ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այն ազգը, որը չի ուզում մեռնել, երբեք չի մեռնի․ Անատոլ Ֆրանսը և հայ ժողովուրդը

Անատոլ Ֆրանսի հայապաշտպան ձայնն ավելի ուժգին հնչեց Մեծ եղեռնի շրջանում։

Ֆրանսիացի մեծ գրող, հումանիստ Անատոլ Ֆրանսը դեռեւս 1890-ական թվականներին հանդես է եկել արեւմտահայության պաշտպանությամբ, ակտիվորեն մասնակցել հայ որբերի համար միջոցների հայթայթմանը, աշխատակցել «Պրո Արմենիա» ամսագրին, եղել միջազգային այն կոմիտեի եռանդուն գործիչներից մեկը, որը հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի եւ Մակեդոնիայի (1903-1904)։ Այսօր Անատոլ Ֆրանսի հիշատակի օրն է։ Անատոլ Ֆրանսի հայապաշտպան ձայնն ավելի ուժգին հնչեց Մեծ եղեռնի շրջանում։ 

Անատոլ Ֆրանսի միայն մեկ ելույթի մասին, որով նա հանդես է եկել 1916թ. ապրիլի 9-ին` դատապարտելով թուրքական ոճրագործությունները հայերի նկատմամբ։ Ընդարձակ մեջբերում անենք. «Մենք հասկացանք, որ թուրք ճնշողի եւ հայի երկար ու անհավասար պայքարը բռնապետության պայքարն է, բարբարոսության պայքարն արդարության ու ազատության ոգու դեմ։ Եվ երբ մենք տեսանք Թուրքիայի այդ զոհին` դեպի մեզ հառած նրա խամրող աչքերով, որոնց մեջ փայլատակում էր հույսի ճառագայթը, մենք հասկացանք վերջապես, որ այդ մեր քույրն է մահանում Արեւելքում եւ մահանում է հենց նրա համար, որ նա մեր քույրն է, որի հանցանքն այն է, որ նա կիսել է մեր զգացումները, սիրել է այն, ինչ մենք ենք սիրում, մտածել է այնպես, ինչպես մենք, հավատացել է նրան, ինչին մենք ենք հավատում, եւ մեզ նման գնահատել է իմաստությունը, արդարությունը, պոեզիան, արվեստը։ Այդ է նրա անքավելի հանցանքը»։ Մեծ մտածողը, այդպիսով, հայ ժողովրդին տեսնում էր համաշխարհային քաղաքակրթության ծիրում, նրա հոգեւոր մշակույթը` այն արժեքների համակարգում, որ ստեղծել է Եվրոպան։ «Հետեւապես, տիկնայք եւ պարոնայք, հարկավոր է, որ ֆրանսիացիների ժողովն արժանին հատուցի այդ ժողովրդին նրա մեծ դժբախտության պահին։ Մենք կատարում ենք մեր սրբազան պարտքը, Հայաստանին հատուցում ենք իր արժանի պատիվը ոչ այնքան նրա բոլորին հայտնի տանջանքների, որքան դրանք համառությամբ տանելու համար»։ 
 ORAGIR.NEWS


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
սաուդյան,արաբիան,սպառնում,կրճատել,նավթի,մատակարարումը,քանի,որ,իրանի,գործարքը,մոտենում,է , Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Էր Ռիադի ներկայիս դիրքորոշումը «հաստատում է, որ Սաուդյան Արաբիան համաշխարհային բեմում ավելի համահունչ է մնում Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգներին»: Հայտնում է National Interest-ը։
հռոմի,պապի,ուղերձն,այս,հրատապ,խնդրի,վերաբերյալ,է , Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Կոնգրեսը բավականաչափ աշխատանք չի կատարել ԱՄՆ-ում արհեստական բանականության կարգավորման վրա՝ միանալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջարկին՝ տեխնոլոգիան կարգավորող համաշխարհային պայմանագրի վերաբերյալ, POLITICO-ին ասաց սենատոր Մարկ Ուորները( Mark Warner):
եմ,ավելացում,հայաստանում.,նուրբ,եւ,մշուշոտ,բաժանարար,գծեր , ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Բորելը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը կայացրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու որոշում: Այդպիսով, ներկայիս 138 դիտորդների թիվը կհասնի 209-ի:
հայաստանը,«գազային,գերտերությունների»,համագործակցության,կենտրոնում.,թակարդ,ադրբեջանի,համար , Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
2017 թվականի աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի և Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
խաղաղության,խաչմերուկ,կյանքի,կոչելու,գործում,հհ-ն,ակնկալում,իրանի,ներգրավվածությունը.,վահան,կոստանյանի,հոդվածը,irna-ում,հայաստան-իրան , «Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
«Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
Հայաստանն ակնակալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:
հասարակությունը,զարմանալիորեն,համբերատար,ներում,է,ամեն,ինչ,բացի,հանճարեղությունից:,օսկար,ուայլդ , Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է  ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Ոչ ոք չգիտի, թե ինչ կանի ամբոխը, առավել ևս նա ինքը. Աֆորիզմներ քաղաքականության մասին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: