ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՊԿ-ը չի գործարկում իրեն վերապահված պարտավորությունները, և շատ լեգիտիմ հարց է առաջանում հանրության մեջ, թե ինչո՞ւ ենք շարունակում մնալ ՀԱՊԿ-ում. Արփի Դավոյան

ՀԱՊԿ-ը իրեն վերապահված լիազորություններով ունի այնպիսի պարտավորություններ, որոնք պետք է գործարկի, սակայն չի գործարկում, և շատ լեգիտիմ հարց է առաջանում հանրության մեջ, թե ինչու ենք շարունակում մնալ ՀԱՊԿ-ում։

«Մենք դեռևս չունենք ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում, սակայն չգիտեմ՝ այս ընթացքը մեզ դեպի ուր կտանի, ու կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները շատ լավ գիտակցում են, թե ինչ է տեղի ունենում»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝  պատասխանելով հարցին, որ եթե ՀՀ-ն չի մասնակցում ՀԱՊԿ նիստերին, ապա ինչո՞ւ է շարունակում մնալ այդ կառույցում։

Դավոյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը իրեն վերապահված լիազորություններով  ունի այնպիսի պարտավորություններ, որոնք պետք է գործարկի, սակայն չի գործարկում, և  շատ լեգիտիմ հարց է առաջանում հանրության մեջ, թե ինչու ենք շարունակում մնալ ՀԱՊԿ-ում։ 
Ըստ պատգամավորի՝ ընդդիմության մեծ մասը հանդես է գալիս ՀԱՊԿ-ի պաշտպանությամբ, և դրանք այն նույն մարդիկ են, որոնք ՀՀ-ին մեղադրում էին Լաչինի միջանցքի փակ պահելու մեջ, որպեսզի որևէ ձևով խոսակցություն չլինի ռուս խաղաղապահների վերաբերյալ. «Այստեղ կարող ենք ասել՝ ինչու է աղմկում ընդդիմությունը  ՀԱՊԿ-ի թեմայով։ Կառավարության հետ նախորդ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմության կողմից  շատ կոշտ հարցադրումներ հնչեցին ՀԱՊԿ-ի հետ կապված, և ինձ թվաց՝ այնտեղ նստած են ՀԱՊԿ-ի ներկայացուցիչներ, այլ ոչ թե ՀՀ ԱԺ պատգամավոր, որը պարտավոր է առաջին հերթին խոսել ՀՀ պետականության և պետական շահերի վերաբերյալ»: 

Խոսելով հայ-ադրբեջանական բանակցություններից՝ Դավոյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից հռետորաբանություն  է փոխվել, և անընդհատ քննադատաբար են մոտենում ԱՄՆ-ի և  Ֆրանսիայի նկատմամբ. «Ադրբեջանը այնպիսի պատճառաբանություններով է հրաժարվում արևմտյան հարթակներում բանակցություններից, որոնք լուրջ չեն ընկալվում։ Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է այլ հարթակում շարունակել այս բանակցությունները, որտեղ միգուցե իրեն ավելի հարմար կլինի»։

Դավիթ Լևոնյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: