ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Եփրեմ Ծատուրեանց՝ թիֆլիսյան լամպավաճառ մոնոպոլիստը

19-րդ դարի հատկապես 2-րդ կեսի Թիֆլիսում կյանքը եռում էր. 1-ին և 2-րդ գիլդիայի խոշոր վաճառականներ, մանր առևտրականներ՝ կինտոներ, գործարանատերեր, կառուցապատողներ, թատրոններ, հյուրախաղերով այստեղ եկած պոլսահայ հայտնի արտիստներ, մշակութային բուռն անցուդարձ, ակումբներ, ռեստորաններ, ազգային-հասարակական կառույցներ, և այլն և այլն:  Եփրեմ Ծատուրյանցը քաղաքային այս եռուզեռի անբաժանելի մասնիկն էր հույժ անհրաժեշտ կերոսինի լամպերի իր դեպօ-խանութով:

  • Գեղեցիկ լամպեղէն…
  • Ծատուրեանցի դեպօյում աժան գներ…
  • Վարանցօվի արձանի հանդէպ…
 
 
19-րդ դարի ամենասկիզբն էր՝ 1800 թվականը: Փարիզցի ժամագործ Բերնարդ Գիյոն Քարսելը ժամագործի իր գիտելիքները և հմտությունները ներդրեց նավթալամպերի արդիականացման գործին: Նա վառելիքի տարան լամպի վերին հատվածից տեղափոխեց ներքևի հատված, նավթավառի մեջ  ներմուծեց զսպանակային մեխանիզմ, որը ժամացույցի պես լարելու՝ պտտելու արդյունքում նավթը մղում էր վեր: Ընդ որում՝ ապահովելով հավասարաչափ, առանց տատանումների և նախորդ լամպերից 3 անգամ պայծառ լուսավորություն:
 
Պատենտավորելով իր գյուտը, Քարսելը հավաստիացնում էր, որ այս մեխանիզմով աշխատող լամպերը կարելի է թողնել առանց հսկողության, և որ դրանք ապահովում են անընդմեջ 16 ժամ լուսավորություն և այրում են անգամ նավթի վերջին կաթիլը:
 
Այսօր թերթելու ենք միմիայն թիֆլիսյան «Մշակ»-ի էջերը և «լուսավորվելու ենք» եվրոպաներից բերված Եփրեմ Ծատուրյանցի լամպերով:
 
 
«Իմ մշտական գնողների (մուշտարի) համար յարմար համարելով՝ ես բաց արի առանձին խանութ լամպեղէնի, Միխայիլովեան կամուրջի ծայրում, իշխան Վորոնցովի արձանի հանդէպ, պ. Մկրտումովի տներում,-որտեղ գտնվում են մեծ քանակութեամբ լամպաներ, ինչպէս իմ այժմեան վաճառատնում (դէպօ) և ծախվում են նոյն իսկ վաճառատնի արժան գնով: Խանութս պատասխսնատու է լինում  նոյնպէս և լամպաների ամրութեան և մաքրութեան համար: Այս օրերումս ստանալով մեծ քանակութեամբ լամպաներ Եւրօպայի առաջին գործարանից և վերջին տեսակների ամենամաքուր և նոր շէնքսով ամենաընտիր ջոկնուածը, ես ընտրեցի մեծ քանակութեամբ նոր բացած խանութի համար, լամպաներս գերազանցվում են իւրեանց յարմարութիւնով և անվտանգ  լինելովը հրդեհից, որոնք ունէին մինչև այժմուայ վաճառուող լամպաները, իսկ այժմ ստանալով առաջիներից կարող ենք պատասխանատու լինել նոցա ամեն մի անվայելութեան: Լամպավաճառ Ծատուրյանց»:
 
Ժամագործ Քարսելի լամպերը արտադրվել են Փարիզում և Ժնևում և պատմության մեջ մնացել որպես քարսելյան լամպեր: Բայց գիտական և ռացիոնալիզատորական միտքը զարգանում էր և արդեն 1853-ին ֆրանսացի Չարլզ Լուիս Ֆելիքս Ֆրենքեթը ասպարեզ բերեց կերոսինի լամպը: Այս վառելիքն ավելի թեթև էր նավթից և հանգիստ ինքնահոսով մղվում էր վեր դեպի պատրույգը:
 
 
     «ДЕПО ЛАМПЬ Ефрема Цатурова, ТИФЛИС, противъ Музеума
 
Ե. ԾԱՏՈՒՐԵԱՆԻ լամպաների խանութում այս օրերս մեծ քանակութեամբ ամենակատարելագործված զանազան տեսակի ԼԱՄՊԱՆԵՐ, Փարիզի, Բերլինի և Վիէննայի ամենանշանաւոր գործարաններից»:   
 
 
Թիֆլիսեցի Եփրեմ Ծատուրյանցը, շատ ճկուն միտք ուներ և լավ գործարար էր:
 
Նա ոչ միայն տան ներքին հարդարանքի համար կարևոր և գեղեցիկ լամպերի մեծ դեպօ ուներ և եվրոպական քաղաքներից իր սպառողին էր հասցնում, բառիս բուն իմաստով, «լուսավորության» վերջին նորույթները, այլև ապահովում էր գնորդներին լիցքավորման նյութով՝ կերոսինով, նույն կերոսինը, որով աշխատող լամպերի հեղինակը ֆրանսիացի հավերժ ամուրի ինժեներ Չարլզ Ֆրենքեթն էր:
 
 
«ԿԵՐՕՍԻՆԻ ՊԱՀԵՍՏ ՄԵԾ ՔԱՆԱԿՈՒԹԵԱՄԲ ԴԷՊՕ ԼԱՄՊԱՆԵՐԻ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ԵՒ ՄԷԲԷԼԻ Ե. Ա. ԾԱՏՈՒՐԵԱՆՑԻ.գտնվում՝ է Վօկզալի մօտ, Կասպեան-Սև-ծովի նաւթարդիւնագործական ընկերութեան պահեստում, նախկին Կարտվելօվի:ԿԵՐՕՍԻՆԻ ԵՒ ՄԱԶՈՒՏԻ ՎԱՃԱՌՈՒՄՆ ՄԵԾ ՔԱՆԱԿՈՒԹԵԱՄ»:
  
«ԼԱՄՊԱՆԵՐԻ մեծ ընտրութիւն Եւրօպայի ամենանշանաւոր գործարաններից Ե. ԾԱՏՈՒՐԵԱՆԻ մագազինում,Շաբուրօվի տանը, Մուզէումի դէմ, ԹԻՖԼԻՍՈՒՄ»,-կարդում ենք «Մշակ»-ի  1875 թվականի համարներից մեկում:          
 
 
Թիֆլիսի ունևոր խավի ներկայացուցիչները, հատկապես կանայք, անվերջանալի մրցակցության մեջ էին միմյանց հետ: Դե, ուրիշ անելիք չկար:
 
Ամուսիններն աշխատում էին, կանայք՝ ծախսում և ապահովում քաղաքային խոսակցությունների և քննարկումների հավերժական նյութը: Իսկ ըսի-ըսավների հիմնական թեման խանութներում հայտնված ֆրանցուզկի, նեմեցկի նորելուկ ապրանքներն էին, որոնք կամ արդեն իրենց զգեստապահարանում էին, արդուզարդի սեղանին կամ հանգրվանել էին տան սրահներում և  զարմացնում էին, գուցեև շարժում  ղոնախների նախանձը: 
 
«Նպատակ ունելով միջոց տալ ամենքին գեղեցիկ և էժան ԼԱՄՊԱՆեր տանը ունենալ, ես կապեցի անմիջական յարաբերութիւնները արտասահմանի լամպաների ամենայայտնի գործարանների հետ և լամպաները ինձ մօտ գնելով առնողները կարող են խնայողութիւն անել 30%-ից աւելի առաջվայ գների վրա: Այժմ ստացել եմ  նոր ձևի լամպաների մեծ  քանակութիւն իրանց բոլոր պարագաներով: Օտարաքաղաքացիների պահանջները կը կատարվեն շուտ և ճիշտ կերպով: Լամպաների-դէպօ գտնվում է Թիֆլիսում, Պալատի և Մուզէումի  դիմաց Ս. Շաբուրօվի տանը: Ե. Ծատուրեանց»:
 
 
19-րդ դարի հատկապես 2-րդ կեսի Թիֆլիսում կյանքը եռում էր. 1-ին և 2-րդ գիլդիայի խոշոր վաճառականներ, մանր առևտրականներ՝ կինտոներ, գործարանատերեր, կառուցապատողներ, թատրոններ, հյուրախաղերով այստեղ եկած պոլսահայ հայտնի արտիստներ, մշակութային բուռն անցուդարձ, ակումբներ, ռեստորաններ, ազգային-հասարակական կառույցներ, և այլն և այլն:  Եփրեմ Ծատուրյանցը քաղաքային այս եռուզեռի անբաժանելի մասնիկն էր հույժ անհրաժեշտ կերոսինի լամպերի իր դեպօ-խանութով:
 
 
 
ԱՄԵՆԱԱՐԺԱՆ ԳՆՈՎ ԼԱՄՊԱՆԵՐ
 
 
 
Թիֆլիսի յարգոյ հասարակութեանը ծանօթ են ԼԱՄՊԱՆԵՐՍ, որոնք ամեն տեղ մեծ ընդունելութիւն գտան իւրեանց յարմարութիւնով և գլխաւորապէս անվտանգ լինելով, ես այժմ թողնում եմ ՇԱՏ ԱՐԺԱՆ ԳՆԵՐՈՎ, որպէս զի այժմ, որ ճանապարհորդում եմ Եւրօպայի նշանաւոր քաղաքներ, պատրաստել  տամ վերջին տեսակներից մեծ քանակութիւն, որոնք աւելի յարմարաւոր և դիւրին գործածելի կարող են լինել՝ Ե. Ծատուրեանց,Փոխարքայի տան հանդէպ պ.Շաբուրովի տներում և Միխայլօվսկի կամուրջի վրա, Վարանցօվի արձանի հանդէպ»:    
 
 
Դեռևս 1840 թվականից գիտնականները աշխարհի տարբեր երկրներում՝ Գերմանիա, Անգլիա, Ռուսաստան, Ամերիկա, փորձում էին ստեղծել երկարակյաց և պայծառ լույս արձակող  էլեկտրական լամպեր: Բայց ամերիկացի Թոմաս Էդիսոնի գյուտը անմրցելի էր՝ 40 ժամ անընդմեջ լուսավորություն: Այն էժան էր և առավել անվտանգ, քան գազով լուսավորվող  փողոցային լապտերները:  1879-ին Էդիոսնը պատենտավորեց իր գյուտը:  «Մենք էլեկտրականությունը այնքան կէջանացնենք, որ մոմ միայն հարուստները   կօգտագործեն»:  Կենցաղ էլեկտրականությունը մտավ մոտավորապես 1880-ականներից:
 
 
Բայց 19-րդ դարի հայկական թերթերում էլեկտարկան լամպերի կամ ջահերի գովազդներ կարծես դեռ  չկան: Սպասենք 20-րդ դարին:
 
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: