ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսական մեդիագրոհին հայաստանյան պատասխանը

Կա Հայաստանի տեղեկատվական անվտանգության կոնցեպտուալ խնդիրը, որ կանգնած է Հայաստանի առաջ, եւ որի լուծումն էական նշանակություն է ունենալու նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացում հայկական պետականության տեղի եւ դերի հիմքն ու բովանդակությունը մշակելու համար: Հիբրիդային պատերազմների աշխարհում դա կարող է լինել պետական սուբյեկտության եւ ինքնիշխանության հիմքը, եւ Հայաստանի պետականության հանդեպ արտաքին դերակատարների վարքի վերափոխման գործընթաց սկսելու ելակետը:

Հայաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին, ռուսաստանյան Առաջին ալիքով հեռարձակված արդեն բավականին հայտնի հաղորդման կապակցությամբ, որի թիրախում էր Հայաստանի հանրապետության վարչապետը: Հաղորդման շուրջ հանրային աղմուկը բավականաչափ լայն էր եւ թերեւս ավելորդ է նկարագրել հաղորդման բովանդակությունը: Այդուհանդերձ, ինչի՞ մասին էր այն՝ հայաստանյան հանրությունը փորձում է ստանալայդ հարցի պատասխանը: Դա Ռուսաստանի հուսահատությա՞ն, ռուսական իսթեբլիշմենթի քաղաքական անմեղսունակության, Հայաստանին ուղղված կոնկրետ նախազգուշացմա՞ն, Հայաստանի հանրության հանդեպ հոգեբանական գրոհի՞, թե՞ այլ բանի մասին էր: Բավականին նկատելի էր մի բան, որ հաղորդումը կազմմակերպվել, պատրաստվել է մասնագիտական փնթիությամբ, ինչը հուշում է, որ այն գուցե եղել է պարզապես  ինքնանպատակ, իսկ գուցե առաջացել է արագ պատրաստելու եւ հեռարձակելու այսպես ասած հրատապ, արտահերթ պատվեր կամ հանձնարարական:
 
Այս հարցերի պատասխանները  ստանալը իսկապես շատ բարդ է, հնարավոր է, որ այդ պատասխանները չունի նույնիսկ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, իսկ գուցե՝ դրանք չկան անգամ Ռուսաստանի իշխանության վերին էշելոններում, որտեղ անկասկած է ոչ միայն համաշխարհային դիմակայության առավել ընդգրկուն խնդիրներով զբաղվածությունը, այլ նաեւ էլիտաների ներքին բախումը: Ընդ որում, տեղի ունեցածը արժե նաեւ դիտարկել հենց այդ հանգամանքի շրջանակում էլ: Այդուհանդերձ, այստեղ կարեւոր է մի բան, որի մասին Հայաստանում խոսվում է քիչ: Փաստացի, ռուսաստանյան Առաջին ալիքը իր՝ ըստ էության մասնագիտական հապճեպության եւ անորակության բավականին նկատելի դրսեւորումներով պատրաստված հաղորդման միջոցով մեծ ազդեցություն է թողել Հայաստանի հանրության, հանրային օրակարգի եւ տրամադրությունների վրա: Ընդ որում, էականն այն չէ, թե ինչ եւ ինչպես է քննարկվում այդ առնչությամբ, կախված քննարկողի քաղաքական հայացքներից կամ համակրանքից, թեեւ շատ դեպքերում էլ քաղաքացիների վերաբերմունքը բխում է զուտ  ազգային եւ պետական արժանապատվության ելակետից, այլ ոչ քաղաքական համակրանքի կամ հայացքի:
 
Բոլոր դեպքերում, էական է այն, որ մեկ հաղորդումը կարող է մամլիչ դառնալ հասարակական-քաղաքական օրակարգի եւ տրամադրությունների համար, ցույց տալով Հայաստանի հանրության թե հոգեբանական, թե տեղեկատվական անվտանգության հարցում գոյություն ունեցող խնդիրներն ու բացերը: Որովհետեւ, բոլորովին պետք չէ բացառել եւ այն, որ հեռարձակված հաղորդման տողատակային, խորքային նպատակների շարքում հենց Ռուսաստանի հանդեպ տրամադրվածության արմատականության խորացումն է, դրանից բխող ինչ-ինչ հաշվարկներով: Վերջին հաշվով, ուժային խոշոր կենտրոնները, կայսրությունները ունեն գործողությունների բավականին բազմազան եւ ասիմետրիկ տեխնոլոգիաներ՝ իրենց թիրախում գտնվող պետություններին եւ հանրություններին վարք թելադրելու համար: Այս պարագայում հերթական անգամ պարզ է դառնում, որ Հայաստանի հանրությունն ունի վարք ձեւավորելու ներքին խթանների խնդիր, որոնց միջոցով հանրությունը պետք է առավելագույն պաշտպանական կարողություն ձեռք բերի արտաքին տեղեկատվական ազդեցությունների հանդեպ:
 
Անշուշտ, այդօրինակ մեդիագրոհների հանդեպ պետք է դիրսեւորվի պետական ինստիտուցիոնալ արձագանք: Դրան զուգահեռ, իհարկե կան քաղաքական տողատակեր եւ բազմերանգ հարցեր, որոնց հիման վրա պետք է արվեն եզրահանգումներն ու դրանից բխող մշակումները: Սակկայն, կա  Հայաստանի տեղեկատվական անվտանգության կոնցեպտուալ խնդիրը, որ կանգնած  է Հայաստանի առաջ, եւ որի լուծումն էական նշանակություն է ունենալու նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացում հայկական պետականության տեղի եւ դերի հիմքն ու բովանդակությունը մշակելու համար: Հիբրիդային պատերազմների աշխարհում դա կարող է լինել պետական սուբյեկտության եւ ինքնիշխանության հիմքը, եւ Հայաստանի պետականության հանդեպ արտաքին դերակատարների վարքի վերափոխման գործընթաց սկսելու ելակետը:
 
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: