ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուս-ադրբեջանական ունիսո՞ն

Արեւմտյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը երեկ ներկա է գնտվել Հյուսիսային Մակեդոնայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանիի կազմակերպած պաշտոնական ընթրիքին, որից հետո մեկնել է Սկոպյեից:

Ըստ դեռեւս չհաստատված լուրերի, նա մեկնել է Երուսաղեմ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սկոպյե է ժամանել այսօր, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը: ԵԱՀԿ արտգործնախարարի խորհրդաժողովի պաշտոնական աշխատանքը մեկնարկում է այսօր:
Այդ շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ: Երեկ Սկոպյեում տեղի է ունեցել արտգործնախարար Միրզոյանի եւ պետքարտուղար Բլինքենի հանդիպումը: Վերջինս արդեն Սկոպյեում չէ, ուստի չի կայանա նրա հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: Ուշագրավ է, որ նման իրավիճակ դիտարկվում է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցներից հետո:
Ինչու՞ Բայրամովը Սկոպյե չի մեկնել երեկ: Պետքարտուղար Բլիքենը նրան հանդիպելու ցանկություն չի՞ ունեցել, թե՞ Բաքուն է խուսափել: Վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Բլինքնենն ի՞նչ է քննարկել արտգործնախարար Միրզոյանի հետ, եթե գիտեր, որ Ադրբեջանի արտգործնախարարը Սկոպյե է ժամանելու հաջորդ օրը, երբ ինքն արդեն Հյուսիսային Մակեդոնայից հեռացած կլինի: Ինչու՞ են Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Սկոպյե ժամանել նույն օրը:
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդաժողովի շրջանակներում Լավրով-Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է: ՌԴ արտգործնախարարի շուրջ չափազանց անբարյացկամ մթնոլորտ է ձեւավորվել: Մերձբալթյան երեք երկրներն առհասարակ հրաժարվել են Սկոպյե մեկնել: Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կհետեւի ԱՄՆ-ի օրինակին, Լեհաստանի արտգործնախարարը թեեւ ներկա է, բայց հրաժարվել է Լավրովի հետ նստել նույն սեղանի շուրջ:
Նման խորհրդաժողովներին որեւէ երկրի մասնակցությունը կարեւորվում է նաեւ երկկողմ շփումներով: Եվրոպական որեւէ երկրի արտգործնախարար հազիվ թե Լավրովի հետ քննարկելի հարց ունենա, բացառությամբ, թերեւս, Հունգարիայի: Ադրբեջանը կաջակցի՞, որպեսզի Լավրովը հաղթահարի դիվանագիտական մեկուսացումը: ԵԱՀԿ անդամ է նաեւ Թուրքիան, Ղազախստանը: Հնարավոր է՝ տեղի ունենա Ֆիդան-Լավրով հանդիպում: Նախօրեին Թուրքիայի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական, թուրք-ադրբեջանական հարաբերությունների հարցը:
Ստեղծված չափազանց սուր մրցակցային իրավիճակում, ամենայն հավանականությամբ, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդաժողովը որեւէ էական որոշում կամ համաձայնեցված հայտարարություն չի ընդունի: Ավելին, քննարկումները կողմերին ավելի կհեռացնեն: Ուկրաինական ճակատում Ռուսաստանը կայունացրել է իրավիճակը, Կիեւի հակահարձակումը, մեղմ ասած, ցանկալի արդյունք չի տվել: Նույնիսկ արեւմտյան փորձագետներն են կանխատեսում, որ ուկրաինական զինված ուժերին «չափազանց ծանր ձմեռ է սպասվում»:
Այս համատեքստում Մոսկվան ավելի է կոշտացնում դիվանագիտական հռետորաբանությունը: Բաքուն շարունակում է պնդել, որ արեւմտյան միջնորդությունը «միակողմանի է, կանխակալ, հակաադրբեջանական»: Ըստ երեւույթին, Բլիքեն-Ալիեւ հեռախոսազրույցը ծանր է եղել: ԵԱՀԼ արտգործնախարարների խորհրդաժողովին ռուս-ադրբեջանական արարողակարգային ունիսոնը նաեւ քաղաքակա՞ն է: Բլինքեն-Բայրամով հանդիպման բացակայությունը փոխպետքարտուղար Օ՛Բրայանի Բաքու այցի չեղարկու՞մ է հուշում:
Հեղինակ՝ Վահրամ Աթանեսյան
1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: