ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անվտանգային դիվերսիֆիկացում. քաղհասարակությունը առաջարկներ է ձևավորում ՀՀ կառավարությանն ու ԵՄ-ին

«Հայաստան-Եվրոպա» առաջին համատեղ համաժողովի արդյունքներով Հայաստանի կառավարությունը և ԵՄ-ն կստանան առաջարկների փաթեթ, որը ձևակերպել են հայ և եվրոպացի փորձագետները, քաղաքագտետներն ու քաղաքական գործիչները: Այդ ամենի հիման վրա ընդունվել է նաև Հռչակագիր:

Հայաստանը չի փոխում քաղաքական վեկտորը և չի հեռանում ՀԱՊԿ-ից, այդ մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել: Բայց առկա իրողություններից ելնելով, Երևանը փորձում է դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտը: Սա ավելի լայն հասկացություն է, քան պարզապես սպառազինությունը կամ անվտանգային համակարգը:
Երկու օր է Բրյուսելում և Փարիզում խոսել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակից, սպառնալիքներից և լուծումների հնարավորությունից: Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգից բացի, կա նաև Հայաստան-ԵՄ օրակրագը, որը աստիճանաբար հստակեցվում է՝ ուրվագծելով նաև Հայաստանի ակնկալիքները:
 
Հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը հետաձգվելուց հետո, նույն հանդիպման նոր հրավեր Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելից դեռ չի ստացել: Փաշինյանն այս մասին հայտարարել է Փարիզի Խաղաղության համաժողովի ժամանակ՝ հույս հայտնելով, որ ԵՄ գործընկերները հավատարիմ են իրենց պարտավորություններին:
 
Սա ասելով Փաշինյանը նկատի ունի Գրանադայի քառակողմ հայտարարությունը և Բրյուսելի պայմանավորվածությունները, որոնք սահմանում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման 3 սկզբունքները: Եթե Ադրբեջանը վերահաստատի դրանք, ապա «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը ավելի քան իրատեսական կլինի առաջիկա ամիսներին, համոզված է Փաշինյանը՝ հավելելով. «Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, դա կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է։ Հիմա ամենակարևոր նրբությունն այն է, թե արդյո՞ք Ադրբեջանը կվերահաստատի այն, ինչն արդեն Բրյուսելում համաձայնեցվել է բանակցությունների ընթացքում, որոնք տեղ են գտել Շառլ Միշելի հրապարակային հայտարարություններում»:
 
Փարիզից հնչած ազդակներին զուգահեռ ազդակներ են տրվում նաև Բրյուսելից: Այնտեղ է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը: Ի թիվս այլ հանդիպումների, Արմեն Գրիգորյանն ու Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փորձել են հասկանալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ Բրյուսելում եռակողմ հանդիպման հնարավորությունը՝ ԵԽ նախագահ Շարլ Միշելի հովանու ներքո: Անկախ արդյունքից, Արմեն Գրիգորյանը հայտարարում է՝ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները, գնալ Բրյուսել, հասնել վերջնական կետի և կնքել խաղաղության պայմանագիրը:
 
«Բրյուսելը նախապատրաստում է այդպիսի հանդիպումներ: Մեկ հանդիպում գոնե, ամեն ինչը հուշում է դրա մասին: Ես հանդիպել եմ պարոն Կլաարի հետ և քննարկել ենք այդպիսի հարցեր, թե երբ հնարավոր կլինի եռակողմ կազմակերպել»: 
 
 
Այդպիսի հանդիպում, բայց Ռուսաստանի միջնորդությամբ կազմակերպելու պատրաստակամության մասին հայտնել են նաև Ռուսաստանի ղեկավարն ու արտգործնախարարությունը: ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հաստատել է, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա:
 
Այդպիսի պատրաստակամության մասին Ռուսաստանի ղեկավարը վերջին անգամ արտահայտել էր Բիշքեքում, սակայն, Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահը նշում է. «Ես այդպիսի հրավերի մասին տեղյակ չեմ»: 
 
Արդյո՞ք կհաջորղվի Գրանադայի և Բրյուսելի հանդիպումները մերժելուց հետո Ալիևին երրորդ փորձով վերադարձնել բանակցությունների Արևմտյան հարթակ՝ դեռ պարզ չէ: Տարբեր իրավիճակներում Ադրբեջանը տարբեր հիմնավորումներ է ներկայացնում իր մերժումների համար: Եթե Տոյվո Կլաարը մեջբերում է Ալիևի «ժամանակի սղությունը», միևնույն ժամանակ Բաքուն հայտարարում է, որ սպասում է իր առաջարկներին Երևանի պատասխանին: Առաջարկները ուղարկվել են սեպտեմբերին: Օրերս Հայաստանի ԱԳՆ հայտնեց, որ Երևանը դեռ չի պատասխանել դրանց: 
 
Մինչդեռ նախօրեին Փարիզի խաղաղության համաժողովին Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան, բանավիճելով Հայաստանի վարչապետի հետ, ներկայացրել է Ադրբեջանի կողմից Գրանադայի հանդիպումը մերժելու մեկ այլ պատճառ: Պարզվում է՝ հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահը ջղաձգվել է Հայաստանին սպառազինություն մատակարարելու Ֆրանսիայի որոշումից:
 
Սրան ի պատասխան՝ խաղաղության համաժողովի հարթակից Հայաստանի վարչապետը հայտարարել է. «Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր իրավունք ունի ունենալ բանակ, և ձեռք բերել զենք: Յուրաքանչյուր երկիր ունի իրեն պաշտպանելու իրավունք»:
 
 
Փաշինյանը հիշեցնում է՝ Ադրբեջանի զենք ձեռք բերելու բյուջեն 3 անգամ ավելին է Հայաստանի համամետ: Իսկ Հայաստանի մտահոգությունները հիմնավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող նոր խոսույթից, ըստ որի՝ Հայաստանի ամբողջ տարածքը Ադրբեջանը սկսել է անվանել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» տերմինով: Սա Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է, նշում է Փաշինյանը:
 
Միջազգային փորձագետները բազմիցս գնահատել են Հայաստանի դեմ Ադրբեջանի հավանական ագրեսիան: Նաև դա է ստիպում պաշտոնական Երևանին դիվերսիֆիկացնել Հայաստանի անվտանգային ուղղությունը:
 
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը չի ժխտում, որ Հայաստանը դիմել է ԵՄ-ին կոնկրետ հարցերով. «Մենք մի շարք ուղղություններով դիմել ենք ԵՄ-ին, որպեսզի նույնիսկ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը ընդլայնենք և կարծում եմ, որ Եվրոպայի առումով մեզ ամենաուժեղ կապող գործոնը դա ժողովրդավարությունն է: Ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում նշանակում է ամրապնդել ԵՄ հետ հարաբերությունները: Տնտեսական, էներգետիկ համագործակցությունից սկսած մինչև անվտանգության ոլորտում համագործակցություն. Տարբեր գործիքներ կան, որոնցից մենք ուզում ենք օգտվել: Հայաստանը դիտարկում է բոլոր գործիքները, որոնցով հնարավոր է Հայաստանի անվտանգությունը ամրապնդել»:


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտռուղարը բացի եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներից, մասնակցել է նաև քաղհասարակության կողմից Բրյուսելում կազմակերպված «Հայաստան-Եվրոպա» առաջին համատեղ համաժողովին:


Այնտեղ Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ի՞նչ անվտանգային հնարավորություններ են այժմ դիտարկվում. «Հայաստանում, կարծես թե, կա եվրոինտեգրման գաղափարը, բայց կա «ոչ բլոկային» պետություն դառնալու գաղափարը: Այսինքն՝ սպեկտրը շատ մեծ է և մենք նաև լսում ենք քաղաքացիական հասարակությանը և փորձում ենք հասկանալ, թե Հայաստանի համար որոնք են այն լավագույն գործիքները, որ կարող են Հայաստանի համար և՛ անվտանգություն ապահովել, և՛ զարգացում ապահովել, և՛ ունենալ ավելի լավ հարաբերություններ, և՛ շատ կարևոր բան՝ տարածաշրջանում խաղաղություն ունենալ»: 
 
«Հայաստան-Եվրոպա» առաջին համատեղ համաժողովի արդյունքներով Հայաստանի կառավարությունը և ԵՄ-ն կստանան առաջարկների փաթեթ, որը ձևակերպել են հայ և եվրոպացի փորձագետները, քաղաքագտետներն ու քաղաքական գործիչները: Այդ ամենի հիման վրա ընդունվել է նաև Հռչակագիր:
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am  


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: