ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ պետք է հասկանալ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից. Ստյոպա Սաֆարյանը մանրամասնել է

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, թե ինչ է հասկացել Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից:

«Չտրվելով անհիմն լավատեսությանն ու էմոցիոնալ հոռետեսությանը:

1. Բրյուսելյան հանդիպումը թեսթ է՝ արդյո՞ք Ադրբեջանը կստորագրի նրա տակ, ինչ Գրանադայում քառյակն է ստորագրել, ու այն, ինչը Շառլ Միշելի ներկայությամբ Ալիևը որպես դիրքորոշում քննարկել է մայիսի 14-ին, հունիսի 15-ին, թե՞ ոչ։ Ադրբեջանի վերջին ասածն այն է, որ Մակրոնին չի սիրում։ Բայց չի ասել, թե ետ է կանգնում համաձայնեցված սկզբունքներից՝ Ալմա Աթիի պայմանագրի վերահաստատում և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների թվային արտահայտությամբ ճանաչում, այսինքն, որ Ադրբեջանը Հայաստանի, Իրանի նկատմամբ հարձակվելու մտադրություններ չունի, դեմարկացիա՝ կողմերին տրված 1975թ. քարտեզի սահմանագծով, այսինքն՝ կոնկրետ գծի ֆիքսում, որ Ադրբեջանի մոտ լողալու տեղ չլինի, ճանապարհների ապաշրջափակման պարտավորություն ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանումով։

2. Դժվար չէ նկատել, որ այս բոլորը ուղղված է Հայաստանի դեմ նոր պատերազմը կանխելուն ու Ալիևի «մահանա-փաստարկները» ականազերծելուն։ Ալիևը տարբեր պատրվակներով ձգձգում է դա անելը՝ գնալով դեպի X պահը, Հայաստանը, ճիշտ հակառակը, փորձում է բոլոր վիճելի, պայթյունավտանգ հարցերը լուծել՝ Ալիևին զրկելով պատերազմի առիթից («8 գյուղեր», «անկլավներ», «միջանցք»), ըստ որում՝ դրանց «գույքագրման» հետ մեկտեղ դիտարկելով ամենատարբեր լուծումներն ու փորձելով գործընթացները տանել դեպի գետնի վրա իրատեսական լուծումները (օրինակ՝ «անկլավների փոխանակում» ինչպես որ կա, դեմարկացիայի դեպքում բելառուս-լիտվական կամ հայ-վրացական օրինակը, իսկ կոմունիկացիայի դեպքում՝ հայ-վրացական օրինակը։ Քառակողմ հայտարարությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ի և Հայաստանի դիրքորոշումները կոնսոլիդացված են բազային սկզբունքների շուրջ։ Մնում է Ադրբեջանի ստորագրությունը դրա տակ։ Եթե Ալիևը Բրյուսելից էլ խուսափեց, նշանակում է պայթյունավտանգ խնդիրները մնալու են չլուծված, ու պատերազմ պետք է սպասել ամեն պահի, իսկ Հայաստանը պետք է լուրջ որոշումներ ընդունի անվտանգային հարցերով..

3. Եթե պատերազմ, ուրեմն՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան։ Այդտեղ Հայաստանի միակ կիսադաշնակիցն ընդդեմ պատերազմի Իրանն է, որի տարածքում նշանակված է «3+3»-ի հանդիպումը։ Վստահ չի կարելի պնդել, որ այն կկայանա, բայց եթե կայանա, Հայաստանը մասնակցելու է՝ ապացուցելու համար (Իրանին), որ ինքը արտաքին ուժերին չի ապավինում։ Թերևս հենց հայ-ամերիկյան զորախաղերից մտահոգված՝ Իրան այցելելու նախաշեմին էլ ասվում է, որ Հայաստանի կողմից վեկտորի, այն է՝ տարածաշրջանում գեոպոլիտիկ փոփոխություն չի լինի, որպեսզի Իրանը չփոխի դիրքորոշում ու միանա Հայաստանին պատժել ցանկացողների ճամբարին։ Սա նշանակում է, որ վերջին շրջանում Իրանի հետ զրույցները թեթևներից չեն։ Հետևաբար Իրանին հանգստացվում է, որ դրա նախաձեռնողը Հայաստանը չի լինի կամ չէ...

Միաժամանակ պատասխանվում է Ռուսաստանի մեղադրանքներին՝ հասկացնելով, որ այդպես չեն թողնի, որ Հայաստանին պատժելու պատասխանատվությունը բարդվի Երևանի «նախահարձակ, չմտածված» որոշումների վրա։ Միաժամանակ հիշեցվում է 2018-ին Պուտինի հետ պայմանը՝ հարգել միմյանց ինքնիշխան որոշումները։ Եթե՝ ոչ, այդ դեպքում կողմերն ազատ են ապահարզան տալ... Պատերազմի ռիսկից խուսափելու ու ռուսական ավանդական խասյաթը իմանալով է, որ տեսանելիորեն գիտակցվում է Արցախից ռուս կոնտինգենտի դուրս գալուց բխող վտանգները... Դրա համար զգուշավորությունը շատ տեսանելի է՝ իմանալով, թե ինչպես է այդ տրագեդիան ավարտվում հայ ժողովրդի համար... Իսկ Արցախի շահրամանյանական լուծարման ժամանակային վերջակետը հունվարի 1-ն է, ռուս խաղաղապահների հավաքվելու ժամկետն էլ քննարկվում է..


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: