եւ դիւրութիւ՜ն…»:
     
    Ապառի՛կ Օ Քրէտիթէօր Մեծ վաճառատում կարասաց, Կալաթա Քարանթինա փողոց եւ Միլլեթխան
     
    Սոյն վաճառատանց մէջ վճարմանց մեծ դիւրութիւններով եւ շաբաթական  մինչեւ 10 ղրուշ վճարումով կը ծախուին կարասիի վերաբերեալ ամէն տեսակ առարկաներէ զատ կարի մեքենաներ, լամբարներ, պատի ժամացոյցներ, նկարներ, գորգեր, հեծելանիւներ եւլն, եւլն» Աղէ՜կ, Աժա՜ն եւ դիւրութիւ՜ն:

     

     
    Անգլիական առաջին կարգի եւ ամէն կերպիւ կատարելագործեալ հեծելանիւներ յատկապէս խորտ ու բորտ եւ գէշ ճամբաներու համար շինուած: Տոկունութիւն եւ գեղեցկութիւն անմրցելի:Կը վաճառուին ամսական եւ շաբաթական փոքր վճարմամբ. Գիներն անհաւատալի կերպիւ աժան: Վճարմանց մեծ դիւրութիւններ կ՛ընծայուին: Ձրի դասեր: Դիմել առ՝ Արմենակ Իւթիւճեան  4,5,6 Մէյմանէթլի խան Մաքսատան փողոցՂալաթիա:  
     

     
    «Նոր Դար»-ը 1896-ին գովազդում էր Պետերբուրգի Արլովսկու և Մոսկվայի Էնֆիլդ հեծանիվների պահեստներում առկա կատարելագործված հեծանիվները՝ մանկական ,առանց շղթայի, դիմացկուն նաև բոլոր պարագաները և գումարած վարելու անվճար ուսուցում:

     

     
    Հագուստի դարսեր ստանալու համար, անտիկ հույները պետք է մի  բան մտածեին: Մտածեցին և այդ բանը արդուկի նախատիպը դարձավ: Երկար ճանապարհ անցնելով՝ տաքացված գրանիտից   մինչև տաք ածուխով լցված մետաղյա պնակ, գրտնակից , որի վրա փաթաթվում էր արդուկելիքը և «գրտնակվում», մինչև  որ  1882-ին ամերիկացի Հենրի Սիիլին արդիականցրեց արդուկը և պատենտավորեց իր գրեթե 7 կգ քաշով նորարարությունը:

     

     
    Արդուկ. Այս ձեւ արդուկներուն (իւթիւ) ամենէն ընտիր տեսակն, որոն մէջ կրակը չմարիր, եւ միօրինակ կը գործէ ջերմութեան  աստիճանը նոյն պահելով եւ ընտանեաց  գործածութեան խիստ յարմար. Կայ նաեւ դերձակաց  գործածութեան համար նորաձեւ ընտիր արդուկներ, որք  աժանագին կը ծախուին Կարին  Ճիկէրճեան եւ ընկերաց Ամերիկեան վաճառատանը:

     


    Էլեկտրականությունը նույնպես մեծ քայլերով մտնում էր մարդկանց կենցաղ: Կար ժամանակ, երբ խանութների շեմին կանգնած, գնորդներին  ներս էին հրավիրում առևտրի: Ժամանակները փոխվում էին, 19-րդ դարի վերջից արդեն գնորդների կամ այցելուների խանութ մտնելու մասին ավետում էին էլեկտրական զանգերը: Պոլսի «Հայրենիքը» գրում է:
     
    Ելեկտրական զանգակներ Աճառեան. 2 ոսկի վարձքով տուներու և վաճառանոցներու մէջ ելեքտրական զանգակներ կը կախէ, նոյնպէս մեծ գործերու համար ուրիշ խանութպաններու վերջին գնոյն 100-ին 10 զեղչ կըլլայ: Կեդրոնատեղին է Պաղչէ  Գարու Համիտիէ թիւ 33: Իսկ ճիւղերն են Ատա, Իսկէլէ ճատտէսի թիւ 1, Ղալաթիա Վօյվօտա Հազըրճըլար: Քատըգիւղ  իսկէլէ  ճատտէսի թիւ 19, Բերա Հաճօբուլօ  շուկա թիւ 4:
     

     
    20-րդ դարի սկզբին լվացքի մեքենաների մեխանիզմում հայտնվեց շարժիչը: Բայց, մինչ այդ 1851-ին, ամերիկացի  սըր Քինգը ստեղծում է լվացքի առաջին մեքենայի նախատիպը՝ ձեռքով պտտեցվող թմբուկով: Հետո, մինչև դարավերջ, բազում նորարարներ զարգացնում են այս սարքը: Իմիջիայլոց, կան հիմնավոր կասկածներ, որ լվացքի մեքենա ստեղծելու գաղափարը և փորձը պատկանում է ամուրիներին: 1874-ին Ուիլյամ Բլեքսթոունն էլ  սկսեց զբաղվել  արտադրությամբ ՝ թեթևացնելու իր սիրասուն տիկնոջ հոգսը: Եվ ահա նույն թվականի «Մշակ»-ի համարներից մեկում կարդում ենք:


     
    Պատիւ ունենք յայտնել Թիֆլիսի հասարակութեանը, որ մենք բաց արինք մի խանութ հետեւեալ ֆիրմայով ՝ Ռուս-ամերիկեան վաճառականութեան խանութը Ս. Բէտանէլլի, Հ. Վարդանեանի և ընկերների: Այդ խանութում  նորերումս ստացվել են զանազան արդիւնքներ ամերիկեան գործարաններից, որոնց հետ մենք անմիջական յարաբերութիւնների մէջն ենք գտնվում: Այդ արդիւնքներն են՝ մեքենաներ ճերմակեղենը լուանալու և քամելու համար, մեքենաներ ցանելու, սուրճ (կօֆէ)աղացողներ, որք գործ են դրվում չոր խոտեր աղալու համար զանազան տեսակի սղոցներ (խերխ), փականքներ (կողպէքներ), փողպատեայ զանազան բահեր և եղաններ, մեքենաներ խնձոր մաքրելու, կեռասների կորիզները հանելու, միս կտրատելու համար և այլն: Բոլոր առարկաները մեր խանութի մէջ դրած են որպէս օրինակներ հասարակութեան համար, որքան  կարելի է աժան գնով, և չեն ծախվել, այլ ով որ կամենում է մի բան գնել, պէտք է մեզ պատուիրէ (զակազ  անէ): Պատուէրները խանութում  եղած ցուցակի համեմատ կը կատարենք խղճմտաբար: Իսկ ինչ որ  վերաբերում է առարկաների տևողութեան և յարմարութեան, այդ մասին վկայում է ամերիկական  արդիւնքների հռչակ անունը: Մեր խանութը գտնվում է Թիֆլիսում, Դվօրցօվի փողոցի վրա, Արծրունու քարվանսարայում N159:  

     

     
    Մեկ այլ հրաշալի սարքի մասին է ավետում  Պոլսի «Հայրենիք»-ը. ժամանակակից պատճենահանող սարքի նախատիպը՝ քսերոքսի մեծ պապան՝ հանրահայտ Գեսթեթների կրկնօրինակող սարքը, որը գործում էր  վաքսի միջոցով:
     
    Դեյվիդ Գեսթեթները Հունգարիայում  ծնված մի գյուտարար էր,որը   տեափոխվել ով   Լոնդոն, 1881-ին հիմնում է «Gestetner Cyclograph»  ընկերությունը՝ թողարկելով ոչ միայն  կրկնօրինակող սարքեր, այլև հարակից պիտույքներ դրանց համար:
     
     Ընդօրինակիչ գործի Արտօնագիր Կէսթէթնէրի
     
    Կարելի է 2000 նման օրինակներ տպագրել, սեւ եւ անջնջելի  թանաքով…Այս միջոցով կարելի է արտագրել 10 էն մինչեւ 2000 օրինակ, վերջին օրինակը առաջինի չափ պայճառ պիտի ըլլայ:…Սխալները կ՛ուղղուին եղունգով քերելով:

     

     
    Առևտրի մեջ արտաքին մատուցումը շատ կարևոր է: Չնայած երբեմն գեղեցիկ փաթեթավորման մեջ ոչ մի էական արժեք չենք գտնում: Եվ  արտաքին գեղեցկությունը որոշ վաճառականներ կիրառում են որպես գնորդին  մոլորեցնելու մի ձև: Հիմա դա մոդայիկ և «պերճաշուք» լեզվով կոչվում է մարքեթինգային հնարք: Ծանոթանանք մեր հայրենակիցների կողմից Պոլսում հիմնած գեղեցիկ թիթեղյա տուփերի արտադրությանը
     
     Մեծ գործարան Եավրուեան եւ Իսագուլեան

     

     
    Յեղաշրջում թիթեղեայ  արհեստագործութեան մէջ:Մաքրութիւն, բարեձեւութիւն, աժանութիւն:
     
    Թէյի, լոգումի, հէլվայի, խավեարի, րէչէլի, խահուէի, շաքարի, սիկառի թուղթի, եւ այլ բազում պիտոյից յատուկ տուփեր նոր եւ գեղեցիկ ձեւերով  եւ գոյներով: Լուսավառութեան յատուկ լապտերներ, տան վերաբերեալ ամէն տեսակ կահեր, պարտէզի դոյլեր, լուացարաններ, եւն, եւն եւրոպական ճաշակաւ ներկուած: Դիւրամատչելի ամենուն :Մեծաքանակ  յանձնարարութիւնք թէ՛ Պոլսէն եւ թէ՛ գաւառներէն փութով եւ ճշգրտութեամբ կը կատարուին: Պահճէ Գարու, Րասիմ Բաշա խանի դէմը:  

     

     
    Ահա այսպես, սա էլ կենցաղային կարևոր իրերի մասին: 
     
     
     
     
    Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: