ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նման օրակարգով ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելը միմիայն վնաս կհասցներ Հայաստանի արտաքին քաղաքականության․ Արտաշես Խալաթյան

Արտաշես Խալաթյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ ըստ էության փոփոխման կամ բեկման որևէ հեռանկար չունի՝ դատելով ՀԱՊԿ-ի տարբեր տրամաչափի ներկայացուցիչների հայտարարություններից։

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ  տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին, և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:


Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ իրավագետ Արտաշես Խալաթյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ ըստ էության փոփոխման կամ բեկման որևէ հեռանկար չունի՝ դատելով ՀԱՊԿ-ի տարբեր տրամաչափի ներկայացուցիչների հայտարարություններից։


«ՀԱՊԿ-ը հայտնում է, որ լավագույն դեպքում կարող է դիտորդական առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման, որպես աջակցություն իր չակերտավոր դաշնակից Հայաստանի Հանրապետության սահման, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրման հիմնապատճառը դելիմիտացված և դեմարկացված միջպետական սահմանի բացակայությունն է։ Այսինքն՝ ի հեճուկս Հայաստանի հորդորների և պահանջների, ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և այս ամբողջի համատեքստում ընդհանուր առմամբ ամենատրամաբանական ելքը պետք է լինի երբևէ ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Բայց քանի դեռ թերևս որոշակի զգուշություն դրսևորող ՀՀ իշխանությունները այդ վերջնական կտրուկ քայլը չեն ցանկանում անել, նորմալ է, ճիշտ է, առնվազն քաղաքական մակարդակում, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցնելը։ Եվ դատելով նրանից, որ ՀԱՊԿ-ի տարբեր միջոցառումներին ավելի ցածր մակարդակի պաշտոնյաները ևս չեն մասնակցել, այլ վարքագիծ Հայաստանի ղեկավարի կողմից ակնկալելի էլ չէր»,- ասաց Արտաշես Խալաթյանը։  


Նա նշեց, որ այս ամենի արդյունքը նաև պետք է լիներ բարձրագույն մակարդակով գագաթնաժողովին չմասնակցելը, հատկապես, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ այդ գագաթնաժողովի օրակարգային հիմնական հարցը ՀԱՊԿ-ի ռազմավարության վերանայումն էր, նոր իրողություններում ՀԱՊԿ-ի գործողությունների պլանի քննարկումն էր, և կարծես թե ՀԱՊԿ-ում փորձում են ներկա-բացակա անել, թե նոր իրողություններում ովքեր են այդ կազմակերպության շրջանակում շարունակում մնալ Ռուսաստանի դաշնակիցներ։ 


Եվ դա, ըստ Արտաշես Խալաթյանի, ևս մեկ անգամ ընդգծում է, որ նման գագաթնաժողովին Հայաստանի մասնակցելը միմիայն վնաս կհասցներ Հայաստանի արտաքին քաղաքականության բազմազանեցման այս քայլերին։


Երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։  

Հարցին, թե արդյոք զուգադիպությո՞ւն է, թե՞ որևէ կապ ունի վարչապետի՝ ՀԱՊԿ չգնալը և Բորելի հայտարարությունը, իրավագետն ասաց, որ  տարիներ շարունակ՝ դեռևս Սերժ Սարգսյանի եվրաասոցացման քաղաքականության ժամանակներից, ԵՄ-ն Հայաստանից միշտ ակնկալել է կոնկրետություն և ավելի հստակ քայլեր եվրոպական ուղղությամբ։ 


«Եվ Եվրոպայի մոտեցումներում ոչինչ չի փոխվել, դեռ ավելին՝ Հայաստանից այդ իմաստով ակնկալիքները բարձրացել են՝ կապված 2018 թվականի հեղափոխության և երկրի որդեգրած ժողովրդավարական կուրսի հետ։ Հետևաբար, այո, ԵՄ-ի հետ որոշակի, ավելի ինստիտուցիոնալ սերտացման գնալն ունի իր գինը, և դա ողջամիտ գին է՝ սահմանափակել ինստիտուցիոնալ առնչությունները, ըստ էության, ոչ ժողովրդավարական բլոկի երկրների հետ, տվյալ պարագայում խոսքը վերաբերում է հետսովետական քաղաքական տարածքում, ռուսաստանակենտրոն, վերջինիս փաստացի հիմնադրած կազմակերպություններին, այդ  ինստիտուցիոնալ առնչությունները սառեցնել, սահմանափակել և այլն։ Այսինքն՝ ԵՄ-ն միշտ ընդգծում էր Արևելյան գործընկերության բոլոր անդամ երկրներին, որ ինքը գործում է ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքով. դա վերաբերում է ոչ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներին, այլ նաև արտաքին քաղաքական դիրքավորման համարժեքությանը։ Եվ որքան ավելի հստակ են մեր մեսիջներն Արևմուտքի հետ համագործակցության խորացման ուղղությամբ, այնքան ավելի հստակ են ԵՄ-ի համարժեք քայլերը։ Ուղղակիորեն գուցե կորելացիա չկա, բայց առնվազն անուղղակիորեն կա այդպիսի փոխըմբռնում»,- ասաց իրավագետը։

Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման հարցին, իրավագետն ասաց, որ դա բխում է ՍԵՊԱ-ի պայմանագրի ընդհանուր տրամաբանությունից,  հայ-եվրոպական օրակարգի առանցքային դրսևորումներից, և հետևաբար այդ առումով նորություն չկա, որ այդ բանակցություններն ընթանում են, և հեռանկարները բավականին իրատեսական են՝ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները շարունակում են բարձր գնահատականի արժանանալ ԵՄ-ի կողմից, իսկ ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը այն հիմնական չափորոշիչներից են, որոնց հիման վրա նաև տեղի է ունենում վիզաների ազատականացման գործընթացը։


Վերջինս նշեց, որ նույն գործընթացով ժամանակին անցել է Վրաստանը, քանի որ, հաշվի առնելով երկրիդ ընդհանուր բարեկեցության աստիճանը, ժողովրդավարական բարեփոխումների վիճակը, օրենքի գերակայության վիճակը, նաև գնահատվում են հնարավոր ռիսկերը վիզաների ազատականացման արդյունքում՝ կապված ապօրինի միգրացիայի հետ, և հարակից այլ հարցեր, և այդ առումով Հայաստանն այսօր շատ բարվոք վիճակում է, և նման ազատականացումը ամենևին սարերի հետևում չէ։


Խոսելով այն մասին, որ Ադրբեջանը դատապարտել է Հայաստանին աջակցելու վերաբերյալ Բորելի հայտարարությունները, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումը համարել  տարածաշրջանում խաղաղության հաստատման խոչընդոտում, իրավագետը  կարծում է, որ Ադրբեջանն ինչ-որ առումով այսօր ցայտնոտային իրավիճակում է, որովհետև այն հարձակման պատրվակը, որ Ադրբեջանը փորձում է գտնել, կարծես թե միջազգային առաջադեմ հանրության կոլեկտիվ ջանքերով նրան չի հաջողվում ստանալ, և այդ առումով Ադրբեջանը գնալով ավելի հակվում է դեպի ռուսական վեկտորը, ինչը նրան առնվազն դեռևս քաղաքակրթական մակարդակում հեռացնում է Արևմուտքից։ 


«Բորելի վերջին հայտարարությունները վկայում են, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը այն կարմիր գծերն են, որոնք հատելու պարագայում այլևս միայն քաղաքական հայտարարություններով ԵՄ-ն չի բավարարվի, բայց և փաստ է, որ առաջիկայում Ադրբեջանը, ելնելով իր կարծրացող դիրքորոշումից, շարունակելու է տորպեդահարել բրյուսելյան, ընդհանրապես արևմտյան հարթակը։ Եվ ես մինչև տարեվերջ կանխատեսում եմ, որ էական տեղաշարժ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում տեղի չի ունենա, և կողմերը կմնան «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» այս վիճակում»,- եզրափակեց Արտաշես Խալաթյանը։


Լիլիթ Թադևոսյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: