ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչու է «Զանգեզուրի միջանցք» ասվածը ՀՀ-ի տարածքով Ադրբեջանի համար կորցրել իր գրավչությունը. ինչ ճնշումներ են գործադրվում

Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմը կարծես փոխել է իր հռետորաբանությունը և պաշտոնական մակարդակներում արված հայտարարությունների միջոցով ընդգծում է, որ իրենց համար այլևս հետաքրքիր չէ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը։

Քաղաքագետ Արտաշես Խալաթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այս ամենն արդյունք է Իրանի անզիջում դիրքորոշման, նաև պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի առաջխաղացման։
Ըստ նրա՝ Թուրքիան և Ադրբեջանը այս պայմաններում իրենց ռեսուրսների կենտրոնացման խնդիր ունեն, և նման աշխարհաքաղաքական պայմաններում հայտնվել են երկիմաստ կողմում․ «Մի կողմից կան Իսրայելի հետ սերտ կապեր, մյուս կողմից՝ Թուրքիայի նախագահի ցանկությունը մահմեդական աշխարհի առաջնորդ դառնալու հետ կապված, մյուս կողմից Ադրբեջանի չեզոք, բայց պրոիսրայելական դիրքորոշումն է, և այս համատեքստում «Զանգեզուրի միջանցքի» հարցը ստորադասվում է իրենց համար այդ օրակարգային հարցի միջոցով»։
Քաղաքագետի կարծիքով՝ այս հարցում չպետք է անտեսել նաև Արևմուտքի ռազմաքաղաքական աջակցությունը, հատկապես՝ Սյունիքի ուղղությամբ։ Սրանք հանգամանքներ են, որոնք նույնպես նպաստել են նրան, որ Ադրբեջանը հրաժարվի իր նկրտումներից, սակայն քանի դեռ ադրբեջանական կողմը մերժում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, կասկածներ են առաջանում, որ նա հարմար առիթի է սպասում՝ իր զավթողական քաղաքականությունն իրականացնելու համար։
«Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» գրավչության կորստի, թեկուզ այն արտահայտությունը, թե Հայաստանն այս մասով սխալ է հասկացել իրենց, դրանք բոլորը քողարկված լինելու քաղաքականություն են, կենցաղային խոսույթ, որով պարզապես ընդգծվում է, որ Ադրբեջանի նպատակները տապալվել են, ձախողել են դիվանագիտական-քաղաքական արշավանքը և նահանջում են երգով»,- ասում է Խալաթյանը։
Ուկրաինական պատերազմի արդյունքում ակնհայտ թուլացած Ռուսաստանը նույնպես զգուշավորություն է հաղորդում Ադրբեջանին։ Քաղաքագետը ընդգծում է՝ այժմ ՌԴ-ն չունի ներուժ, որով կկարողանա Հայաստանին որևէ բան պարտադրել․ «Հայաստանը ցանկանում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեզոքացնել, իսկ Ռուսաստանը փորձում է բոլոր կանոնները խախտելով՝ վերակենդանացնել այդ փաստաթուղթը, որպեսզի դրանով պրոռուսական և պրոադրբեջանական կետերի լիարժեք կատարում պահանջի ՀՀ-ից։ Այս համատեքստում ես կարծում եմ, որ ՌԴ-ի դիվանագիտական ջանքերն ու առաքելությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում որպես միջնորդ ներկայանալու ունենալու է ագրեսիվ նկրտումներ դեպի Հայաստանը»։
Այնուամենայնիվ, ըստ Խալաթյանի, այս ամենը հաշվի առնելով՝ չի կարելի ենթադրել, որ Ադրբեջանն ամենամոտ ապագայում, գուցե նաև մեկ տարի հետո ռազմական գործողություն կամ նոր էսկալացիա չհրահրի Հայաստանի դեմ։
Անդրադառնալով նաև «Զանգեզուրի միջանցքի», այսպես ասած, այլընտրանքային ճանապարհին, որը անցնելու է Իրանի տարածքով, և որի համար ադրբեջանական ու իրանական կողմն արդեն սկսել են շինարարական աշխատանքները՝ վերջինս կարծում է, որ սա գուցե նոր ձև է Հայաստանի դեմ ճնշումներ գործելու։
«Զանգելանում, Հայաստանի հարակից ադրբեջանական տարածքներում նոր շինարարական, ռազմական ամրությունների կառուցումը հեռուն գնացող նպատակներ ունեն․ Հայաստանի դեմ հարձակման առաջին իսկ հնարավորության դեպքում դրանք կարևոր միջոցներ կարող են լինել։ Իրանի հետ ճանապարհը կունենա տնտեսական նշանակություն, իսկ Հայաստանի դեպքում այդ նշանակությունն այլ է․ ճանապարհ դեպի մահմեդական աշխարհ։ Նման պարագայում կարող ենք ստանալ նաև Հայաստանի նոր տիպի շրջափակում, ո՛չ պատերազմ ո՛չ խաղաղություն։ Մոտ ապագայում էլ կունենանք կա՛մ պատերազմ, կա՛մ խաղաղության պայմանագիր»,- ասում է նա։
Մերի Խաչատրյան
armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: