ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իսկ պաշտոն ստանձնելիս խորհրդակցե՞լ է

«Գնացեք եւ Նիկոլ Փաշինյանից ոչ միայն սոցիալ-կենցաղային ապահովություն, այլեւ Արցախի պետականության վերականգնում պահանջեք»- սա է տեղեկատվական արտահոսքի քարոզչական նպատակը, ինչին մեծ հաճույքով միանում է Բաքվի մամուլը: Ալիեւին պետք է տապալել բանակցությունները, բայց՝ հայկական կողմի ձեռքով: Բայց արդյոք հայկակա՞ն է այն ձեռքը, որ Երեւանում փորձում է արցախցիների միջոցով Նիկոլ Փաշինյանի համար դժոխք ստեղծել:

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ԼՂՀ լուծարման հրամանագիր ստորագրելուց առաջ Սամվել Շահրամանյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի միջոցով կապ է հաստատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բաքվի լրատվամիջոցները շատ արագ արձագանքել են եւ հավելել, որ Փաշինյանը Շահրամյանին կոչ է արել «անհապաղ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները»: Արցախի նախագահի աշխատակազմից եւ տեղեկատվական շտաբից մեկնաբանություն առ այս պահը չկա եւ հազիվ թե լինի: Սամվել Շահրամանյանը եւ նրա մերձավոր շրջապատը, երեւում է, ընտրել են տեղեկատվական որոշակի արտահոսքերի միջոցով հանրությունը ներկայացնել իրենց ասելիքը: Դա այլ թեմա է:
 
Սամվել Շահրամանյանը Արցախի նախագահ է ընտրվել սեպտեմբերի 9-ին: Նախընտրական ելույթում նա հայտարարել է, որ Արցախը կունենա կարգավիճակ եւ Հայաստանի հետ ցամաքային անխափան կապ: Շահրամանյանը մարտի 4-ին Անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակով ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության զորակայանում հանդիպել է Ադրբեջանի նախագահի կողմից բանակցություններում ներկայացուցիչ նշանակված՝ Միլլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի հետ: Ի՞նչ հարցեր են քննարկվել այդ օրը: Արցախի Անվտանգության խորհրդի անունից տարածված տեղեկատվության համաձայն՝ երբ ադրբեջանական կողմը փորձել է քաղաքական խնդիրներ բերել օրակարգ, Արցախի պատվիրակությունը, ինչպես ասում են, բանակցությունների սեղանը լքել է:
 
Արցախի լիակատար պաշարման, իրավիճակի ծայրահեղ սրման պայմաններում Սամվել Շահրամանյանը ի՞նչ երաշխիքներ է ունեցել, երբ հայտարարել է կարգավիճակի եւ Հայաստանի հետ ցամաքային անխափան կապի հասնելու՝ իր հնարավորության մասին: Հաջորդ օրը նա երդմամբ ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը: Այստեղ չափազանց կարեւոր է մի հանգամանք. եթե ԼՂՀ լուծարման հրամանագիր ստորագրելուց առաջ նա կապ է հաստատել Հայաստանի վարչապետի հետ, ապա հարց է առաջանում՝ իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նա քննարկե՞լ է Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Արցախի նախագահի պաշտոնն ստանձնելու հարցը: Այսինքն, նա Հայաստանի վարչապետի կողմի՞ց է երաշխիք ստացել, որ նախընտրական ելույթում կարող է հավաստիացնել, որ Արցախը կարգավիճակ կունենա, իսկ Լաչինի միջանցքը կգործի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությամբ սահմանված ռեժիմով:
 
Դատելով Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի նախագահի պաշտոնն ստանձնելուն հաջորդած հայաստանյան քաղաքական հայտնի շրջանակների արձագանքներից՝ Հայաստանի վարչապետը Ստեփանակերտում իրականացված իշխանափոխության հետ որեւէ առնչություն չի ունեցել: Պետք է հիշել, թե ընդդիմությունը որքան եռանդուն էր զարգացնում Շահրամանյանին Փաշինյանի կողմից շնորհավորական ուղերձ չհղելու թեման: Տպավորություն էր ստեղծվում, որ Շահրամանյանի ընտրությամբ Արցախի հարցը մտնում է հայանպաստ կարգավորման հուն, իսկ Հայաստանի վարչապետը չի միանում այդ նպատակի իրացմանը:
 
Հաջորդած իրադարձությունները հիշեցնելու անհրաժեշտություն չկա, բայց արժե ընդգծել, որ սեպտեմբերի 8-ին Արցախի Ազգային ժողովում կայացել է քաղաքական ուժերի առաջնորդների հետ Սամվել Շահրամանյանի հանդիպումը, որի ընթացքում բացահայտվել է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով Բաքուն վերջնագիր է ներկայացրել. եթե նախագահի ընտրություններ տեղի ունենան, ապա կհետեւի «հատուկ ռազմագործողությունը»: Այդ մասին Սամվել Շահրամանյանը, լինելով Անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի իր պաշտոնակցին իրազեկե՞լ է: Թե չէ ստացվում է, որ իշխանափոխություն իրականացնելիս, Արցախի կարգավիճակի եւ Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ անխոչընդոտ վերագործարկման խոստումներ տալիս ապավինել են բոլորովին այլ ուժի երաշխիքներն, իսկ ԼՂՀ լուծարման հրամանագիր ստորագրելուց առաջ խորհրդակցել Հայաստանի վարչապետի՞ հետ:
 
Եւ առհասարակ, ի՞նչ իմաստ ունի թեմայի վերաարծարծումը, եթե Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախը լուծարված չէ, այդ հրամանագրի հետ կապված իրավական խնդիրներ կան: Ինչ-որ բան, ամենայն հավանականությամբ, այնպես չի ստացվում: Որոշ շրջանակներ չեն թաքցնում, որ սպասելիքները բոլորովին այլ էին՝ արցախցիները կգան եւ Նիկոլ Փաշինյանի կյանքը կվերածեն դժոխքի: Իսկ նրանք, ընդհակառակը, Երեւանում Արցախի մշտական ներկայացուցչության նստավայր են գնում եւ Սամվել Շահրամանյանին ներկայացնում իրենց խնդիրները, լուծումներ առաջարկում:
 
Հետեւում է, որ խմորվում է արցախցիների սոցիալական բողոքը քաղաքականի վերածելու եւ ցանկալի ակցիաները դեպի Հայաստանի կառավարություն ուղղորդելու քաղաքական օրակարգ: Ինչպե՞ս խթանել այն: Ահա այդ ձեւով՝ Սամվել Շահրամանյանը կապվել է Նիկոլ Փաշինյանի հետ, ստացել նրա հրահանգը եւ ստիպված ստորագրել Արցախի պետականությունը լուծարելու հրամանագիր: «Գնացեք եւ Նիկոլ Փաշինյանից ոչ միայն սոցիալ-կենցաղային ապահովություն, այլեւ Արցախի պետականության վերականգնում պահանջեք»- սա է տեղեկատվական արտահոսքի քարոզչական նպատակը, ինչին մեծ հաճույքով միանում է Բաքվի մամուլը: Ալիեւին պետք է տապալել բանակցությունները, բայց՝ հայկական կողմի ձեռքով: Բայց արդյոք հայկակա՞ն է այն ձեռքը, որ Երեւանում փորձում է արցախցիների միջոցով Նիկոլ Փաշինյանի համար դժոխք ստեղծել:
 
Հեղինակ՝ Վահրամ Աթանեսյան
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: