ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ի՞նչ է «երազում» Սամվել Շահրամանյանը

Նոյեմբերի 1-ին Երեւանի «Արմենիա մարիոթ» հյուրանոցում փակ քննարկում է կազմակերպվել: Մասնակցել են Արցախի դե-ֆակտո նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, արեւելագետ Գուրգեն Մելիքյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Խորհրդավոր ճաշը» նախաձեռնել է երկու տարի առաջ ստեղծված «Ժողովրդական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը:

Նոյեմբերի 1-ին Երեւանի «Արմենիա մարիոթ» հյուրանոցում փակ քննարկում է կազմակերպվել: Մասնակցել են Արցախի դե-ֆակոտ նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, արեւելագետ Գուրգեն Մելիքյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Խորհրդավոր ճաշը» նախաձեռնել է երկու տարի առաջ ստեղծված «Ժողովրդական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը: Քննարկվել է, ինչպես մասնակիցներից մեկն է մամուլի համար ձեւակերպել՝ «Արցախի սահմանադրական կարգի վերահաստատման հարցը»: Իսկ փակ հանդիպման ավարտին Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը լրագրողներին վստահեցրել է, որ «Արցախի հայկական էջը փակված չէ»: Արցախի քաղաքական ուժերից քննարկումներին ներկա է գտնվել նաեւ ,,Արդարություն,, կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանը: Թե որքանո՞վ է իրատեսական վերականգնել Արցախի սահմանադրական կարգը, երբ առկա է ԼՂՀ-ն լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ իրավաբան-սահմանադրագետների մեկնաբանության տիրույթի հարց է:
 
 
Դռնփակ հանդիպման նախաձեռնող Սուրեն Պետրոսյանը համարում է, որ էական չէ, թե ինչպես կարձագանքի Ադրբեջանը, որովհետեւ Հայաստանի իշխանությունները գործընթացին ներգրավված չեն, չպետք է վախենալ, որ Երեւանում Արցախի սահմանադրական կարգի վերականգնումը կարող է պատերազմի առիթ դառնալ: Ով ինչպես է ընկալում կամ դիտարկում իրավիճակը եւ հնարավոր զարգացումները՝ բոլորովին այլ, թեեւ շատ սկզբունքային, բանավեճի հարց է: Այս պահին առանցքային է թվում մի խնդիր. որքանո՞վ է լեգիտիմ նախաձեռնությունը: Հարցը բխում է Սուրեն Պետրոսյանի գնահատականից, որ գործ ունենք արցախյան հանրության «ինքնակազմակերպման» հետ: Դատելով փակ հանդիպմանն արցախյան կողմի ներկայացվածությունից, մասնակցել է դեռեւս լիազորությունների մեջ մտնվող խորհրդարանի երկու քաղաքական ուժ՝ «Արդարություն» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը: Արցախի Ազգային ժողովում գործում է հինգ խմբակցություն եւ անգամ լավագույն ցանկության դեպքում հնարավոր չէ երկու կուսակցության մոտեցումը համարել արցախյան հանրության ամբողջական տեսակետ:
 
Դժվար է ասել՝ կազմակերպիչները դիմե՞լ են «Ազատ հայերնիք-ՔՄԴ» դաշինքին, ՀՅԴ եւ «Միասնական հայրենիք» խմբակցություններին եւ մերժվե՞լ, թե՞ այդ երեք ուժերը պարզապես անտեսվել են: Փաստ է, որ նրանք մեկնարկային հանդիպմանը, որի ընթացքում նախանշվել են հետագա քայլերը, ներկա չեն գտնվել: Սա արդեն իսկ վկայում է նաախձեռնության ոչ լեգիտիմության կամ կասկածելի լեգիտիմության մասին: Հայաստանյան լուսանցքային կուսակցությունը, որ անգամ Երեւանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը չի հաղթահարել, արեւելագետ Գուրգեն Մելիքյանը եւ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը որքան էլ հայրենասեր եւ Արցախի արդարացի դատի երդվյալներ լինեն, արցախյան հանրությունը չեն ներկայացնում, նրա կողմից լիազորված չեն ոչ միայն որոշումներ կայացնել, այլեւ հնարավոր քայլեր նախանշել: Փակ քննարկումներին մասնակցած իրավաբան-սահմանադրագետները հազիվ թե չգիտեն, որ նախաձեռնում են ապրիորի ոչ լեգետիմ գործընթաց, որը հետագա ինչ դրսեւորումներ էլ ունենա՝ բռնատեղահանված արցախցիների կողմից չի ճանաչվելու:
 
Իսկ եթե սահմանադրական կարգի սուբյեկտ հանրությունը չի ճանաչում «իր ներկայացուցիչներ» Սուրեն Պետրոսյանի, Գուրգեն Մելիքյանի, Ռուբեն Մելքոնյանի եւ այլոց՝ իրեն ներկայացնելու լիազորությունը, ապա միջազգային ոչ մի կառույց ձեւավորվելիք «վտարանդի կառավարությունը»՝ ինչ անուն էլ որ նրան տրվելու լինի, չի ընդունելու որպես երկխոսության գործընկեր: Հանդիպման ավարտին ֆորմալ նախաձեռնողը՝ Սուրեն Պետրոսյանը վստահեցրել է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում արցախցիները ոչ մեկի համար «ռեսուրս չպետք է լինեն»: Տպավորություն է, որ փակ քննարկումը կազմակերպվել եւ հետագա քայլեր նախանշվել են բացառապես ներքաղաքական նկատառումներով: Հակառակ պարագայում Արցախի դե-ֆակտո նախագահին ոչինչ չէր խանգարում նույն «Արմենիա մարիոթ» հյուրանոցի սրահներում մեկում գումարել Ազգային ժողովի նիստ, որն էլ կընտրեր արցախյան հանրության ներկայացուցիչների եւ նրանց կլիազորեր Հայաստանի կառավարության, միջազգային կառույցների եւ Ադրբեջանի հետ շփումներում ներկայացնել Արցախի սահմանադրական կարգի սուբյեկտ՝ 150 հազար մարդու տեսակետը եւ պաշտպանել նրա շահերը: «Վտարանդիության մեջ» ի՞նչ է երազում Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամյանը:
 
Հեղինակ՝ Վահրամ Աթանեսյան
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: