ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչու կապիտուլյացիոն թղթի վրա գրվեց 2024թ. հունվարի 1. Ստյոպա Սաֆարյանը մանրամասնել է

Արցախի խորհրդարանի առաջին ու երկրորդ ուժերը դեռ շանս ունեն ծռելու զարգացման հետագիծը:

Արցախի խորհրդարանի առաջին ու երկրորդ ուժերը դեռ շանս ունեն ծռելու զարգացման հետագիծը:
 
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.
 
«Երկար եմ մտածում, թե ինչու կապիտուլյացիոն թղթի վրա գրվեց 2024թ. հունվարի 1 որպես Արցախի Հանրապետության վերջնական «լուծարման» ժամկետ...

Հայաստանից 150 միլիարդ դրամի բյուջետային հատկացումները մինչև վերջ ստանալու ու Արցախում պետության կողմից մասնավոր բիզնեսներ, անշարժ գույք գնելու զրույցների միջև հնարավոր կապի մասին (որպեսզի վճարումները կատարվեն) գրել եմ...
 
Բայց սա ամբողջը չի թվում։ Դեռ մայիսին հայտարարվեց, որ արևմտյան ֆորմատներում վերսկսված բանակցային գործընթացի վերջնահանգրվան Բայդենը իր թիմի հետ համարել է մինչև տարեվերջ Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագրի ստորագրումը, որով փոխվում էր նոյեմբերի 9-ի հայտարարության մի առանցքային հանգամանք. Հայաստան-Ադրբեջան հրադադարը փոխարինվում էր անունով «խաղաղության», իսկ իրականում իրար վրա չհարձակվելու պարտավորության' սահմանազատման ու սահմանագծման գործընթացներով։
 
Զուգահեռաբար Արցախի հարցը միջազգայնացվում էր Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ, ասել է թե նոր միջազգային մանդատի ներքո, որի համար էլ հունիս-հուլիսին փորձեցին կազմակերպել Սոֆիայի ու Բրատիսլավայի հանդիպումները, որը տապալեցին Մոսկվան ու Բաքուն միասին' Եվլախի կոնտրառաջարկով...
 
Արցախը սկզբունքորեն դեմ չէր արևմտյան ֆորմատին, որի համար էլ ծնվել էր Կրեմլին զայրացրած 23 կետանոց առաջարկը' որպես այդ հանդիպումներում սեղանի վրա դրվելիք աշխատանքային առաջարկ, որի վրա կողմերն արդեն աշխատել էին։
 
Սամվել Բաբայանի պատմածը դրա մասին էր, որը հայկական կողմերի տեսանկյունից պետք է տաներ դեպի ինքնավար Արցախի' ՊԲ-ից վերափոխված սեփական ազգային գվարդիայով, կոլեկտիվ-էթնիկ իրավունքներով...
 
Ըստ Բաբայանի պատմածի, Արցախում մի թև Կրեմլին զեկուցում է, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև պրոցես կա, որտեղ իրենք չկան... Լավրովը զայրացած ու կրտուկ սեղանին է դնում Ադրբեջանի համար ամենաընդունելի տարբերակը' վերը նշվածների բացառումով։
 
Փաստաթուղթը հրապարակում է Կրեմլից վերջնագիր ստացած Արայիկ Հարությունյանի կառավարության անդամը՝ Տիգրան Պետրոսյանը։ Հաջորդում է Արցախում իշխանության զավթումը այն խմբի կողմից, ով Մոսկվա գործ էր տվել բանակցությունների վրա։
 
Ռուսներն ու ադրբեջանցիները սեպտեմբերի 19-ով արագացնում են Արցախի էթնիկ զտումը և բանակի զինաթափումը, որպեսզի Արցախում կոմպակտ ապրող հայություն չլինի, որը կոլեկտիվ/խմբային իրավունքի պահանջ չներկայացնի ու չլինի նաև ՊԲ, որը պետք է ինչ որ բանի վերափոխվեր...
 
Իսկ Արցախի դե-ֆակտո նախագահին ստորագրել են տալիս սեպտեմբերի 20-ի եռակողմ թուղթը, որպեսզի նա մինչև տարեվերջ զբաղված ու կաշկանդված լինի այդ ֆորմատով ու չներգրավվի մեկ այլ երկրորդ տրեկում...
 
Իսկ այդ դեպքում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, երբ չկա Բաքու-Ստեփանակերտ տրեկը, վեր է ածվում արդեն այլ բանի' ռուսական կեղծ նարատիվի արդարացման, որ Հայաստանն է Արցախի հարցը դարձրել Ադրբեջանի ներքին հարց...
 
Իճարկե, դա, միևնույնն է, որևէ կերպ չի հիմնավորելու ռուսական դավաճանությունն ու նառատիվը, որովհետև այս պահին արդեն Արցախը իր նախկին ձևով չկա, ու այն չկա դեռ ոչ մի բան չստորագրած... Բայց ռուսները Շահրամանյանին սեպտեմբերի 20-ի եռակողմով պատանդ են պահում մինչև հունվարի 1-ը, որպեսզի արևմուտքի հովանու ներքո 2-րդ տրեկ չսկսվի...
 
Կարծում եմ, այդ խաղից նրա դուրս չգալու երկրորդ պատանդը նախկիմների ումեցվածքն է Արցախում ու բանտարկությունը Բաքվում, որը կանխորոշելու ու երաշխավորելու է Շահրամանյանի խիստ զսպվածությունը։ Կմնան բոլորը եռակողմ կալպակի ներքո ու կտապալեն Բայդենիի մուրազը, այն է' պայմանագրի ստորագրումը, այդ դեպքում կստանան ինչ որ բան....
 
Կարծում եմ շատ ճկուն ստրատեգիա պետք է մշակվի այս ինքնակամ պատանդներին խաղից հեռու պահելու համար... Նրանք իրենց հետ խորտակելու են նաև Արցախի իրավունքը, առայժմ թեկուզև թղթի վրա...
 
Արցախի խորհրդարանի առաջին ու երկրորդ ուժերը դեռ շանս ունեն ծռելու զարգացման հետագիծը...»:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: