ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հակամարտության վերջնական լուծումը անկախ Պաղեստին պետության ստեղծումն է՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով. Էրդողան

Անկարան մտավախություն ունի, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարող է ծավալվել տարածաշրջանում և արագ չավարտվել:

«Այս կապակցությամբ մեր մտավախությունները շատ-շատ մեծ են: Ես վստահ չեմ, որ այս ամենը կավարտվի մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Ուստի մենք շարունակում ենք մեր աշխատանքը, շփումները առաջնորդների հետ։ Լուծումներ ենք փնտրում միջնորդության  համար, դադարեցնելու համար այն, ինչ տեղի է ունենում»,- Անկարայում Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Թուրք առաջնորդը նշել է, որ մերձավորարևելյան խնդիրը պետք է լուծվի, և «վերջնական լուծումը անկախ Պաղեստին պետության ստեղծումն է՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»։ «Մենք կոչ ենք անում տարածաշրջանի բոլոր ազդեցիկ խաղացողներին պատասխանատվություն ստանձնել խաղաղության հաստատման համար՝ «Արդար աշխարհում չկան պարտվողներ» կարգախոսով... Պետք է ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կհանգեցնեն ավելի շատ արյունահեղության»,- ասել է նա։

 Խոսելով Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին՝ Էրդողանը ուշադրություն է դարձրել այնտեղ մարդու իրավունքների խախտումների վրա:  

Թուրքիայի նախագահը մեկնաբանել է նաև ԱՄՆ-ի կողմից «Ջերալդ Ֆորդ» ավիակիր ուղարկելը և հարց է տվել. «Ի՞նչ գործ ունի ԱՄՆ ավիակիրը Իսրայելում։ Ինչո՞ւ է նա գնում այնտեղ: Նա կգործարկի իր բոլոր ինքնաթիռները, նավակները, կշրջապատի Գազան և հարվածներ կհասցնի՝ դուռ բացելով շատ լուրջ զանգվածային մահերի առա՞ջ»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: