Լենինը՝ Հայաստանում ՀՅԴ-ի սպասվող հրաժարականի առիթով․ 12 հոկտեմբեր, 1920
Հայաստանի դաշնակցական կառավարության կողմից հրաժարական տալու հավանականության և իշխանությունը կոմունիստներին անցնելու հնարավորության մասին Գ․ Կ․ Օրջոնիկիձեի հաղորդման կապակցությամբ Գ․ Վ․ Չիչերինը առաջարկում էր․
1․ համաձայնել Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատելու համար վճռական գործողությունների դիմելու անհրաժեշտության մասին Հայաստանի ԿԿ Կենտկոմի և ՌԿ(բ)Կ Կենտկոմի կովկասյան բյուրոյի կարծիքի հետ,
2․ նրան քաղաքական օգնություն ցույց տալ թուրքերի հետագա առաջխաղացումը կասեցնելու համար և
3․ պաշտպանել նոր, խորհրդային կառավարությունը։
1920 թվականի հոկտեմբերի 14-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոն ընդունեց Չիչերինի առաջարկությունները։ (Վ․ Ի․ Լենին, Երկեր, 4-րդ հրատարակություն, հատոր 44, էջ 634-635)
Վ․ Ի․ ԼԵՆԻՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՌԿ(բ)Կ ԿԵՆՏԿՈՄԻ ՔԱՂԲՅՈՒՐՈՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Առաջարկում եմ Քաղբյուրոյին հաստատել Չիչերինի բոլոր 3 առաջարկությունները։
ԼԵՆԻՆ
Գրված է 1920 թ․ հոկտեմբերի 12-ին կամ 13-ին
Առաջին անգամ տպագրվել է 1965 թ․ Վ․ Ի․ Լենինի Երկերի 5-րդ հրատարակության 54 հատորում
Աղբյուրը՝ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1972, էջ 456
Լուսանկարում՝ Ստալինը և Լենինը
Աղբյուր՝ aniarc.am
Նմանատիպ Լուրեր
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։