ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախահայերը թիրախավորվել են ռևանշիստների խմբակի կողմից

Նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց փոխկապակցված «ֆեյսբուքյան ֆիդայիները» ծանր են տանում ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության առջեւ արցախահայության բողոքի այսօրվա ակցիան:

 
Նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց փոխկապակցված «ֆեյսբուքյան ֆիդայիները» ծանր են տանում  ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության առջեւ արցախահայության բողոքի այսօրվա ակցիան, Սամվել Շահրամանյանի առաջ խնդիրներ բարձրացնելն ու պարզաբանումներ պահանջելը, կարճ ասած՝ իրենց պատուհասած աղետի, Արցախի պետականության լուծարման հարցով ճիշտ հասցեատիրոջը դիմելը։ Նրանք սխալմունք են համարում տեղի ունեցողը՝ արցահայերի ինքնագործունեությունը, քանի որ բողոքի ակցիան, իրենց պատկերացմամբ, պետք է տեղի ունենար ոչ թե Նաիրի Զարյան հասցեում, որտեղ տեղակայված է Արցախի՝ որպես պետական կազմավորման, հետ նույնացվող, այս պահին գործող միակ մարմնի՝ ԼՂՀ ներկայացուցչության դիմաց, այլ՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Հետևապես, նույն տրամաբանությամբ, բողոքի հասցեատերը պետք է լիներ ոչ թե Արցախի լուծարման հրամանագիրը ստորագրած նախագահ Սամվել Շահրամանյանը, այլ՝ Արցախը «Պրահայի հայտարարությամբ հանձնած» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված արցախահայության որոշ ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են իրականացնում Կառավարության շենքի դիմաց ու «քաղցր» խոսքեր շռայլում ՀՀ վարչապեստի հասցեին, պահանջներ առաջադրում․․․Այժմ, փաստորեն, բողոքի վերահասցեագրում է տեղի ունեցել, ինչն անսովոր է ացախահայության ցասումն ու բողոքը իշխանազավթման նպատակներով օգտագործող ռևանշիստական խմբակի համար։ Հարկ է նշել, որ Արցախի ղեկավարությունը սեպտեմբերի վերջից, մասնավորապես Շահրամանյանը հոկտեմբերի 4-ից, բարեհաջող հանգրվանել է ՀՀ-ում, սակայն չէին շտապում ՀՀ-ում գտնվող արցախահայության ընդունելություն կազմակերպել, նրանց ուղերձով դիմել՝ պարզաբանելու, բացատրելու սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակի, ՀՀ-ում իրենց հետագա անելիքների մասին։ Տեղեկատվական այս վակումն էլ, ըստ ամենայնի, բերեց կուտակված բողոքի բռնկման, ինչի ականատեսը եղանք այսօր։ Հարկ է նկատել, որ արցախահայության բողոքի խոսքում հատուկ շեշտվում էր, որ իրենք ՀՀ իշխանությունից պահաջներ չունեն, իրենց պահանջելիքը իրենց ընտրած՝ Արցախի իշխանությունից է։ Իսկ նման մեսիջը, նկատենք, չէր կարող անարձագանք մնալ «Արցախի դարդով տառապողների կոմիտեի» հռչակավոր անդամների կողմից։ 

 
Այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայից՝ ԼՂՀ նեկայացուցչություն ներխուժելուց, Շահրամանյանին «հաշվի կանչելուց» հետո, կարծես ուղղորդվելով մեկ կենտրոնից, վերջիններս սկսեցին ֆեյսբուքյան՝ գրեթե նույնաբովանդակ, նույնատիպ շեշտադրումներով գրառումներ անել՝ կանգնելով Շահրամանյանի «թասիբին», «կուժն ու կուլան» էլ ջարդելով Փաշինյանի գլխին։

 
«Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինա Վարդանյանը, հավատարիմ իր քնարին, տարակուսեց․«Զգու՞մ եք չէ` ոնց է կազմակերպված ձևով Նիկոլ Փաշինյանի անունը դուրս գալիս մեղավորների ցանկից: Բոլորը մեղադրում են բոլորին, իսկ գլխավոր մեղավորն ու պատասխանատուն, մարդը, որ, ի տարբերություն բոլորիս, ուներ ամբողջական իշխանություն և բոլոր լծակները կանխելու եղածը, շարունակում է վայելել իշխանության բարիքները և կրել 0 պատասխանատվություն»: Արցախին պատուհասած աղետի վերաբերյալ տիկին Վարդանյանից ադեկվատ գնահատական ակնկալելը, իհարկե, անպտուղ գործ է, բայց նրան կարելի է մի կես բերան խորհուրդ տալ, որ մեղավորների ցուցակը կազմելիս մի կես բերան էլ հիշատակի Արցախում իշխանափոխության կազմակերպիչների անունները, այդ թվում՝ իրենց կուսակից ԱԺ նախագահի անունը, իսկ «եղածը կանխելու» մասին խոսելիս չմոռանա անդրադառնալ թիվ մեկ «կանխողին»՝ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին, ու մի կես բերան էլ, (ոչինչ, որ Մարիա Զախարովան  կզայրանա), եթե համարձակությունը կների, բարձրացնի նրանց պատասխանատվության հարցը։ Այն զորակազմի, որը չկարողացավ կանխել անգամ իրենց կուսակից ԱԺ նախագահի անվտանգությունն ու թույլ տվեց, որ վերջինս ձերբակալվի ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ու Բաքու տարվի։ Մենք էլ մի կես բերան հիշեցնենք, որ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ևս մասնակցում էր Արցախի ՊԲ բանակը լուծարելու, զինաթափելու վերաբերյալ՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկած փաստաթղթի քննարկումներին։

 
Տիկին Վարդանյանի մեկ այլ կուսակից՝ Գեղամ Մանուկյանն էլ, որոշել է հետ չմնալ քարոզչական թրենդից ևիր բաժին քարը նետել «այս ամենի թիվ մեկ պատասխանատուի» ուղղությամբ։ «Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցածը պարզ ցուցանում է, թե այս ամենի թիվ մեկ պատասխանատու Հայաստանի իշխանությունն ինչպես է ստեղծում անիշխանություն, նշանակում իրենից հեռու մեղավորներ, ձեռքերը լվանում պատասխանատվությունից ու նորանոր պառակտումներ մտցնում հանրության, այս անգամ նաև՝ արցախահայության մեջ։ Շատ հասկանալի զայրույթի, հարցադրումների հասցեատերն իրականում մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը, որոնց փորձում են փրկել ու սլաքներն այլոց վրա ուղղել նաեւ արցախցիների անունից հանդես եկող ինքնակոչ ջուր պղտորողները»։ Պարոն Մանուկյանը երևի թե այնքան ինքնամոռաց է այս ընթացքում ներգրավված եղել արցախահայերի, որդեկորույս մայրերի բողոքի ուղղորդման գործընթացում, որ իրեն թվում է, թե այսօր տեղի ունեցած բողոքը նույնպես ուղղորդված է։ Բայց քանի որ ուղղորդոդը ինքն ու իրեն հայտնի շրջանակները չեն, ուրեմն  անպայման ուրիշ մեկն է, որին ինքը կոչում է «արցախահայերի անունից հանդես եկող ինքնակոչ ջուր պղտորողներ»։ Փաստրեն, եթե այս մարդիկ իրենց բողոքում Նիկոլ Փաշինյանի անունը չեն հոլովվում, փոխարենը մի երկու թթու խոսք են ասում Արցախի նախագահին, ասենք՝ «թուրք», նրանց «ինքնակոչներ» են եւ «ջուր պղտորողներ»։


Հուսանք՝ պարոն Մանուկյանի այս՝ արցախահայության որոշ ներկայացուցիչներին թիրախավորող ու նրանց վիրավորող արտահայտությանը հավուր պատշաճի կարձագանքեն այն նույն ՀԿ-ներն եւ արցախահայության ֆեյսբուքյան փաստաբանները, ովքեր շաբաթներ առաջ Civic.am-ին անարգանքի սյունին էին գամում արցախահայությանը թիրախավորելու համար։ Գեղամ Մանուկյանը Գեղամ Մանուկյան չէր լինի, եթե իր ֆեյսբուքյան գրառումը չավարտեր տրագիկ ակորդով․ «Իրավիճակը շտկելու պահանջն այլեւս կենսական անհրաժեշտություն է։ Ու պետք է գործել վայրկյան առաջ՝ բացելով բոլոր փակագծերը, իրերը կոչել իրենց անուններով ու փաստերով։ Հապաղելը մահացու վտանգ է պարունակում»։ Մանուկյանի այս խոսքերը պետք է թարգմանել այսպես՝ պետք է անհապաղ՝ առաջիկա օրերին, մի հատ հուժկու հանրահավաք կազմակերպել ու կանխել «մահացու վտանգը»՝  արցախահայերին լիկբեզ անել ու բացատրել, թե Կառավարության շենքը որտեղ է գտնվում եւ որտեղ պետք է կազմակերպվի նրանց հաջորդ բողոքի ակցիան, այդ ակցիայի ժամանակ ում անունը պետք է հոլովվի «թուրք», «դավաճան», «հայրենավաճառ» էպիտետների կողքին եւ ում անունը պետք է բացառվի հոլովվող անունների  ցանկից՝  Սամվել Շահրամանյանի եւ Արցախի նախկին եւ ներկա ղեկավարների գլխավորությամբ։ 


«Շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց ներքին զայրույթը, պատերազմի ու բռնի տեղահանման շոկը չհաղթահարած՝ փաշինյանական թակարդն են ընկնում, որտեղ իրենց համար կարևոր է սոցիալական արդարությունը կամ օրվա կենցաղային խնդիրները, իսկ Նիկոլի համար` արցախցիների միջև ներքին պառակտումներն ու պրոցեսից փախչելը»,-աղաղակել է մեկ այլ՝ արցախահայության դարդով պատակող պատգամավոր՝ ԱԺ ՊՈՒ խմբակցության քարտուղար, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ Յա, իրո՞ք,պարոն Աբրահամյան, այդ ի՞նչ թակարդի մասին է խոսքը, այն էլ՝ փաշինյանական։ Ճի՞շտ է մեր տպավորությունը, որ արցախահայերին նախատում եք այն բանի համար, որ վերջիններս չեն ընկել ձեր՝ արցախահայության էմոցիոնալ վիճակը շահարկողներիդ,  իշխանազավթման ձեր պլանների համար նրանց  որպես գործիք օգտագործողներիդ, մեկ բառով՝ ռեւանշիստներիդ թակարդը։ Այ եթե նրանք իրենց բողոքի ձայնը նախքան արտահայտելը  համաձայնեցնեին ձեզ հետ ու հականիկոլական լոզունգներով համեմեին, այդ ժամանակ վերջիններիս բողոքը կորակվեիք «տեղին եւ արդարացի», ու մեծ հավանականությամբ կկանգնեիք նրանց կողքին,  մի երկու լոզունգ էլ կողքից կհուշեիք՝ «կենցաներն» ավելի քաղցրացնելու «ազնիվ» մղումով։  


Հարգելի ընթերցողը հավանաբար արձանագրեց, որ Արցախի դարդով տապակվող վերհիշյալ սուբյեկտները գեթ մեկ բառ չասացին նոյեմբերի 9-ի հայտարարությունը կոպտորեն խախտած, Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացրած, Արցախի ժողովրդին ռուսական միջնորդությամբ ու գործուն աջակցությամբ  բռնի տեղահանած Ադրբեջանի ղեկավարի մասին։ Ալիեւի ձեռքերը  մաքրելու պրակտիկան, ի դեպ, նորություն չէ, այլ վաղուց արդեն օրինաչափություն։ Ահա այս մարդիկ են ստանձնել արցախահայության եւ հայաստանափրկության «կոմիտեի» առաքելությունը։ 


Հ․Մ․ 
 
 
Աղբյուր՝ civic.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: