ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Գազային պայմանագիրը» չի չեզոքացնում դժգոհությունը Ադրբեջանից. Հայաստանի ձեռքի իրավական փաթեթը ծանրանում է

«Հայաստանի ձեռքին այսօր գնալով ավելի ծանրանում է այն միջզգային իրավական փաթեթը, որոնք հետագայում ՀՀ համար՝ աշխարհաքաղաքական իրադրության փոփոխության ժամանակ, շատ ծանրակշիռ գործոն են դառնալու առաջացած խնդիրները լուծելու համար: Բերեմ օրինակը՝ 1993-ին ՄԱԿ ԱԽ-ն ընդունեց 4 բանաձև, որով պահանջում էր, որ հայկական ուժերը դուրս գան ԼՂ շրջապատող X տարածքներից: 30 տարի անց աշխարհը չմիջամտեց, որովհետև 30 տարի առաջ կային բանաձևեր: Ուզում ասել, այս իրավական փաթեթը, որ այսօր Հայաստանը հավաքում է, երկարաժամկետ հեռանկարում շատ էֆեկտիվ է լինելու: Շատ արագ լուծումներ դժվար թե այս պարագայում ունենանք, հաշվի առնելով իրադրությունը: Բայց մենք պետք է հետևողական լինենք այս հարցում, պետք է ճիշտ կողմնորոշվենք, թե միջազգային կոնյուկտուրան ինչ տրամաբանության մեջ է զարգանալու»:

Անցնող շաբաթվա ընթացքում տարածաշրջանում էր Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ նա նախապատրաստում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը:
 
Հրավերին նախնական համաձայնությունը տրվել էր Գրանադայի հանդիպումից հետո: Հնգակողմ այդ հանդիպմանը, հիշեցնենք, չէր մեկնել Ադրբեջանի նախագահը: Եվ Գրանադայից հետո էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նախաձեռնել բրյուսելյան հանդիպումը, որի օրակարգային հարցերի հիմքում հենց Գրանադայի հայտարարություններն են:
 
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տարածաշրջանի իր հերթական այցը սկսեց Բաքվից, հետո այցելեց Երևան: Եվրոպացի պաշտոնյան փորձում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը Բրյուսելում: Երևանի և Բաքվի հանդիպումներից հետո արդեն Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրել է.
 
 
«Ադրբեջանի և Հայաստանի համար կարևոր է հավատարիմ մնալ դրական և համաձայնեցված օրակարգին: Ակնկալվում է, որ այս ներգրավվածությունը կհաստատվի այս ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»։
 
Այս ձևակերպումները պաշտոնյան արել է Բաքվում և Երևանում մի շարք հանդիպումներից հետո: Բաքվում՝ հոկտեմբերի 11-ին հանդիպել էր Ադրբեջանի արգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպմանը կողմերը մտքեր էին փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի հեռանկարների, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի, տարածաշրջանում վերջին զարգացումների, ինչպես նաև Արցախի հայերի այսպես կոչված «վերաինտեգրման» շուրջ։ Հաջորդ օրը արդեն՝ հոկտեմբերի 12-ին Տոյվո Կլաարը Հայաստանում հանդիպումներ էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Քննարկվել էին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
 
Բրյուսելի հանդիպումը տեղի է ունենալու Ալիևի և Փաշինյանի փոխադարձաբար Գրանադայի և Բիշքեկի հանդիպումները բաց թողնելուց հետո: Սակայն, միջնորդական որևէ հարթակից լիովին հրաժարվել կողմերին չի հաջողվի, համոզված է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
 
 
«Խոշոր հաշվով, իմ գնահատմամբ, թե՛ Երևանը, թե՛ Բաքուն չեն էլ կարող անտեսել որևէ հարթակ՝ լինի դա արևմտյան, թե ռուսական: Այս իմաստով, իմ գնահատմամբ, Ալիևի Գրանադա չմեկնելը կամ Հայաստանի վարչապետի Բիշքեկ չմեկնելը ավելի շուտ տակտիկական դրսևորումներ են, քան ինչ-որ ռազմավարական բեկման վկայություններ կամ նշաններ»:
 
Առայժմ դժվար է կանխատեսել, թե Բրյուսելի հանդիպման կայացման դեպքում, այն ինչ փաստաթղթային նոր արտացոլում կունենա: Ակնկալվում է, որ Բրյուսելը լինելու է գրանադայի շարունակությունը, որտեղ սպասվող հնգակողմ փաստաթղթի փոխարեն ստորագրվեց քառակողմ հայտարարություն: Դրա հիմնական երեք կետերն են դառնալու հարաբերությունների կարգավորման հիմքը, ասում են արևմտյան միջնորդներն ու հայտարարությունը ստորագրած Հայաստանի վարչապետը: Քառակողմ հայտարարության մեջ արտացոլված սկզբունքները հետևյալն են. Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչում՝ տարածքների չափերի ընդգծումով, սահմանների դելիմիտացիա 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի և կողմերին փոխանցված ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզների հիման և տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակում՝ երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո։
 
Իրականում՝ քառակողմ հայտարարության մեջ կան նաև այլ դրույթներ: Օրինակ՝ ստորագրողները «համաձայնել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ նա բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։ Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով»: Հետագայում Հայաստանի համար օգտագործելու ենթակա այլ ձևակերպումներ կան նաև Գրանադայում Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության մեջ, ասում են վերլուծաբանները:
 
Բրյուսելի հանդիպումից առաջ բանաձև ընդունեց նաև ԵԽԽՎ-ն: «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևում մի շարք պահանջներ են դրվում Ադրբեջանի առաջ, որքան էլ դրանք պատժամիջոցային կամ հարկադրական բնույթ չունեն, բայց համապատսխան մթնոլորտ ստեղծող են: Ադրբեջանական կողմն արդեն դատապարտել է կառույցին: ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի, իրավունքի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի համոզմամբ, եթե չլիներ գազային պայմանագիրը, Արևմուտքը Ադրբեջանի հետ ավելի կոշտ կխոսեր, բայց
 
«Հայաստանի ձեռքին այսօր գնալով ավելի ծանրանում է այն միջզգային իրավական փաթեթը, որոնք հետագայում ՀՀ համար՝ աշխարհաքաղաքական իրադրության փոփոխության ժամանակ, շատ ծանրակշիռ գործոն են դառնալու առաջացած խնդիրները լուծելու համար: Բերեմ օրինակը՝ 1993-ին ՄԱԿ ԱԽ-ն ընդունեց 4 բանաձև, որով պահանջում էր, որ հայկական ուժերը դուրս գան ԼՂ շրջապատող X տարածքներից: 30 տարի անց աշխարհը չմիջամտեց, որովհետև 30 տարի առաջ կային բանաձևեր: Ուզում ասել, այս իրավական փաթեթը, որ այսօր Հայաստանը հավաքում է, երկարաժամկետ հեռանկարում շատ էֆեկտիվ է լինելու: Շատ արագ լուծումներ դժվար թե այս պարագայում ունենանք, հաշվի առնելով իրադրությունը: Բայց մենք պետք է հետևողական լինենք այս հարցում, պետք է ճիշտ  կողմնորոշվենք, թե միջազգային կոնյուկտուրան ինչ տրամաբանության մեջ է զարգանալու»:
 
 
Արևմուտքի և Ռուսաստանի «արանքում» այս փուլում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, ըստ քաղաքագետի, երևաց Փաշինյանի վերջին հարցազրույցի ժամանակ.
 
«Հայաստանը գործնական քայլերում ամրապնդում է Արևմուտքի հետ հարաբերությունները, բայց խոսույթի մակարդակում չի փչացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ: Տեսանք՝ ԱՊՀ այց չեղավ, ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ չի նշանակվում, բայց բազմաթիվ են այդպիսի փաստերը: Կարծում եմ, այս տրամաբանությունը թերևս այս պահին Ռուսաստանի հետ հարաբերությունները խիստ չսրելու արդարացված է, որովհետև մենք պետք է հետևանքներն էլ գիտակցենք, թե դրանք ինչ ռիսկեր կարող են առաջացնել»:
 
Ուշագրավ է, որ Բրյուսելից առաջ և Բիշքեկից հետո՝ Հռոմի ստատուտի վավերացման պատճառով հարաբերությունների որոշակի սրման ֆոնին, ամեն դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ պատրաստ է գալ Հայաստան կամ ՌԴ-ում ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ հնարավորություն լինի:
 
Թերևս ակնհայտ է, որ հանդիպումների շարքում ամենահավանականը այս փուլում Բրյուսելինն է: Ժամկետը ձևակերպվում է՝ «մինչև հոկտեմբերի վերջ», ինչպես դա ծրագրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: