ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-իրանական օրակարգում գլխավոր հարցը տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություն թույլ չտալն է

«Ընդհանուր առմամբ տարածաշրջանը մի եռացող կաթսայի նման է, որն անընդհատ պայթում է, և տեսնում ենք, որ մեզանից ոչ շատ հեռու, նաև մեր տարածքում ռազմական գործողություններ են տեղի ունենում,  կողմերը փորձում են դիրքավորվել, «3+3» ձևաչափի մասին է անընդհատ խոսվում, և Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են այնպես անել, որ տարածաշրջանից դուրս մղեն Արևմուտքին, ինչը չի բխում Հայաստանի շահերից։ Այս հարցում Հայաստանի ու Իրանի շահերը հակադիր են։ Հայաստանում ցանկանում են, որ արևմտյան երկրները ներգրավված լինեն»։

Իրանը վերջին օրերին ակտիվ քննարկումներ է ծավալում հարևան երկրների հետ՝ օրակարգային պահելով հատկապես տարածաշրջանային անվտանգության թեման։ Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը մի կողմից, ադրբեջանական նկրտումները, մյուս կողմից, թեժացրել են տարածաշրջանի՝ առանց այն էլ լարված իրավիճակը։
 
Հայ-իրանական օրակարգում գլխավոր հարցը տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություն թույլ չտալն է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է իրանագետ Արմեն Վարդանյանը։ 
 
Այդ օրակարգն այսօր կարևորվում է թե հակառակորդ  երկրի ծավավապաշտական հայտարարությունների, և թե աշխարհաքաղաքական իրավիճակի սրման ֆոնին՝  իսրայելա-պաղեստինյան հակամարտության աշխարհագրության ընդլայնման համատեքստում։
 
Իրանը, սեփական շահերից ելնելով, ակտիվ քննարկումներ է ծավալում հարևան երկրների հետ։ Սաուդյան Արաբիայում Իրանի ու Ադրբեջանի  արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ քննարկվել է  տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ տարածաշրջանային համագործակցությունը։ Ադրբեջանի արտգործնախարարը շոշափել է  նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության օրակարգի» հեռանկարների թեման։
 
Մինչ այդ Իրանի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հայաստանի ու Իրանի ԱԳՆ-ների հեռախոսազրույցը։
 
Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը խոսել են երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկված ձևաչափերում փոխգործակցության հարցեր, առանցքում հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջ մղման ուղղությամբ աշխատանքներն են, ինչպես նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի հարցերը:
 
«Ադրբեջանը փորձում էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» իրագործել Մեղրիով, որն անվտանգային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ դա իր համար կարմիր գիծ է։ Կողմերը փորձում են այնպես անել, որ մեր տարծաշրջանում նոր պատերազմ չլինի»։
 
Իրանին անհանգստացրել էր վերջերս Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը, սակայն այս առումով, իրանագետի կարծիքով, Թեհրանին հայկական կողմը երաշխիքներ է տվել, որ զորավարժությունները հակաիրանական բնույթ չեն կրում։
 
«Ընդհանուր առմամբ տարածաշրջանը մի եռացող կաթսայի նման է, որն անընդհատ պայթում է, և տեսնում ենք, որ մեզանից ոչ շատ հեռու, նաև մեր տարածքում ռազմական գործողություններ են տեղի ունենում,  կողմերը փորձում են դիրքավորվել, «3+3» ձևաչափի մասին է անընդհատ խոսվում, և Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են այնպես անել, որ տարածաշրջանից դուրս մղեն Արևմուտքին, ինչը չի բխում Հայաստանի շահերից։ Այս հարցում Հայաստանի ու Իրանի շահերը հակադիր են։ Հայաստանում ցանկանում են, որ արևմտյան երկրները ներգրավված լինեն»։
 
Իրանի արտգործնախարարի քննարկումների օրակարգում նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության հնարավոր ընդլայնման հարցն  է, որի շուրջ մտահոգություններ կան Իրանում։
 
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ջեդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակում թեման քննարկել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ ու նշել Գազայի հատվածում տիրող իրավիճակում Իսրայելի գործողություններին հակազդելու ուղիները։
 
Այդ առումով նոր նախազգուշացում է արել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Նա ասել է, որ Իսրայելին աջակցությունը կարող է հանգեցնել պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ-ի դեմ նոր մասնակիցների միավորմանը, այսինքն ասպարեզ կարող են դուրս գալ նոր խաղացողներ և անկախ կառավարություններն ըստ նրա պետք է լրջորեն արձագանքեն ստեղծված իրավիճակին:
 
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարում է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև զինված հակամարտությունը տարածաշրջանայինի վերածվելու ռիսկը շատ մեծ է։ Իրանագետն այս առումով հիշեցնում է, որ Թեհրանին գրեթե միշտ հաջողվել է թեժ իրավիճակներում հեռացնել լարվածության ալիքն իր սահմաններից։
 
«Իրանը ուժեղ երկիր է ունի ուժեղ դիվանագիտություն, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ Իրանի դեմ գործում են շատ ավելի հզոր երկրներ՝ Իսրայելը, ԱՄՆ և մենք ականատես ենք լինում, որ աշխարհում պետություններն ավելի ու ավելի են մեծացնում իրենց ռազմական պոտենցյալը»։
 
Նման լարված իրավիճակում փորձագետները հնարավոր զարգացումների մասին խոսելիս առաջին հետթին հուշում են Հայաստանի ռազմական հզորությունները զարգացնելու կարևորությունը։
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: