ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պետք է օրենք ընդունվի, որ «Եռաբլուր»-ում ոչ մի քաղաքական ելույթ կամ արտահայտություն չհնչի. Ռոմիկ Մխիթարյան

Հարցազրույց ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանի հետ:

Ներկայացնում ենք հարցազրույց ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանի հետ:
 
- Պարոն Մխիթարյան, Դուք բավականին երկար տարիներ նվիրել եք հայրենիքի պաշտպանությանը. ինչո՞ւ իրավիճակն այսպես դասավորվեց:
 
- Նախ ասեմ, որ շատ ծանր եմ տանում, շա՛տ, որովհետև իմ կյանքի 34 տարին նվիրել եմ Արցախին, ազատագրական պայքարին և նույնիսկ վատ երազում չէի կարող պատկերացնել, որ նման բան կարող է լինել: Իհարկե, տեսնում էինք, որ դեպի ինչ-որ վատ բանի է գնում, և արդեն երրորդ տասնամյակն էր, որ Արցախի խնդիրը, մեր «բարեկամների» հույսին թողած, մտածում էինք, որ նրանք կլուծեն, մենք էլ նստենք հարստանանք, բանակ թալանենք և այլն, և այլն... Էս ամեն ինչը բերեց, հասցրեց էս օրվան, և, իհարկե, վերջին օրերին կատարված այդ աննախադեպ դավաճանությունը:
 
- Սամվել Շահրամանյանի վարած քաղաքականությո՞ւնը նկատի ունեք:
 
- Այո, դա նկատի ունեմ, և կատարվեց այն, ինչի նախադեպը թերևս ունեցել էինք 100 տարի առաջ, երբ նույն կերպ հանձնվեց Կարսը: Դրա հետ մեկտեղ ես ամեն տեղ էլ ասում եմ՝ հաշիվը դեռ 1:1 է՝ ոչ-ոքի:
 
- Այսինքն՝ մենք դեռ հնարավորություն ունե՞նք նորից հայերով բնակեցված ԼՂ ունենալու:
 
- Իհարկե, ունենք, ուղղակի խելացի է պետք լինել, և գոնե հիմա մեր քայլերը պիտի գցենք քաղաքակիրթ աշխարհի հետ:
 
- Թեև արդեն որոշ սխալներից խոսեցիք, բայց ուզում եմ նշեք այն գլխավոր բացթողումները, որոնք մեզ բերեցին նրան, որ չկարողացանք պահել հաղթանակը:
 
- Թե՛ Արցախի ճակատագրի, թե՛ մեր այս բոլոր դժվարությունների հիմքը ստեղծվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, որովհետև սպարապետ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը միասին ճիշտ, ուժեղ բանակով և ուժեղ տնտեսությամբ պետության ճանապարհն էին բռնել. բանակը կար, մնում էր զարգացնել, արդիականացնել, ինչը որ սկսվել էր, բայց, ցավոք, եղավ այն, ինչ եղավ. մենք սպարապետասպան ժողովուրդ ենք (խորը հոգոց է հանում): Բոլորս էլ շատ լավ հասկանում էինք, թե ինչ ուժեր էին խառնված, անկախ նրանից, թե ձգձգվող դատավարությունները կամ քննություններն ուր են տանում, ինչ են որոշում:
 
- «Հոկտեմբերի 27»-ի գործի չբացահայտվելը որքանո՞վ է այսօր էլ խանգարում մեզ ուժեղ պետություն ունենալ:
 
- Որ օրը վերջնական բացահայտվեց «Հոկտեմբերի 27»-ը, ես համոզված եմ, որ այդ օրվանից մենք սկսելու ենք լինել այ այդ ուժեղ, ազատ, անկախ պետությունը: «Հոկտեմբերի 27»-ը խանգարում է, ոսկորի պես կանգնած է մեր կոկորդին:
 
- Հավատո՞ւմ եք գործի ամբողջական բացահայտմանը:
 
- Ես հավատում եմ, որ բացահայտվել է, բայց ժամանակ է պետք, ու այդ ազդեցությունների տակից դուրս գալ է պետք վերջնական: Համոզված եմ, որ դա շատ արագ լինելու է:
 
- Ձեզ հաճախ ենք տեսնում «Եռաբլուր»-ում, որտեղ երբեմն որոշակի շրջանակներ հնչեցնում են ամենատարբեր քաղաքական հայտարարություններ՝ համեմված վիրավորանքներով, անպատիվ խոսքերով: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այսքան քաղաքականացվում «Եռաբլուրը»-ը:
 
- Վերջերս չգիտեմ ով էր այդ մասին խոսել, բայց, կարծում եմ, որ անպայման պետք է օրենք ընդունվի, որ «Եռաբլուր»-ում ընդհանրապես ոչ մի քաղաքական ելույթ, ոչ մի քաղաքական արտահայտություն չհնչի, որովհետև իրոք այսօր «Եռաբլուր»-ը փորձում են գերքաղաքականացնել, օգտագործել ինչ-որ մեկի կամ կուսակցության ու ուժերի դեմ... «Եռաբլուր»-ը մեր սրբավայրն է, «Եռաբլուր»-ում իմ ձեռքերով է առաջին զոհը հողին հանձնվել, դա մեր ջոկատի այն տղաներն են, որոնք 1990 թվականի մայիսի 27-ին Կայարանում ռուսների ձեռքով սպանվեցին: «Եռաբլուր»-ն ինձ համար մի ուրիշ աշխարհ է, «Եռաբլուր»-ում իմ եղբայրն է ամփոփված, իմ եղբայրներն են, իմ սպարապետն է, ապրիլյանի իմ տղերքն են, 44-օրյայի իմ տղերքը, և բառ էլ չեմ գտնում, թե ինչպես անվանել այն մարդկանց, ովքեր փորձում են քաղաքականացնել «Եռաբլուր»-ը:
 
- Ի՞նչ եք զգում, երբ այցելում եք «Եռաբլուր»:
 
- Մինչև 44-օրյան այլ զգացողություն էր, այլ կերպ էի մտնում «Եռաբլուր», ամեն դեպքում՝ գլուխս բարձր, որովհետև մեղավոր չէի զգում ինձ այդ տղերքի առջև... Գնում եմ իմ եղբոր հետ նստում, սպարապետի հետ էլ, էդ 44-օրյայի երեխեքի հետ էլ եմ խոսում, անընդհատ ներողություն եմ խնդրում, բոլորիս տեղն եմ ներողություն խնդրում, շատ դժվար է, շատ ծանր:
 
Պարտքի ու պարտավորության զգացումն է շատացել, այդ ուժն եմ ստանում նրանցից և պարտավորություն հերթական անգամ վերցնում ինձ վրա: Ես, իմ ընկերները՝ ահել, թե ջահել, անելիք ունենք, այս պահին սահման ունենք պահելու, վաղը՝ պետք լինի, Աստված մի արասցե, բայց պատերազմ լինի, կպատերազմենք, այս անգամ ուրիշ ձև՝ հա՛մ մեր տեղը, հա՛մ նրանց, հա՛մ էլ՝ գալիք սերնդի:
 
- Ի՞նչ կլինի, եթե կրկին պատերազմ լինի:
 
- Այսօր Արևմուտքն է զսպում Ադրբեջանին չգնալ հարցի ռազմական լուծման, դա միանշանակ է, և մենք ուղղակի այս ժամանակահատվածը պիտի ճիշտ օգտագործենք՝ ռազմական բալանսը վերականգնենք, ժամանակակից սպառազինությամբ համալրենք մեր բանակը, և դրանով խնդիրը լուծվելու է՝ զսպելու է Ադրբեջանին: Այնուամենայնիվ, եթե պատերազմ լինի, դա մեր ազգի համար լինելու է նոր Սարդարապատ. ազգովի պիտի ոտքի կանգնենք:
 
-Դուք նաև հաճախ եք լինում դիրքերում, ինչպիսի՞ մթնոլորտ է այժմ այնտեղ:
 
- 2020 թվականի պատերազմից հետո բարոյահոգեբանական վիճակը, իհարկե, շատ ծանր էր, շատ, բայց մենք՝ երկրապահներս և ազատամարտիկներս, տեսել էինք մեր փառահեղ հաղթանակները, պարտություններ էլ էինք տեսել, ավելի կոփված էինք հոգեպես, և այդ կորտված վիճակից կարողացանք և՛ մենք դուրս գալ, և՛ մեր երեխեքին (զինվորներին ես երեխեք եմ ասում) հանել: Երբ դու ամուր կանգնում ես սահմանին, զինվորն էլ է արդեն իրեն ապահով զգում: Շատ լավ է հիմա մթնոլորտը բանակում. և՛ կանոնավոր բանակը, և՛ երկրապահը, վճռականությամբ լցված, կատարում են իրենց ծառայությունը:
 
Հերմինե Կարապետյան
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: