ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ-ում ամբողջական իշխանափոխություն ուզում են ռուսները․ Արամ Սարգսյան

«Այն մարդիկ, ովքեր գնացել էին ու Սորոսի կամ արևմուտքի դեմ խեղճացած բաներ էին խոսում այդ կնոջ առաջ ու ինչ-որ տեսակետներ էին ասում, իրենք այդ նույն փամփուշտն են, որ «Հոկտեմբերի 27»-ով գալիս են ու իրենք Սորոսից օգտվել են։

«Այն մարդիկ, ովքեր գնացել էին ու Սորոսի կամ արևմուտքի դեմ խեղճացած բաներ էին խոսում այդ կնոջ առաջ ու ինչ-որ տեսակետներ էին ասում, իրենք այդ նույն փամփուշտն են, որ «Հոկտեմբերի 27»-ով գալիս են ու իրենք Սորոսից օգտվել են։ 14 հազար դոլար Սորոսից գումար են վերցրել»․ Հանրային հետուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը անդրադառնալով Ռուսական ОРТ հեռուստաընկերությամբ հեռարձակված «Նիկոլ Փաշինյան․ աղետի ավետաբերը» վերտառությամբ հաղորդմանը, որի թիրախում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք հայաստանյան գործիչներ։
 

Հաղորդման հյուրերից էր նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։ Արամ Սարգսյանի խոսքերով դա ապացուցում է, որ Անդրանիկ Թևանյանը և այն գործիչները, ովքեր պատրաստ էին Երևանի քաղաքապետի ընտրություններում համագործակցել իրար հետ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար, նրանք ռուսական ազդեցության գործիչներ են ՀՀ-ում․ «Երբ որ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ողջույններ ուղարկեցի պարոն Կոպիրկինին ու այսօր էլ «պրիվետներ եմ» ուղարկում իրեն, ես ֆիքսել էի, որ պարոն Կոպիրկինի կաբինետում հավաքվում էին ավագանու ընտրություններին մասնակցող այդ ռուսական ենթատեքստի քաղաքական կուսակցությունները ու նրանց թեկնածուները այնտեղ պայմանավորվել էին, որ ընտրություններում պետք է այնպես լինի, որ կոնսեսուս մինուս մեկ լինի և Երևան քաղաքը վերցնեն ու դառնան իշխանություն, որից հետո ասեն ժողովրդի մոտ տեսակետ է փոխվել ու գործող իշխանությունը մեծամասնություն չի ու արտահերթ ընտրություններով պետք է ամբողջական իշխանափոխության գնան»։


Արամ Սարգսյանի խոսքերին իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամ Հայկ Մարությանը, ով գրառման մեջ նշել է․ «Երևանցիները լավ են հիշում, որ ավագանու ընտրություններից անմիջապես հետո ես հստակ հայտարարեցի, որ չեմ պատրաստվում կոալիցիոն հուշագրեր ստորագրել որևէ ուժի հետ՝ առաջարկելով բոլոր ոչ իշխանական ուժերին, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցությանը՝ առանց նախապայմանների բացառել ՔՊ վերարտադրությունը Երևան քաղաքում։ Մենք մնացինք մեր դիրքերում՝ մեկ քայլ անգամ չնահանջելով մեր սկզբունքներից»։ 
 


Մարությանը նաև նշել է․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք առաջնորդվում արտաքին որևէ «ուժամետ» լինելու տրամաբանությամբ, մեր գլխավոր նպատակն է՝ ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստանի արժանապատիվ, անվտանգ ու բարեկեցիկ կյանքին հասնելը։ Այդ նպատակին մենք հասնելու ենք մեր հետևողական ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ սկսելով մեր ծառայությունը Երևան համայնքում»։ 
 


«Հանրապետություն» կուսակցության նախագահը հաղորդման ընթացքում նշել էր, որ ՌԴ-ից հրահանգը իջեցվել է ամբողջական իշխանափոխության, իսկ այստեղ այդ կուսակցությունները գործի են անցել․ «Բուտինիայի հաղորդման ժամանակ խոսում էին ամբողջական իշխանափոխությունից։ Ո՞վ էր ամբողջական իշխանափոխությունից խոսում ու Փաշինյանին դժոխք ուղարկում՝ Մեդվեդևը, ո՞վ էր ասում, որ ՀՀ վարչապետին պետք է սպանած լինեին՝ Պուտինից հարցազրույցներ վերցնող Մարգարիտ Սիմոնյանը, հիմա կարո՞ղ եք ասել այս մարդկանց տարբերությունը ու Մարգարիտ Սիմոնյանի»:


Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Մայր Հայաստան» դաշինքը կօգնի Հայկ Մարությանին ձայներ հավաքել, եթե վերջինս կողմ է Հայաստանում ամբողջական իշխանափոխության։ Մարությանն էլ իր հերթին հիշեցրել էր, որ «Մայր Հայաստան» դաշինքը հրապարակավ հայտարարել է, որ ուզում են իրենց քաղաքական ուժից լսել, որ իրենք կողմ են ամբողջական իշխանափոխության և ասել էր․ «Մենք բազմիցս դա հայտարարել ենք, որ մեր թիմը, մեր քաղաքական ուժը կարծում է, որ՝ այո, Հայաստանում պետք է լինի ընդհանուր իշխանափոխություն»։


Դավիթ Լևոնյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: