ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
1000+1 մանրուք 19-րդ դարի հայկական մամուլի վերջին էջերին

Մանրմունր իրերի անհրաժեշտություն միշտ էլ զգացվել է: Յուրաքանչյուր նոր հարյուրամյանկ նոր հնարավորություններ է բացել կենցաղային 1000 ու մի խնդիրների լուծման համար: 19-րդ դարից՝ 2 –րդ արդյունաբերական հեղափոխությունից սկսած, այդ խնդիրների լուծումներն ավելացել են: 

  • Հե՜յ, լավ մանրո՜ւք,
  • Ասե՜ղ, հուլո՜ւնք,
  • Մատնի՜ք, մարջա՜ն,ապարանջա՜ն…
  • Հա՜վ, ձո՜ւ բերեք,
  • Առե՜ք, տարե՜ք,
  • Խունջիկ-մունջիկ
  • Հարսն ու աղջի՜կ,
  • Էժա՜ն կըտամ,
  • Լա՜վը կըտամ…
 
 
Մանրմունր իրերի անհրաժեշտություն միշտ էլ զգացվել է: Յուրաքանչյուր նոր հարյուրամյանկ նոր հնարավորություններ է բացել կենցաղային 1000 ու մի խնդիրների լուծման համար: 19-րդ դարից՝ 2 –րդ արդյունաբերական հեղափոխությունից սկսած, այդ խնդիրների լուծումներն ավելացել են: 
 
Այսօր կթերթենք 19-րդ դարի հայկական մամուլը, պարզելու համար, թե առօրյայում կիրառվող ինչպիսի նորույթներ էին առաջարկվում  վաճառանոցների կողմից:
 
 
«Արդէն ծախվում են կատարելագործված, սպիտակ բոցով, անվտանգ ՇՎԷԴԱԿԱՆ ԼՈՒՑԿԻՆԵՐԸ ԱՄԵՆԱԷԺԱՆ ԳՆՈՎ: Մեծ քանակութեամբ առնողներին ՆՇԱՆԱՒՈՐ ԶԻՋՈՒՄՆ ԿԸ ԼԻՆԻ: Գործարան Գ. Ա. ՏԷՐ-ԱՍԱՏՈՒՐԵԱՆԻ և ընկերութեան,Թիֆլիսում, ՎԷՐԱ կոչված թաղում»:
 
 
 
 
 
«Կատարելագործված, սպիտակ բոցով, անվտանգ «ՇՎԷԴԱԿԱՆ ԼՈՒՑԿԻՆԵՐ»-ի գովազդը տեղադրված է «Մշակ»-ի 1888 թվականի համարներից մեկում: Լուցկին բավական հին, բայցև թունավոր պատմություն ունի: 19-րդ դարի կեսերին հենց շվեդ մասնագետները բացառեցին սպիտակ ֆոսֆորի կիրառումը լուցկու արտադրության մեջ՝ այն դարձնելով առավել անվտանգ: Իմիջիայլոց՝ այս պստիկ, բայց շատ կարևոր  ապրանքը տոն  ունի, և դա  մարտի 2-ն է՝ լուցկու միջազգային օրը:  Անցնենք Ռուսաստան: Ռոման Քելլերը 1893թ այս երկրում  հիմնում է «Քելլեր և ընկերներ»  առևտրաարդյունաբերական կազմակերպությունը՝մասնագիտացված քիմիական, բժշկական և դեղագործական միջոցների և հոտավետ  արհեստական նյութերի արտադրության մեջ: Մինչ այդ 1862-ին արդեն գործարկել էր  դեղատնային ապրանքների վաճառանոց և հիմնել Ռուսաստանում խմիչքների և կոնֆետների արտադրության մեջ օգտագործվող համեմունքների և բուրավետ հավելումների  առաջին արտադրություն :
 
 
«ԿԵՕԼԷՐԵԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՋՈՒՐ անփոխարինելի միջոց սենեակի ճնչված օդը օզօնացնելու և թարմացնելու համար: Ծախվում է գաւառներում բոլոր նշանաւոր վաճառականների մօտ: Մօսկվայում՝  Ր.ԿԵՕԼԷՐԻ և ԸՆԿ. մօտ, Նիկօլսկայա փողոցում:  
 
 
Arsenicum, որ նշանակում է հզոր, նույնն է թե մկնդեղ՝ միշիակ, որն ի սկզբանե արքունիքներում  կամ կառավարություններում կիրառվել  է որպես իշխանավորներին այն աշխարհ ուղարկելու անհոտ, անհամ, բայց շատ արդյունավետ միջոց, կամ որը 18-րդ դարի Ֆրանսիայում քնքշորեն կոչում էին «փոշի ժառանգների համար», քանի որ դրա միջոցով արագորեն լուծվում էին համառորեն չմեռնող  ծերուկ ազգականների հարցերը, այժմ գովազդվում էր որպես ընդամենը աներես  մկներից և խավարասերներից ազատվելու ճար:  Եվ այսպես՝ «ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՅԼՏԻՈՒԹԻՒՆ ՍՏԱՑԱԾ ՀՆԴԿԱԿԱՆ ՄԿՆԴԵՂ՝ ՄԻՇՈՒՆԱՅ .ՄԵԾ ԵՒ ՓՈՔՐ ՄԿՆԵՐԸ կատարելապէս ոչնչացնելու  համար»,-կարդում ենք «Մշակի»-ի 1888 թվականի համարներից մեկում:
 
 
  «Արկղիկի գինը 1 ր. 50 կ. Արկղիկի ¼ արժէ 60 կ.:
 
Հեղուկ բաղլինջների դէմ: Սրուակի գինը, վրձինով միասին 1 րուբլի: Լու, ցեց բողոճ ոչնչացնելու փոշի  Դօրակի գինը 20 կ. գուտապէրչի մեքենան  առանձին. 1/2 դօրակ 65 կ.- 3 րուբլի.
 
 Սմբակային օծուն՝ Րիս Գուտմանի, ձիերի սմբակները ամեն օր օծելու համար, պահպանում է սմբակը ճաքելուց և նալելու միջոցին թուլանալուց: Դօրակի գինը 1 րուբլի:
 
Կուղբի ճարպի օծուն, պահում է խոնաւութեան դէմ և կակուղ դրութեան մէջ՝ կօշիկները, բօտինները, ձիերի սանձերը: Գինը 75 կօպ.:
 
Մազերի ներկ, սև, չագանակագոյն և շէկ: Մի անգամ ներկված մազերը իրանց գոյնը պահում են մինչև վեց շաբաթ: Ներկված մազերը չէ կարելի զանազանել բնական մազերից: Արկղիկը 3 րուբլի:
 
Րիս. Գուտման Գլխաւոր պահեստ ԹԻՖԼԻՍՈՒՄ՝  գտնվում է Վ. Գրիվնակի դեղատան ապրանքների մագազինում, «Լոնդոն» հյուրանոցի տակ, Զուբալովի տանը»:
 
 
Հայտնի է, որ մոծակները, մժղուկները ձգվում են դեպի լապտերը: Եվ  հանրաճանաչ  լամպավաճառ Ծատուրովը, իրականում Ծատուրեանցը, գիտեր այդ մասին: Ուստի՝ լինելով լավ շուկայագետ, իր մուշտարիներին առաջարկում էր նաև « ՄОԾԱԿՆԵՐ կոտորելու փոշի: Ծախվում է ԾԱՏՈՒՐՕՎ Ի լամպերի մագազինում»:
 
 
Դատելով 19-րդ դարի մամուլի գովազդներից, կարող են արձանագրել, որ վնասատուների դեմ պայքարը  առաջընթաց էր ապրում: Եվ դա ուղղակիորեն կապվում է քիմիայի զարգացման հետ: 1886 թիվ, «Նոր Դար»: Կարդում ենք.
 
 
      «Բօրիսօվի անտիմօսկիտօ
 
Մօծակներ եւ մօսկիտներ ոչնչացնելու համար ծխելի մոմեր: Մի արկղիկը (24 մոմ) 50կ.Վաճառողներին զիջումն:Դեղօրէից մագազին Շտօկման եւ Լեման, Մոսկուա, Իլինկա, առեւտրական բանկի տուն: Մագազինի լիակատար պրէյս-կուրանտը ձրի է ուղարկվում:
 
 
Ահավասիկ ևս մեկ վկայություն քիմիայի հաղթարշավի մասին. Կարդում ենք Պոլսի «Հայրենիք»-ում, 1893 թվական.
        
 
«Պրիլյանթին ՝ մաքրելու համար օճառ, Լայպցիկի
 
Մետաղէ առարկաներ մաքրելու եւ փայլեցնելու համար մինչև հիմա փորձուած զանազան նիւթերը տեսակ տեսակ անյարմարութիւններ ունէին: Ասոր համար պարոն Ֆրիձ Շուլցը մեծ փորձերէ եւ զոհողութիւններէ ետքը յաջողած է հնարել  իր տեսակին մէջ մէկ հատիկ օճառ մը, որ այժմեան ամենէն օգտակար գիւտերէն մին է: Գործածութիւնը շատ դիւրին է եւ իր աժանութեամբը ամենուն մատչելի: Կը մաքրէ եւ կատարելապէս կը յղկէ առանց աւրելու մետաղէ բոլոր առարկաները, ոսկերչական գործերը, երաժշտական գործիքները, սեղանի սպասները, կառքի կազմածները, աշտանակները, ջահերը եւ այլն, որք այս գործողութենէն յետոլ կարծես գործարանէն նոր դուրս ելած են: Նմանապէս կը մաքրէ զարմանալի կերպով հայելիները եւ ապակիները: Անգամ մը գործածողը պիտի համոզուի: Գործածութեան եղանակը նշանակուած է իւրաքանչիւր պահարանի վրայ:Ամբողջ Թուրքիոյ համար կեդրոնատեղին է Անտոն Պետրոսեանի քով, Ղալաթիա, Տէմիր խան, թիւ 1: Կը ծախուի նաեւ մայրաքաղաքիս զանազան կողմերը եւ շրջակայքը:Հատին գինն է քառասուն փարա»:
 
 
Անգլիական Շեֆիլդ քաղաքում 1700 թվականի ապրիլ 26-ին հիմնված «Ջոն Նովիլ և որդիներ» ընկերության արտադրության հայտնի զմելիները՝ գրպանի փոքրիկ դանակները, ինչպես և գդալ- պատառաքաղի հավաքածուները և այլն, վաճառվում էին  Կոստանդնուպոլսի անգլիական վաճառանոցում.
 
«Զմելիներուն վրայ գործարանին յատուկ մարքան կայ: Ոմանք անոնց կեղծերը շինելով կ՛ծախեն անգլերէն կարդալ  չգիտցողներուն»,- ծանուցում է «Բիւզանդիոն»-ը 1899 թվի համարներից մեկում:  
 
 
 
 
Ինչեր ասես, որ չեն վաճառվում թերթերի միջոցով: Օրինակ՝ 1878-ի «Մշակ»-ի համարներից մեկում կարդում ենք.
 
«Ծախվումէ ՄԷԿ ՄԵԾ ԵՐԿԱԹԻ ԱՐԿՂ (կասստ) փողի համար: Գնի համար կարելի է տեղեկանալ Կաթօլիկների եկեղեցու դիմաց Մելիք-Նուբարովի տանը»:
 
 
Իսկ Պոլսի «Բիւզանդիոն»-ը 1899-ին գովազդում էր Մաթէոսեան թղթավաճառանոցի վերջին առաջարկներ՝  նամակի բարձրորակ թուղթ ծրարով կամ պահարանով, ինչպես ընդունված է ասել արևմտահայերենում.
 
«Մաթէոսեան թղթավաճառանոցը վերջերս խիստ նպաստաւոր պայմաններով նամակի թղթի և պահարանի մեծաքանակ գնումներ ըրած ըլլալով, կը հրաւիրէ իւր պատուարժան յաճախորդներն և առ հասարակ մայրաքաղաքիս ու գաւառաց առեւտրական դասն օգտուիլ այս բացառիկ առիթէն: Սովորաբար հրապարակի վրայ ծրարը 20ղրուշի վաճառեալ թղթի մը 1000 թերթը 35 ղրուշի. Իւրաքանչիւր թերթի վրայ գնողին անունը, հասցէն և այլն: Մէկ կամ աւելի լեզուներով տպագրեալ: Խիստ ընտիր թուղթ 1000 40 կամ 50 ղրուշի,հասցէն իւրաքանչիւրին վրայ տպագրեալ: 1000 պահարանը 28 ղրուշ: Փութացէք օգտուիլ այս բացառիկ առիթէն՝ որ միայն կարճ ժամանակի մը համար է: Յ. Մաթէոսեան, Ֆինճանճըլար, Կ. Պոլիս, 27»:
 
 
Ժամանակակից թղթե ծրարների նախատիպը 1820-ին անգլիացի թղթավաճառ  Բրայթընի բնակիչ ոմն Բրեւերի ստեղծած առաջին փոստային ծրարներն էին: Նախապես պատրաստված ձևվածք –նմուշի և կոշկակարի դանակի միջոցով , նա շատ արագ պատրաստում էր օգտագործման համար դյուրին ծրարներ: Հիմա, ժամանակի հեռվից, այնքան պարզ , գուցեև պարզունակ մի գործողություն է թվում Բրեւերի արածը: Բայց իրականում 203 տարի առաջ  մարդը  ջանք և երևակայություն է բանեցրել  գործը գլուխ բերելու համար:
 
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: