ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
19-րդ դարի հայկական մամուլի «տարօրինակ» ծանուցումները

21-րդ դարի հեռվից 19-րդ դարի մամուլի գովազդները հաճախ տարօրինակ են և զվարճալի: Անշուշտ ոչ թե բովանդակության, այլ ձևի, ներկայացման առումով:  

  • Աղվոր, թոմբոլ  կովեր թիւ 35 ախոռին մէջ…
  • Հացի արաղ 40 գրադուս …
  • Հարկաւոր է ցրիչ-ծառայ…
 
 
 
21-րդ դարի հեռվից 19-րդ դարի մամուլի գովազդները հաճախ տարօրինակ են և զվարճալի: Անշուշտ ոչ թե բովանդակության, այլ ձևի, ներկայացման առումով:  
 
 
Այսօր հայկական մամուլը կթերթենք՝ ուշադրություն դարձնելով 19-րդ դարի ծանուցումների և գովազդների տողերում լեզվամտածողության և ոճի նրբություններին, երբեմն էլ առաջին հայացքից ցնցում `շոկ առաջացնող ձևակերպումներին. «Մշակ»-ի էջերին մեծ տառերով անդամահատ Քյուչարեանցի հայտարաությունից մինչև «Մեղու Հայաստանի» թերթի դիակներ սառեցնողինը:
 
Պատիւ ունիմ յայտնել  յարգելի հասարակութեանը Թիֆլիսի, որ այսուհետև, ինչպէս հանգուցեալ Արզումանը, նմանապէս և ես պահպանում եմ սառուցով ԴԻԱԿՆԵՐ հանգուցեալների՝ զանազան դեղորայքով և մեքենայով (մաշինայ): Հարցնել Նորաշէն եկեղեցւոյ գաւթում պ. Ասլանեանցին:
 
 
Թիֆլիսյան մեկ այլ թերթ էլ՝ «Նոր դար»-ը, սեփական խմբագրության թափուր աշխատատեղերի համար հայտարարություն է զետեղել իր էջերին՝«ՀԱՐԿԱՎՈՐ Է» կանչող վերնագրի տակ:
 
«Նոր Դարի խմբագրութիւնը որոնում է երկու ծառայ: Պահանջվում է առողջ ոտներ, արթնութիւն, հաւատարմութիւն, աշխատասիրութիւն և անունը ստորագրելու կարողութիւն: Դիմել «Նոր Դարի» խմբագրութեան:
 
Հարկաւոր է «Նոր  Դարի» խմբագրութեան համար ցրիչ-ծառայ: Պահանջվում է անցաթուղթ, գրաւական: Պէտք է ցրիչ-ծառան լինի ամուրի: Ցանկացողները թող դիմեն «Նոր Դար»-ի խմբագրատան գրասենեակը, որ գտնվում է պօստ-հեռագրատան դիմաց, Ծուրինօվի դեղատան մօտ: 
 
 
Աշխատանք փնտրողների, հատկապես ուսուցիչների, հայտարարություններով լեցուն են 19-րդ դարի թերթերը՝ շատ հաճախ սրտահույզ ձևակերպումներով. աշխատանք՝ օրվա մեկ պնակ ճաշի դիմաց:
 
Մի խեղճ երիտասարդ ցանկանում է ՏԵՂ ունենալ կանտօրում կամ մի որ և իցէ տեղում, կամ պարապել հայ ուսումնարանների պատրաստական և միջին դասարանաց աշակերտաց և աշակերտուհեաց հետ հայոց լեզվից, ֆրանսիական լեզուից և բոլոր առարկաներից եթէ տան նորան չափաւոր ՎԱՐՁ կամ սնունդ:
 
Իսկ Բիւզանդիոնի 1898-ի համարներից մեկի մի գովազդի վերնագիրը այնքան բանաստեղծական է.
 
 
Ահաւասիկ մի հայ դերձակ որուն չի պակսիր ճաշա. Ձմրան յարմար նուրբ ճաշակաւ պատրաստուած, անգլիական , գաղիական տոկուն կերպասներէ չափաւոր գիներով հագուստ շինել տալ փափագողք, թող հաճին դիմել Փէշտիմալճեան վաճառատունն ի Պահճէ-Գարու Համիտիյէ Թիւրպէսիի դիմաց , թիւ 21:
 
 
21-րդ դարի հեռվից 19-րդ դարի այս ծանուցումներում հումորային, գուցե զավեշտական երանգներ կամ անհեթեթություն ենք տեսնում: Բայց իրականում այդպիսին էր ժամանակաշրջանի արտահայտչաոճը: Որքանո՞վ է կարևոր հումորը հայտարարության կամ գովազդի  տեքստում: Կպարզի «Դոպինգ» ընկերության ստեղծագործական մասով տնօրեն Հովհաննես Մարգարյանը:
 
Չդիտարկենք միայն հումորի տեսակետից, դիտարկենք առհասարակ էմոցիայի, որովհետև հումորը նաև էմոցիա է: Հումորը բացում է ճանապարհը ինֆորմացիան ընկալելու, օգնում է տպավորվել, օգնում է հիշել ու ամենակարևորը պատմել մեկ ուրիշին: Շատ կարևոր է, որ գովազդը պատմես մեկ ուրիշին, որովհետև դա խնայում է գումար: Եթե դու ունես պայմանական 1000 դրամ գումար, որ կարող ես 5 հոգու հասցնել քո պատմությունը, եթե գովազդը ծիծաղալու է կամ հուզական, այդ 5-ն էլ կպատմեն ևս 5 հոգու և արդյունքում դու կունենաս այլ լսարան:
 
Հայկական թերթերը հաճախ այն միակ հարթակներն էին, որոնց միջոցով մարդիկ հայտնում էին կորցրած իրերի մասին և ակնկալում դրանց վերադարձը, անշուշտ վարձատրության դիմաց. «Մեղու Հայաստանին»-ն 1874-ի համարներից մեկում գրում է.
 
 
Յայտարարութիւնք
 
Այս տարի ես կորցրել եմ Տփխիսում 100 ռուբլիանոց մի վէկսիլի թամասուք, որ պարտատէրի իսկական գրչով ստորագրած է այսպէս. «Իմ պարտս է Յովհաննէս Սարգիսով»: Սորանով խոնարհաբար խնդրում  ենք գտանող մարդից վերադարձնել վէկսիլը Կուկիոյ կամուրջի վերայի ֆօտոգրաֆիան, պ. Աբրահամ Տէր-Ղևոնդեանին, որ վերադարձնողին կը վարձատրէ դորա աշխատութեան համար: Յ. Սարգիսեանց.
 
 
1885 թ. մի չարաբաստիկ օր էլ, հավանաբար Բաքվից Թիֆլիս եկած  ունևոր մի մարդ՝ Միխայլով Ա.Ա.-ն, Լոնդոն հյուրանոց  ժամանելու ճանապարհին կորցնում է մի կարևոր փաթեթ, մեջը լիքը փող և դիմում  էլի՛ հրատարակիչ Էնֆիաճեանցի «Մեղու Հայաստանի» թերթին.
 
 
100 ռուբլի վարձատրութիւն է լինում , ով որ կը բերէ փոքրիկ թղթակալ մոյգ կաշիից արծաթեայ անկիւններով, որ կորցրած է ներկայ յունիսի 9-ին մոտ ութը ժամին առաւօտեան երկաթուղու կայարանից Լոնդոն հիւրանոց գնալիս: Թղթակալի մէջ գտնվում էին մոտ 325 ռուբլի փող, երկու լուսանկարչական  տոմսեր, դեղատոմս և Բագուի դեղատան նշանատոմս: Խնդրում եմ հասուցանել Լօոնդոն հիւրանոցի  գրասենեակը Ա.Ա. Միխայլովին յանձնելու համար:
 
 
«Մի ՇՈՒՆ սէտերի տեսակից,սև գոյնի, սպիտակ բիծով կուրծքի վրա, որձ, «Տիւդօր» անունով, կորաւ Ալէքսանդրեան այգուց,ապրիլի 28-ի գիշերը,-կարդում ենք 1880 թվականի «Մշակի»-ի համաներից մեկում: «Գտնողին խնդրում են հասցնել Զուբալօվի տան, կօնդիտէր՝ Կելբէրի մագազինից վերև գտնված Պօլտարացկու բնակարանը, Ստեփան Ծերետէլիին օրինաւոր վարձատրութեամբ»:
 
 
Բայց թերթերում արձանագրված մարդկանց կորուստը չէր սահմանափակվում միայն  դրամով, փաստաթղթերով, հավատարիմ չորքոտանիներով: Ցոփության մեջ հաճախ կորչում էր  տղամարդկային ուժը, փոխարենը ձեռք բերվում աֆրոդիտյան տարատեսակ հիվանդություններ:
 
Ահա Պոլսի «Բիւզանդիոն»-ում կարդում ենք մի հայտարարություն, որը ավետում է «ցոփութեան  մեջ կորցրած ոյժը վերագտնելու» հնարավորության մասին: Իսկ «Արշալոյս Արարատեան»-ն էլ  ծանուցում է «ամեն տեսակ ափրոդիթեան ախտիւ»  վարակվածներին բուժելու՝ տօքթօր Չայեանի  պատրաստակամութեան մասին:
 
 
Շարժվենք առաջ: Թիֆլիս,«Մեղու Հայաստանի» 1883 թվական.
 
 
Պատիւ ունիմ յայտնել հասարակութեանը, որ բացուեց Հայոց Ներսիսեան հին ուսումնարանի տակը մի խանութ ԽՈԶԻ ՄՍԻ, որտեղ ծախվում է ֆունտը 7 կօպէկով:
 
 
19-րդ դարի վերջին ռուսական կայսրությունում 1 ֆունտը մոտավորապես 400 գրամ էր: Հաջորդ գովազդից պարզ կդառնա, որ Թիֆլիսում 1 կգ հոլանդական պանիրն ավելին արժեր, քան նույնքան խոզի միսը:
 
Հոլլանդական պանիր, որ պատրաստվում է Գորու կալվածատէրերի մօտ, պ. Ախլէդիանիի կառավարութեամբ, ծախվում է Քէթխուդօվի խանութում, Դվօրցօվի փողոցում, Արծրունու  տանը, ֆունտը 30 կօպէկով:
 
Լաւ Կուչենբախի  պանիր և շատ լաւ մաշինով մաքրած սարի մեղր. Կարելի է  միշտ գտանել Շվէյցարական  մագազինում: Գօլօվինսկի պրօսպեկտի վերայ Օրբելեանի տանը:
 
 
Թերթերի օգնությամբ իսկապես որ վաճառում էր ամեն բան, չկար գովազդի մասին օրենք և որևէ սահմանափակում, ինչպես հիմա.
 
 
   Գրադուսը 9  կօպէկի
 
Ակցիզը վճարած և ամենալաւ մաքրած հացի արաղ վաճառվում է Նադվօրնի Սովետնիկ Ալէքսանդր Լազարիչ Թահիրեանցին պատկանեալ սկլադում, որ գտնվում է Էկզարխի հրապարակում իւր սեփհական տանը: Վաճառը լինելու է երեք  վեդրօ, 40 գրադուս վեդրօյում և աւելի:
 
 
Դիակ սառեցնողի հայտարարությունից մինչև«բոլորովին մաքուր, զտված ջից սառոյց… կերակրի և ըմպելիքի համար», որ վաճառվում էր Թիֆլիսում, Վօրօնցովի արձանի մօտ գտնվող Զէմմէլի սառցային  գործարանում, անդամահատ բժշկի ծանուցումից  մինչև կաթնատու կովի վաճառականի հայտարարությունը: «Պոլսի Հայրենիք»-ը գրում է.
 
 
Կովու վաճառական Բանաեօթ այս անգամ իր վաճառատունը Պահչէ Գաբուէն փոխադրած է Տէմիր Գարու, երկաթուղիի կայարանին դէմ թիւ 35 ախոռը, ուր առաջուան պէս միշտ Խրիմու եւ Զուիցերիական ընտիր կաթնատու կովեր կը ծախէ խիստ աժան գնով:
 
 
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: