ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հիգիենայի պարագաների և շպարի գովազդը 19-րդ դարի հայկական մամուլում

19-րդ դարի հայկական մամուլում հատուկ կանանց համար դեմքի և վարսերի խնամքի պարագաների հետաքրքիր գովազդներ կան: Այդ գովազդվող ապրանքները հիմնականում ներկրված էին Եվրոպայից:

  • Տիկիններ, նորելուկ փութրա՜…. 
  • Պօմադ մազին խնամքի համար…
  • Գլիցերինի սապօն…շատ ընտիր… 
  •  
     
    19-րդ դարի հայկական մամուլում հատուկ կանանց համար դեմքի և վարսերի խնամքի պարագաների հետաքրքիր գովազդներ կան:  Այդ գովազդվող ապրանքները հիմնականում ներկրված էին Եվրոպայից:  Պոլսի «Միմոս»-ը 1876 թվականի համարներից մեկում գովազդում է ճերմակ մազեր ներկելու դեղաջուր Մէնալօժէն-ը:
     
    «Այս դեղը որ մէկ վայրկենի մէջ և ամէն գոյնով կը ներկէ ճերմակ մազերն ու մօրուքներն, առանց վնասելու մորթին և առանց անախորժ որևէ հոտ մ՛ունենալու, փորձուած յատկութիւն մ՛ունենալով կը գտնուի Տէլլա Սուտայի, Չոպանեանի և Քիւչիւքեանի դեղարանները»:  
     
     
    Այս շրջանում հայկական թերթերի գովազդներում հաճախ հանդիպում է «պօմադ, պօմադա» բառը, որ քսուք է նշանակում: Գովազդվող պօմադները ամենատարբեր նշանակության էին՝ մազերի, գլխի մաշկի համար նախատեսվածներից մինչև դեմքի և ձեռքերի խնամքին համար պատրաստվածները:
     
    «Հազարներ անձինքներից երկու սեռի իրանց գեղեցիկ մազերով պարտական են միայն արտասահմանում վաճառվող այսպէս անուանված ԲՈՒՍԱԿԱՆ ԽԻՆՕԳԼԻՑԵՐԻՆԻ ՊՕՄԱԴԱՅԻՆ, որ մազերը բուսնել է տալիս: Այդ պօմադը բժշկական հեղինակութիւններից փորձված է և ունի վկայական թըղթեր պ. Կլեչինսկուց որ Վիէննայի Լանդգերիխտի քիմիայի պրօֆէսօր է և նոյնպէս Մօսկվայի բժշկական վարչութեան թոյլտւութիւն: Նա ունէր մեծ աջողութիւն և վերջին ժամանակ հետազօտած էր Մօսկվայի բժշկական վարչութենից որ տուեց նրան իր հաւանութիւնը: Կանօնաւոր գործածութեան ժամանակ, մինչև անգամ մազերից մերկ գլուխները ծածկվում են մազերով. Այդ պօմադը պնդացնում է կաշին, պահպանում է մազերը թափվելուց, մազերին տալիս է բնական տեսք և փայլունութիւն և իր անուշահոտութեան պատճառով, որ նրա լաւ յատկութիւններից մինն է, կարող է զարդարել ամենաշքեղ տուալէտի սեղանը: Այդ բոլոր յատկութիւններն իմ արդիւնքի, իրաւունք են տալիս ինձ յուսալ Ռուսաստանումն էլ նրա ընդարձակ տարածման և պատւելի հասարակութիւնից լաւ ընդունելութեան վրա: Գինը մի շիշի համար 2 րուբլ»:   
     
     
    Միջագետքում շատ հեռավոր անցյալում արդեն անձնական հիգիենայի կարևոր բաղկացուցիչ էր  մազահեռացումը: Նյութը, որով դա անում էին կազմված էր ավանակի ճարպից, խեժից և բուսական էքստրատներից: Խառնուրդը տաքացնում էին կրակին և տաք-տաք քսում մաշկին: Առաջինը Նեֆերտիտին էր, որ մազահեռացման համար կիրառեց, այսպես ասած  sugaring-ը՝  շաքարից, լիմոնից և ջրից պատրաստված նյութը: Միջնադարում շատ ընդունված էր բարձր դասի կանանց ճակատները լայնացնելու համար պոկոտել մազերը, անգամ հոնքերը և հետո դեմքը պատել կրի հիմքով պատրաստված նյութով կամ կապարով:
     
    1844 թվականին ամերիկացի դոկտոր Ֆելիքս Գոուրոն ստեղծեց Poudres Subtile մազահեռացման միջոցը: Եվ պատմության մեջ առաջին անգամ գովազդային արշավի մեջ ներգրավեց հայտնի դերասանուհիների և օպերային երգչուհիների:  Իսկ Պոլսի թերթերը 19-րդ դարում գովազդեցին Կանիպալի հրաշալի ջուրը՝ հուրախություն տիկնանց:
     
     
    «Մազ թափելու ջուր Կանիպալի հրաշալի րուսման, նորագիւտ հեղուկ մարմնոյ վրայի աւելորդ մազերը թափելու համար: Յիշեալ ջուրը որ մէկ վայրկենի մէջ, առանց լուացքի եւ բաղնիք երթալու, մարմնոյ վրայ աւելորդ մազերը եւ աղուամազերը կը ջնջէ եւ կը թափէ:Նոյն իսկ եթէ ժամերով մարմնոյ վրայ մնալու ըլլայ մորթը չայրեր եւ չի վնասէր այլ ազդեցութիւնը միայն մազերու վրայ  ըլլալով վայրկենի մէջ զանոնք կը ջնջէ եւ կը թափէ: Սոյն հեղուկը որ 2 տարիէ ի վեր Պոլսոյ թուրք հասարակութեան մէջ մեծ ընդունելութեան արժանացած է, ձեռնհաս ատեանի կողմանէ քննուած եւ արսենիքէ եւ ամէն թոյնէ զերծ գտնուած է: Շիշը 7-8 անգամի կը բաւէ: Շիշը 15 ղրուշի կը ծախուի մեծաքանակ, ամէն մեծ դեղավաճառներու  քով: Իսկ փոքրաքանակ, Բերա «Պոն Մարշէյի», Բիքմալիոնի եւ Իզիտորի վաճառատունները, Պահչէ Գաբու Քիւչիւքեան և Մէրհամեթճեան  դեղարաններում ու Ղալաթիա Սիմոնօֆ էֆենտիի քով և Գոմիսիոն խանի տակ Մատելլայի դեղարանը»:  
     
     
    Տարբեր ժամանակաշրջանների մշակույթների, այդ թվում հայկական, շպարի օգտագործման ժամանակագրության և դիմահարդարման միտումների մասին պատկերացումները կազմում ենք նախևառաջ մեզ հասած մշակութային ժառանգության միջոցով:
     
    Ի՞նչ է պատմում մեզ հայկական գեղանկարչությունը 19-րդ դարի հայուհիների պճնանքների մասին: Լսենք Ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի գիտաշխատող, արվեստաբան Հասմիկ Բադալյանին:
     
     
    Հակոբ Հովնաթանյան, Նազելի Օրբելյանի դիմանկարը, ՀԱՊ
     
     
     
     
     
    Հակոբ Հովնաթանյան, Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը, ՀԱՊ
     
     
    Վարդգես Սուրենյանց, Եկատերինա Ջիվիլեգովայի դիմանկարը, ՀԱՊ
     
     
     
    Իմիջիայլոց կիրառում էին նաև շպար: Բայց դա իրականում նրանց առօյայի անբաժանելի մասն էր կազմում նաև հիգիենայի անբաժանելի մասն էր կազմում: Առավոտյան արթնանալով,   լվացվելով, կինը զբաղվում էր իր արտաքինի՝ դեմքի, մաշկի խնամքով, մազահեռացմամբ, հոնքերի գծագրմամաբ, եթե մի քիչ ունևոր կին էր, օգտագործում էր քսուքներ, որոնք ստանում էին հին հայկական մեթոդներով, բնական նյութերից: Անգամ Ամիրդովլաթ Ամասիացու մոտ կան այդ բոլոր տվյալները, ինչպես կարելի է այս կամ այն դեղաբույսից ստանալ քսուքներ մաշկի խնամքի և այլն համար: Եվ այդ ամենը հայտնի էին այս կանանց: Անգամ Հակոբ Հովնաթանյանի դիմանկարներում տեսնում ենք, որ կանանց դեմքերը խնամված են, դիմափոշու հետքեր ունեն, սնգույրի թեթև հետքեր կան և, իհարկե, սևաներկի, որով ընդգծվում էին նշաձև աչքերը: Իհարկե շատ արտահայտիչ չպետք է լիներ այդ շպարը, այսպես ասած: Որովհետև արտահայտիչ շպարը դիտվարկվում էր որպես բացասական էլեմենտ:
     
     
    «Լա Վէլութին կոչուած բրինձի փոշին (բուտրա), որուն պատուականութիւնը  կատարելապէս փորձուած եւ ճանչուած  է շատ տարիներէ ի վեր, մարքասիթ կամ պիսմիւթ անուանեալ տեսակ մի սպիտակ հանքով պատրաստուած ըլլալով, մարդոյս մորթոյն վերայ օգտակար ազդեցութիւն կընէ: Այս ճերմակ  փոշին որ կպջուն (եափըշգան)  է եւ գրեթէ ամենեւին աչքի չտեսնուիր, մարդոյս մարմնոյն թարմութիւն եւ հետեւաբար կակղութիւն մը կուտայ: Այս պատուական փոշին Փարիզի մէջ Լա Բէ կոչուած փողոցը Ֆար փոմատաճիին քով, իսկ ուրիշ քաղաքները ամէն փոմատաճիներու եւ Ֆրենկ սափրիչներու քով կըգտնուին»:   
     
     
    Բրնձից պատրաստված այս դիմափոշու գովազդը Զմյուռնիայի «Արշալույս Արարատյան» թերթի 1873-թվականի համարներից մեկում է: Եթե առաջին դիմափոշիների հիմքը առավելապես բրինձը, ցորենը և կապարն էր, իսկ նպատակը դեմքին ճերմակություն հաղորդելը, նաև մաշկի անառողջությունները քողարկելը, ապա սնգույրի նախատիպը պատրաստվում էր բազուկի, ելակի և այլ կարմիր հատապտուղների հյութից և կիրառվում էր այտերին և շուրթերին առողջ տեսք տալու համար: 
     
     
    «Ընկերութիւն Բրօկար եւ Կօմպանի Մոսկվայում Կատարելագործուած Գլիցերինեան սապօն.
     
     Գլիցերինի փափկացնող  յատկութիւնը այնքան յայտնի է, որ կարիք չունի նորից գովելու: Գլիցերինը առաւել ՕԳՈՒՏ Է ԿԱՇԻՆ ՓԱՓԿԱՑՆԵԼՈՒ համար: Գլիցերինի սապօնը չէ պարունակում իր մէջ ոչ ալկօլիական, ոչ էլ ուրիշ  որև է կծու մասեր, այդ պատճառով էլ նա մարմնին մի առանձին զովութիւն է պատճառում, պահպանում է կաշիի փափկութիւնը և աւելացնում է նրա սպիտակութիւնը: Կանանց և երեխաների տուալէտի համար այդ սապօնի կաթնանման և մեծ քանակութեամբ փրփուրը ծառայում է իբրև ամենալաւ միջոց լուացվելու համար: Առհասարակ մեր գլիցերինեան սապօնը պարտական է իր յատկութեամբ իր մէջ պարունակվող մաքրված նիւթերին, որից նա պատրաստված է, իբրև ապացոյց կարող է ծառյել այն որ նա այդպիսի հռչակ է ստացել և գրաւել է ժողովրդի առանձին ուշադրութիւնը: Զգոյշ կենակ զեղծումներից :    
     
     
    Սապոն, օճառ, աճառ, երեք անվանումներով այս մաքրող միջոցը 19-րդ դարում հայկական թերթերում հաճախ գովազդվող ապրանքներից է: Իմիջիայլոց «սապոն» բառի ծագումը կապվում է հռոմեական Սապո լեռան անվանը: Այս լեռան վրա հռոմեացիները կենդանիների զոհաբերություն էին կատարում: Կենդանիների ճարպը, խառնվելով կրակի ածուխին, հոսում էր Տիբեր գետ, փրփրացնում ջուրը: Այստեղ լվացք անող կանայք շուտով նկատում են, թե որքան լավ է մաքրվում իրենց լվածքը:
     
     
    «Առողջապահական Բօրնօ- Տիմօլօվեան օճառ.
     
    Պատրաստել և ծախելը վճռել է Մոսկուայի բժշկական վարչութիւնը: Բոլորովին ոչնչացնում է պեպենները, դեղին բծերը և չափազանց քրտինքը: Առաջարկվում է ինչպես անուշահոտ և բարձր յատկութիւն ունեցող օճառ: Մի կտորի գինն է 50 կօպէկ: Ծախվում է բոլոր լաւ դեղորէից մագազիններում և դեղատներում: Բոլոր Ռուսիայի համար գլխաւոր պահեստը գտնվում է Մոսկուայում Կ.Ֆերրէյնի մօտ: Թիֆլիսում դեպօն գտնվում է Պօպովի մօտ»,- կարդում ենք «Մշակ» թերթի համարներից մեկում:  
     
     
     
     
    Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: