ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իսրայելը շարունակում է ակտիվ հարվածներ հասցրել Գազայի հատվածին

ԱՄՆ-ի կողմից Իսրայելին տրամադրվող անվտանգային օգնության առաջին խմբաքանակը ճանապարհին է, մինչ այդ Իսրայելը շարունակում է ակտիվ հարվածներ հասցրել Գազայի հատվածին։ Ամեն ինչ սկսվեց երկու օր առաջ Իսրայելի հարավում՝ սահմանի ողջ երկայնքով Պաղեստինի՝ վերջին տասնամյակների կտրվածքով աննախադեպ ու անակնալ հարձակումից։

Որոշ փորձագետներ կարծում են, որ կարատվածը հիմք է Գազայի հատվածն ամբողջությամբ պաղեստինցիներից ազատելու համար։ Շատերն էլ կատարվածում իրանական ծրագրերի հետք են նկատում։
Մինչ աշխարհի առաջատար վերլուծական կենտրոններն ու հեղինակավոր ամսագրերը փորձում են ներկայացնել ու բացատրել, թե ինչպես ՀԱՄԱՍ-ի էժան հրթիռները և ոչ մեծ դրոնները հանկարծակիի բերեցին աշխարհի ամենապատրաստված ու զինված բանակներից մեկին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ լայնածավալ նոր գործողություն սկսելու մասին։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում արդեն հասցրել է կործանիչներով հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին։ Թիրախում զենքի պահեստները և ռազմական համալիրներն են։
Վերջին  մեկ օրվա ընթացքում  եվրոպական երկրներից  Իսրայել են ժամանել հարյուրավոր իսրայելցի զինվորականներ՝  ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմելու համար։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ զրույցում կոչ է արել Գազայի հատվածում  Իսրայելի ագրեսիան կասեցնելու համար քայլեր ձեռնարկել։
Աբասը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում էսկալացիայի միակ լուծումը Պաղեստինի իսրայելական օկուպացիայի դադարեցումն է։
Գուտերեշը վստահեցրել է, որ կապի մեջ է շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ կասեցնելու հակամարտության սրացումը։
Այդ ընթացքում Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ  գերիների և պատանդների վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվի, քանի դեռ ռազմական արշավը չի ավարտվել։ Խոսվում է Իսրայելի տարածքում ավելի քան 900 զոհվածների, 2500 վիրավորների ու  100-150 իսրայելցի գերեվարվածների մասին։
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածում նշվում է 704 պաղեստինցների զոհվելու և ավելի քան 3500 վիրավորների մասին։
Քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, վերլուծելով  պաղեստինա-իսրայելական վերջին պատերազմը, նախ հստակեցնում է, որ մինչ այդ արդեն լուրեր կային, որ իսրայելական ծայրահեղականները մտադիր են կտրուկ քայլերով վերջ դնել Գազայի հատվածի թնջուկին, ինչը խիստ անհանգստացրել էր պաղեստինցիներին և թերևս հիմք դարձավ Իսրայել ներխուժման համար։ Հաշվի առնելով, որ իսրայելական հետախուզությունը լավագույնն է աշխարհում՝ քաղաքագետը  եզրակացնում է։
«Արդյո՞ք դա պատրաստված չէր նրա համար, որպեսզի սկսվի  Գազայի խնդիրը և Գազան ունենա տխուր վախճան, օրինակ, մենք տեսանք թե ինչպես լրիվ դատարկվեց Արցախը։ Ժամանակին նման բաներ կատարվեցին Խորվաթիայում սերբերի հետ։ Իսրայելական մտքի ճկունությունը կարող ենք սիրել կամ չսիրել, բայց չհարգել չենք կարող ։ Նրանք ամեն ինչ անում են իրենց երկրի և պետության համար»։
Քաղաքագետը չի բացառում, որ պաղեստինցիները  լքեն Գազայի հատվածը։  Նրա համոզմամբ՝ պաղեստինա-իսրայելական պատերազմում կա նաև իրանական հետք ։ Բայցի դրանից՝ այս իրավիճակը, նրա կարծիքով, ձեռնտու է նաև ՌԴ-ին և ոչ միայն։
«Ակնհայտ է, որ սա ձեռնտու է ՌԴ-ին և ոչ միայն։  Սա նոր անվտանգության համակարգի ձևավորումն է՝ Թեհրան, Պեկին, ՌԴ առանցքով։ Այսինքն՝  սրանք այն երկրներն են, որոնք  պայքարում են միաբևեռ աշխարհի դեմ, սա նրանց ձեռնտու է»։
«Համաս»-ի՝ Իսրայել ներխուժումն ակտիվ սատարում էր «Հեզբոլլահ»-ը։ Իրանից անգամ ողջունեցին ու պատիվ համարեցին պաղեստինյան հարձակումը։  Շատերը շտապեցին իրադարձությունները  իրանական ծրագրերի համատեքստում դիտարկել, ինչը բավականին ռիսկային է դարձնում առանց այն էլ փխրուն վիճակում գտնվող մեր տարածաշրջանը։ Այս հարցին անդրադառնալով՝ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքում նախ նկատում է, որ այս օրերին շատ է խոսվում, թե ՀԱՄԱՍ-ի հարձակումը փաստացի կոտրեց Իսրայելի կարողությունների մասին միֆերից մի մասը։
Իսկ Իրանի դեմ Իսրայելի գործողությունների հնարավորության մասին խոսելիս, նրա կարծիքով, արժե ավելի զգույշ լինել։
«Իհարկե, այս երկու սցենարներն էլ համարում եմ ծայրահեղ, և կարծում եմ Իրանն ու Իսրայելը որքան բաց խոսում են միմյանց ոչնչացնելու անհագ ցանկության մասին, այդքան քիչ է դա անելու իրական ցանկությունը, մի շարք պատճառներով:
Խոշոր հաշվով, միմյանց ոչնչացնելու այդ «ծարավը զգալիորեն դրաձել է նրանց ներկայիս էլիտաների գոյության «իմաստավորման» անկյունաքարերից մեկը,  նրանց միջազգային սուբյեկտության պաշար ձևավորող գործոններից մեկը:
Դա իհարկե չի նշանակում, թե այդպիսի բախումը բացառված է: Պարզապես, այստեղ թերեւս հնարավոր է հիշել բոլորովին այլ մարդու, բոլորովին այլ թեմայով ասված խոսքերը՝ ֆուտբոլը կարող է վերանալ, բայց դրանից առաջ կվերանա աշխարհը: Պելեն է ասել»:
Եթե Իսրայելն ու Իրանը ուղիղ հարվածեն միմյանց, դա, ըստ վերլուծաբանի, թերևս կնշանակի, որ իսկապես մոտ է համաշխարհային ապոկալիպսիսը:
hy.armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: