ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ի՞նչ էր անում Հեղինեն մինչ Տրոյական պատերազմը

Հին Հունաստանի ամենաչքնաղ կինը, համաշխարհային արվեստի ամենից ներշնչող կերպարներից մեկը՝ Հեղինեն, հայտնի է իր գեղեցկությամբ, կռվախնձորի պատմությամբ և նրանով, որ դառնում է հին աշխարհի ամենամեծ ու էպիկական պատերազմի՝ Տրոյական պատերազմի պատճառ։

Տրոյայի կամ Իլիոնի արքայազն Պարիսը առևանգում է Հեղինեին, ինչի պատճառով էլ ծավալվում է առասպելներում, Հոմերոսի Իլիական պոեմում, գրական այլ  ստեղծագործություններում ներկայացված  մեծ պատերազմն իր ողբերգական հետևանքներով։ Ավելի քիչ են հայտնի Հեղինեի կյանքի մինչտրոյական շրջանի դրվագները, որոնք էլ  պահպանվել են առասպելներում ու զրույցներում։ Art365-ը ներկայացնում է Հեղինեի կյանքի այդ դրվագներն ըստ Ապոլլոդորոսի Դիցաբանական գրադարան երկի։
 
Հեղինեի ծնունդը
 
․․․․Քանի որ Լեդայի հետ մերձեցավ Զևսը` կարապի կերպարանքով, և նույն գիշերը` նաև Տինդարեոսը, Զևսից ծնվեցին Պոլիդևկեսն ու Հեղինեն, իսկ Տինդարեոսից` Կաստորն ու Կլիտեմնեստրան:
    Ոմանք ասում են, թե Հեղինեն Նեմեսիսի ու Զևսի դուստրն էր և որ Նեմեսիսը, Զևսի սիրահետումից խուսափելու համար, սագի տեսք ընդունեց: Բայց Զևսը նրա հետ կենակցեց կարապի կերպարանքով: Այդ մերձեցումից նա ձու ածեց, և մի հովիվ, այն գտնելով անտառակում, բերեց-տվեց Լեդային: Սա էլ ձուն պահեց մի արկղիկի մեջ և, երբ ժամանակը եկավ ու Հեղինեն ծնվեց, նրան խնամեց ինչպես իր դստերը: 
Հեղինեն ու Հունաստանի թագավորները
 
        Հեղինեն գեղեցկուհի դարձավ, և Թեսևսը նրան առևանգեց ու տարավ Ափիդնե: Պոլիդևկեսն ու Կաստորն արշավեցին քաղաքի դեմ և, մինչ Թեսևսը Հադեսում էր, գրավեցին այն, Հեղինեին հետ բերեցին, իսկ Թեսևսի մորը` Էթրային, գերեվարեցին:
       Հունաստանի թագավորները եկան Սպարտա` Հեղինեի ձեռքը խնդրելու: Փեսացուները հետևյալն էին. Լաերտեսի որդի Ոդիսևսը, Տիդևսի որդի Դիոմեդեսը, Նեստորի որդի Անտիլոքոսը, Անկեոսի որդի Ագապենորը, Կապանևսի որդի Սթենելոսը, Կտեատոսի որդի Ամփիմաքոսը, Եվրիտոսի որդի Թալպիոսը, Փիլևսի որդի Մեգեսը, Ամփիարաոսի որդի Ամփիլոքոսը, Պետեոսի որդի Մենեսթևսը,  Իփիտոսի որդիներ Սքեդիոսն ու Էպիստրոփոսը, Ագասթենեսի որդի Պոլիքսենոսը, Հիպպալկիմոսի որդի Պենելեոսը, Ալեկտորի որդի Լեիտոսը, Էլևսի որդի Այասը, Արեսի որդիներ Ասկալափոսն ու Իալմենոսը, Քալկոդոնի որդի Էլեփենորը, Ադմետոսի որդի Եվմելոսը, Պիրիթուսի որդի Պոլիպետեսը,  Կորոնոսի որդի Լեոնտևսը, Ասկլեպիոսի որդիներ Պոդալիրիոսն ու Մաքաոնը, Պեասի որդի Փիլոկտետեսը, Եվեմոնի որդի Եվրիպիլոսը, Իփիկլոսի որդի Պրոտեսիլաոսը, Ատրևսի որդի Մենելաոսը, Տելամոնի որդիներ Այասն ու Տևկրոսը և Մենետիոսի որդի Պատրոկլոսը: 
  Տեսնելով սրանց բազմությունը` Տինդարեոսը վախեցավ, որ երբ մեկն ընտրվի, մյուսները կըմբոստանան: Ոդիսևսը խոստացավ, որ եթե նա իրեն օգնի ամուսնանալ Պենելոպեի հետ, ինքը կռիվը կանխելու մի հնար կգտնի: Եվ երբ Տինդարեոսը խոստացավ օգնել, Ոդիսևսը նրան հորդորեց բոլոր փեսացուներին երդվել տալ, որ սատար կլինեն ընտրյալին, եթե մեկն ամուսնության պատճառով նրա հանդեպ անիրավություն գործի: Դա լսելով` Տինդարեոսը փեսացուներին ստիպեց երդվել, իսկ ինքը փեսա ընտրեց Մենելաոսին: Ոդիսևսի համար էլ նա Իկարիոսից խնդրեց Պենելոպեի ձեռքը:
      Հեղինեն Մենելաոսից ունեցավ Հերմիոնեին և, ըստ ոմանց, Նիկոստրատոսին: Իսկ ազգությամμ էտոլացի ստրկուհի Պիերիսը (կամ, ինչպես ասում է Ակուսիլաոսը, Տերեիսը), նրանից ունեցավ Մեգապենթեսին, Կնոսսիա անունով նիմֆան էլ, ըստ Եվմելոսի, Քսենոդամոսին:
 
Աղբյուրը՝ Ապոլլոդորոս, Դիցաբանական գրադարան, հին հունարենից թարգմանությունը,
առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, Սարգիս Խաչենց-Փրինթինֆո-Անտարես, 2017: 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: