ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լարսի անցակետի նշանակությունը ՌԴ-ի համար մեծացել է, սակայն հանուն իր քաղաքական շահի, նա կարող է ստորադասել իր ռեսուրսները

Գևորգ Պապոյանը նկատել էր նաև, որ Լարսի անցակետը այժմ արդեն կենսական նշանակություն ունի նաև Ռուսաստանի համար։

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության Հյուսիսային Կովկասի մաքսային վարչությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ «Վերին Լարս» միջազգային անցակետի վերակառուցման շրջանակներում կապալառուն նախատեսում է Վրաստանից Ռուսաստանի տարածք մուտք գործելու ուղղությամբ անցակետի տարածքի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել։ Աշխատանքները, ըստ վարչության, կտևեն առնվազն մինչև ամսվա վերջ։

 
Միաժամանակ՝  Հյուսիսային Կովկասի մաքսային վարչությունը խորհուրդ է տալիս ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղիներ դիտարկել՝ մասնավորապես Ադրբեջանի տարածքով, քանի որ ճանապարհի առանձին հատվածներ ժամանակավորապես կփակվեն, ինչն էլ կհանգեցնի ավտոմեքենաների հոսքերի դանդաղ ընթացքին։

 
Հայաստանը ցամաքային եղանակով այլընտրանքներ չունի՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ փակ սահմաններն ու երկու երկրների հարաբերությունները։ 

 
Ազգային ժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասել էր, որ, բնականաբար, այս պահին իրատեսական չի համարում Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների իրականացումը։ Միաժամանակ պատգամավորը վստահություն էր հայտնել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի ձեռնտու կլինեն, քանի որ այդ ճանապարհն ավելի կարճ է, ավելի հարմար։ Առանց խաղաղության պայմանագրի նույնիսկ միկջանկյալ լուծում դժվար է պատկերացնել, որով Հայաստանը կկարողանա բեռներ անցկացնել Ադրբեջանի տարածքով։

 
Գևորգ Պապոյանը նկատել էր նաև, որ Լարսի անցակետը այժմ արդեն կենսական նշանակություն ունի նաև Ռուսաստանի համար։

 
«Լարսը նաև Ռուսաստանի համար ունի կենսական նշանակություն։ Ուզում եմ հիշեցնել, որ իրենք 30 տարի այդ ճանապարհը նեղ էին պահում, որովհետև էն ապրանքները, որ Հայաստանից գնում էր Ռուսաստան, չուներ իրենց համար կենսական նշանակություն, բայց երբ ողջ աշխարհը իրենց նկատմամբ սանկցիաներ կիրառեց, գնացին էդ սարը քանդեցին, ու էդ ճանապարհը լայնացրին։ Ուզում ասել՝ դա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարց է, և այդ ճանապարհով հայկական ծագման ապրանքները գնում են Ռուսաստան և փոխարինում էն ապրանքներին, որոնք նախկինում Եվրոպայից էին գալիս՝ անարգել», - ասել է Գևորգ Պապոյանը։

 
Պատգամավորը միաժամանակ նշել է, որ մեր տնտեսվարողները վերանորոգման ընթացքում, բնականաբար, խնդիրներ ունենալու են ճանապարհի թողունակության փոքրացման հետևանքով։
 

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը համակարծիք է, որ Լարսի անցակետի նշանակությունը սանկցիաներից հետո Ռուսաստանի համար բարձրացել է, սակայն Ռուսաստանը հաճախ իր քաղաքական շահերն ավելի է գերադասում, քան՝ տնտեսական։


«Իր ժողովուրդը կարող է թեկուզ եղած հնարավորություններով հարմարվել, և ժողովրդի ցանկություններն ու դժգոհությունը կամ կարիքների՝ ժամանակին չբավարարելը կարող է ազդեցություն չունենալ, որովհետև Ռուսաստանի քաղաքական շահը ավելի գերակա է։ Նկատել ենք, որ դա Խորհրդային ժամանակներում էլ էր առկա», - ասաց Մակարյանն ու ավելացրեց, որ սկսած 1917 թվականի հեղափոխությունից դա այդպես է՝ հանուն քաղաքական շահի, իր ազդեցությունն ուժեղացնելու համար հաճախ Ռուսաստանը կարող է զոհաբերել թե ՛ իր տնտեսական շահերը, թե՛ մարդկային ռեսուրսը, որովհետև այդ արժեքները էական չեն մոտ 100 տարի։

 
Ինչ վերաբերում է մեզ վրա ազդեցությանը՝ Մակարյանը հիշեցրեց, որ ընդամենը վերջերս էր մեծացվել Լարսի թողունակությունը, հիմա նորից հետ կգանք նախկին իրավիճակին, երբ հերթեր էին առաջանում։ Մակարյանը նկատեց, որ առջևում Նոր տարին է, սպառողական ուժեղ ամիս է, հետևաբար ավելի շատ բեռներ են բերվում, որպեսզի բավարարվեն ամանորյա նախապատրաստությունները։ «Իհարկե մեր ներմուծողները որոշակի քանակներ կուտակում են, սակայն արտահանողների համար խնդիրներ կառաջանան՝ կարող են ուշացնել իրենց պայմանագրային պարտավորությունները, նաև կարող են այլ երկրների գնորդների հետ կապված խնդիրներ ունենալ և  տույժերի ենթարկվել։ Մյուս կողմից, ներմուծողները, որոնք տեղական արտադրողների համար հումք են ներմուծում կարող են ուշացնել և տեղական արտադրողների համար ևս խնդիրներ առաջանան»։ 

 
Գործատուների հանրապետական միության նախագահը նկատեց նաև, որ այս ամենը կարող է գների թանկացման հանգեցնել։ 

 
Անդրադառնալով քաղաքական կողմին՝ Մակարյանն ասաց, որ կարող է լինել նաև այնպես, որ Ռուսաստանը սա անում է Ադրբեջանին հաճոյանալու համար, քանի որ անտրամաբանական է եղանակային այս պայմաններում, այս սեզոնին ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել։ «Կարող են սա անել Ադրբեջանի անունը հոլովելու, նրան հնարավորություններ տալու տեսանկյունից։ Հնարավոր է սա ձևական բնույթ է կրում։ Բայց նույնիսկ այդ 20 օրը կարող է իր տնտեսական վատ ազդեցությունն ունենալ», - ասաց Գագիկ Մակարյանը։

 
Վովա Հակոբյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: