ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-իրանական ուշագրավ հեռախոսազրույց բարդ խճանկարի ֆոնին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ու Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել, որի մասին հայկական կողմի հաղորդագրությունը բավականին համառոտ է՝ քննարկվել են երկկողմ տնտեսական հարցեր:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ու Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել, որի մասին հայկական կողմի հաղորդագրությունը բավականին համառոտ է՝ քննարկվել են երկկողմ տնտեսական հարցեր: Սակայն, այդ ձեւակերպումն ավելի շատ թողնում է տպավորություն, որ դրաննով փորձ է արվել հեռախոսազրույցը «պաշտպանել» քաղաքական գնահատումներից: Համենայն դեպս, ներկայիս ռեգիոնալ եւ միջազգային իրողություններն այնպիսին են, որ հազիվ թե Հայաստանի եւ Իրանի ԱԽ քարտուղարների զրույցը պարունակեր տնտեսական նպատակներ: Կամ, եթե կան այդպիսիք, ապա դրանք շոշափելիորեն առնչվում են քաղաքականությանը, իսկ այս պարագայում թերեւս՝ ռեգիոնալ հաղորդուղիներին առնչվող օրակարգերի:
 
Հատկանշական է, որ Իրանի եւ Հայաստանի ԱԽ քարտուղարների հեռախոսազրույցը տեղի է ունենում այն օրը, երբ Հայաստանի ԱԳ նախարարը մեկնում է Լոնդոն, որտեղ նաեւ տեղի է ունենալու Հայաստան-Բրիտաինա ռազմավարական երկխոսության առաջին նիստը: Ի դեպ, մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ այսօր տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի փոփոխություն: Ջեյմս Կլեվերլին, որ զբաղեցնում էր այդ պաշտոնը, նշանակվել է ներքին գործերի նախարար, այն բանից հետո, երբ նախկին նախարարը հրաժարական է տվել պաղեստինամետ բողոքի ցույցի մասնակիցների հանդեպ անհարգալից գնահատականների համար: Առավել հետաքրքիր է այն, որ Ջեյմս Կլեվերլիի փոխարեն արտգործնախարար է նշանակվել Դեվիդ Կեմերոնը՝ Բրիտանիայի նախկին վարչապետներից մեկը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2010-16 թվականներին: Նրա պաշտոնավարման ընթացքում է անկցկացվել ի դեպ Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեն, արժանանալով հավանության
 
Կեմերոնն իր նշանակման առնչությամբ հայտարարել է, որ հուսով է, որ իր փորձառությունը կօգնի Բրիտանիային առկա մարտահրավերները հաղթահարելու հարցում: Կասկածից վեր է, որ այստեղ իհարկե նախկին վարչապետի խոսքի համատեքստում այն զարգացումներն են, որ այսօր ծավալվում են Մերձավոր Արեւելքում, եւ որի «ավազանում» է նաեւ Կովկասը: Այդ իմաստով ուշագրավ է, որ Հայաստանի արտգործնախարարի բրիտանական այցի ֆոնին տեղի է ունենում Թեհրան-Երեւան հեռախոսազրույց Անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով, թեեւ անշուշտ սա ֆոնային մի դրվագն է միայն: Ընդհանուր առմամբ այսօր ռեգիոնալ լայն իմաստով իրադրությունը այնպիսին է, որ Երեւանն ու Թեհրանն ունեն խոսակցության բավականին հարուստ օրակարգ:
 
Ի դեպ, այդ իմաստով խիստ հատկանշական է եւ այն, որ հենց Հայաստանի ԱԽ քարտուղարի հոկտեմբերի սկզբին Իրան կատարած բավականին հագեցած եւ ներկայացուցչական՝ ընդհուպ նախագահ Ռեյիսիի ընդունելության մակարդակկով այցի ընթացքում էր հնչել Հայաստան-Ադրբեջան սահմանին դիտորդ տեղակայելու Իրանի պատրաստակամության մասին միտքը, որ ըստ իրանական լրատվամիջոցների արտահայտել էր Իրանի ԶՈՒ ԳՇ պետը: Ի դեպ, արդյո՞ք Հայաստանի եւ Իրանի ԱԽ քարտուղարերի հեռախոսազրույցի ընթացքում կարող էր անդրադարձ կատարված լինել այդ մտքին, հաշվի առնելով եւ այն մտքերը, որ այս օրերին հնչում են Բաքվից: Մասնավորապես, թե Իլհամ Ալիեւը, թե Ռեջեփ Էրդողանը վերջին երկու շաբաթների ընթացքում տարբեր հարթակներում մի քանի անգամ խոսել են Ադրբեջանի հանդեպ Հայաստանի իբրեւ թե «պարտավորությունների կատարման» անհրաժեշտության մասին: Միեւնույն ժամանակ, ուշադրության է արժանի, որ Իրանի նախագահ Ռեյիսին օրեր առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Տնտեսական գործակցության կազմակերպության Վեհաժողովի շրջանակում հանդիպել էր թե Էրդողանի, թե Ալիեւի հետ:
 
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: