ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գիտա-քարոզչական մրցակցության Բաքվի մարտահրավերը. ո՞վ եւ ինչպե՞ս է ընդունում այն

Արեւմուտքը չի ճանաչում «Արեւմտյան Ադրբեջան» անվանումը եւ այնտեղից ադրբեջանցիների բռնատեղահանությունը:

Արեւմուտքը չի ճանաչում «Արեւմտյան Ադրբեջան» անվանումը եւ այնտեղից ադրբեջանցիների բռնատեղահանությունը: Գերիշխում է մոտեցում, որ 1988-ի տարեվերջին, 1989-ի սկզբներին ՀԽՍՀ ազգությամբ ադրբեջանցի բնակիչները կամավոր տեղափոխվել են Ադրբեջան, թողած գույքի համար ստացել բավարար փոխհատուցում, անկախությունից հետո ձեռք բերել Ադրբեջանի քաղաքացիություն: Այդ մասին խոստովանել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային քաղաքականության վերլուծության կենտրոնի տնօրեն Ֆարիդ Շաֆիեւը:
 
 
Արեւմուտքի վերաբերմունքը հստակ արտահայտվեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի Բաքու այցի ժամանակ, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձեց կազմակերպել նրա հանդիպումը «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» ՀԿ հետ, բայց մերժում ստացավ: Բերբոկը գերադասեց հանդիպել Ադրբեջանի քաղհասարակության մի քանի ներկայացուցիչների հետ: Մինչ այդ Ստամբուլում լուծարվեց «Արեւմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն» կառույցը, Բաքուն փորձ արեց միջազգային տեսակետ ձեւավորել, որ եթե Լեռնային Ղարաբաղում հայ բնակչություն կա, ապա ՀԽՍՀ-ից «բռնատեղահանված ադրբեջանցիներն էլ Հայաստան վերադառնալու իրավունք ունեն»:
 
Իրականում այդ մանտրան հետապնդում է Հայաստանի դեմ տարածքային հավակնությունները նրբաքողարկելու նպատակ. Բաքուն, այո, ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց այդ տարածքում պետք է լինեն ադրբեջանաբնակ անկլավներ՝ սա է Իլհամ Ալիեւի հրապարակային «պացիֆիզմի» ենթատեքստը:
 
Այս փուլում, երեւում է, Բաքվին չի հաջողվում զարգացնել թեման, իրավական հիմքեր չկան: Եւ Ալիեւի աշխատակազմը Միջազգային քաղաքականության վերլուծության կենտրոնին հրահանգել է գիտական ուսումնասիրություններ սկսել՝ հիմնավորելու, որ «Արեւմտյան Ադրբեջանը ոչ թե քարոզչական նախագիծ է, այլ՝ պատմա-քաղաքակրթական իրողություն»: Շաֆիեւը խոստովանում է, որ քարոզչական մի քանի հարթակներ արդեն իսկ ստեղծված են, բայց «գիտական բավարար ներուժ չկա»: Մտադիր են ներգրավել նույնիսկ ուսանողների: Իլհամ Ալիեւը տառապում է Պարսկաստանի Սեֆյան հարստության հիմնադիր Շահ Իսմայիլի հետ արյունակցական կապի մանիայով, նրա ընկալմամբ Երեւանի, Նախիջեւանի, Բաքվի, Գյանջայի, Ղուբայի եւ Շուշիի խանությունները «անկախ ադրբեջանական պետություններ են» եւ ըստ այդմ էլ «պատմական ադրբեջանական» է ճանաչում նրանց ընդգրկման տարածքները:
 
Պատահական չէ, որ քառասունչորսօրյա եւ սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմի գլխավոր արդյունք նա համարում է «պատմական արդարության վերականգնումը»: Անկախությունից ի վեր Հայաստանում խնդրի պատմա-քաղաքակրթական, էթնիկ ինքնության հարցերը լուրջ ուսումնասիրության չեն դրվել: Պատմագիտական, հնէաբանական որոշակի աշխատանքներ, իհարկե, տարվել են, բայց դա բավարար չէր, որպեսզի Արցախի եւ հարակից տարածքների մշակութաբանական ինքնությունը միջազգայնացվի:
 
Այսօր Ադրբեջանը նոր մարտահրավեր է նետում: Ռազմական էսկալացիան ունենալով պահուստում՝ Բաքուն Հայաստանի տարածքում փորձում է «պատմական ադրբեջանական ներկայության» թեզը միջազգայնորեն լեգիտիմացնել: Ժամանակն է, որպեսզի Հայաստանը ՌԴ-ից պահանջի Սումգայիթի ջարդերի քրեական ամբողջական գործը, ԽՍՀՄ ՊԱԿ-ի ԶՈՒ Գլխավոր շտաբի արխիվներում պահվող՝ 1990թ. հունվարի 15-ից մինչեւ 20-ը Բաքվում հայերի դեմ ոճրագործությունները վկայող փաստաթղթերը, ֆոտո-տեսանյութերը, ինչպես նաեւ «Կոլցո» օպերացիայի մասին ՌԽՍԴՀ Գերագույն խորհրդում 1991թ. անցկացված լսումների ամբողջական սղագրությունը: Այդ նյութերի հիման վրա իրավաբան-քրեագետները, միջազգային իրավունքի մասնագետները կարող են ապացուցել, որ Արեւելյան Անդրկովկասում հայ ժողովուրդը ենթարկվել է ռասայական խտրականության եւ էթնիկ զտումների, ոչնչացվել է նրա հոգեւոր-մշակութային եւ նյութական ժառանգությունը:
 
Առանձին ուսումնասիրության թեմա է Ադր. ԽՍՀ-ում հայ բնակչության նկատմամբ ժողովրդագրական տեռորը, որ իրականացվել է մշտապես, բայց հատկապես պետական քաղաքականության վերածվել 1969թ.-ից, երբ ՊԱԿ-ի նախագահ Հեյդար Ալիեւը նշանակվել է կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար: Այդ մասին նա հպարտությամբ հայտարարել է անկախություն հռչակած Ադրբեեջանի Գերագույն խորհրդի նստաշրջանում՝ ասելով, որ եթե մինչ այդ ԼՂԻՄ-ում ադրբեջանցիները բնակչության տասը տոկոսն էին, ապա իրեն հաջողվել է հասցնել քսանհինգի: Բոլոր ուղղություններում Ադրբեջանը շարունակում է պատերազմը: Չընդունել գիտա-քարոզչական ասպարեզի մարտահրավերը, կնշանակի զիջել Կովկասում հայկական ինքնության հարցում:
 
Հեղինակ՝ Վահրամ Աթանեսյան
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: