ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչու է Ալիևը հրաժարվում փաստաթուղթ ստորագրել Արևմուտքի միջնորդությամբ և իրավիճակը Մերձավոր Արևելքում․ քաղաքագետի մեկնաբանությունը

Մերձավոր Արևելքում Պաղեստինի և Իսրայելի միջև նոր բախումների ու տարածաշրջանային զարգացումների շուրջ Araratnews.am-ը զրուցել է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։

- Պարոն Պետրոսյան, նախ՝ ի՞նչ է կատարվում Գազայում, ինչի՞ շուրջ է հակամարտությունը և ինչ զարգացումներ են հնարավոր:
- Ոչ միայն Գազայում, ականատես ենք ՀԱՄԱՍ-Իսրայել պատերազմի, որն ուղիղ հետևանք է պաղեստինյան խմբավորման կողմից Իսրայելի դեմ իրականացված աննախադեպ հարձակման՝ ոչ միայն իր մասշտաբներով, այլև իսրայելական կողմի համար հետևանքներով, և դրան ի պատասխան, փաստացի, Իսրայելը նախաձեռնել է լայնամասշտաբ պատժիչ գործողություն, որի նպատակը ՀԱՄԱՍ խմբավորման ոչնչացումն է։ Այսինքն՝ բոլոր հնարավոր եղանակներով իսրայելական իշխանությունները նպատակ են դրել Գազայի հատվածում հասնել խմբավորման ոչնչացմանը։ Իհարկե կարծում եմ, որ անհավանական սցենար է նախագծված, բայց սցենարը դա է, հետևաբար նաև կանխատեսվում է, որ ի տարբերություն նախորդ գործողությունների՝ այս առճակատումը ավելի տևական կլինի։
- Գործողություններում Պաղեստինը որքանո՞վ է ներգրավված։
- Միասնական Պաղեստին, որպես այդպիսին, չկա։ Պաղեստինի տարածքը բաժանված է երկու մասի, մեկը Հորդանան գետի արևմտյան ափն է, որտեղ իշխում է «Ֆաթ» խմբավորումը՝ Մահմուդ Աբբասի գլխավորությամբ, մյուսը Գազայի հատվածն է, որտեղ իշխում է ՀԱՄԱՍ-ը և որտեղ որոշակի ազդեցություն ունի նաև «Իսլամական ջիհադ» խմբավորումը։ Եթե նկատի ունեք Պաղեստինի արևմտյան ափի մասնակցությունը, այս պահին չկա նման մասնակցություն, բայց պետք է նշել, որ ինչպես միշտ է եղել՝ նման հակամարտությունների ժամանակ Իսրայելի տարածքում և իհարկե նաև հարակից տարածքներում պաղեստինցիներն իրենց հնարավորությունների սահմաններում մշտապես մասնակցել են  հակամարտությանը, ընդ որում նաև անցած օրերին նման օրինակներ եղան, տարբեր հարձակումներ եղան, անգամ Ալ-Ակսա մզկիթում (խմբ․- Երուսաղեմ), որի հետ կապված մշտապես տարաձայնություններ և խնդիրներ են առաջանում Պաղեստինի և Իսրայելի միջև։ Այսինքն՝ հարձակումներ լինում են, բայց «Ֆաթ» խմբավորման կողմից ուղիղ միջամտության մասին տեղեկատվություն դեռևս առկա չէ և այս պահին նպատակային միջամտություն դժվար էլ լինի։
- Իսկ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ պատերազմը մեր տարածաշրջանի վրա, հատկապես Իրանի դեպքում։
- Իրանը մշտապես եղել Է պաղեստինյան խմբավորումների հիմնական աջակիցներից մեկը, հատկապես՝ Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման։ Միշտ նման առճակատումների ժամանակ Իրանը իր համակողմանի աջակցությունն է հայտնել պաղեստինյան խմբավորումներին։ Չեմ կարծում, որ ներկա հարձակման մեջ կա Իրանի ուղիղ ներգրավվածությունը, որովհետև Իրանը նման բարդագույն իրավիճակում, երբ նպատակային փորձեր են իրականացվում Իրանին պատերազմի մեջ ներքաշելու՝ բնականաբար Իրանը ոչ մի կերպ չի ցանկանում որևէ ռազմական առճակատման մեջ ներգրավվել, և մեր տարածաշրջանի վրա ուղիղ ազդեցություն կլինի այդ դեպքում, եթե Իրանը ուղիղ ռազմական առճակատման գնա, և Իսրայելի կողմից հատկապես թիրախային գործողություններ իրականացվեն Իրանի միջուկային օբյեկտների դեմ և դրան պատասխան գործողություններ կարող են լինել նաև Ադրբեջանում իսրայելական ներկայության դեմ։
- Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել անկախ պաղեստինյան պետություն՝ Երուսաղեմ մայրաքաղաքով, այսինքն՝ Իրանի և Թուրքիայի դիրքորոշումները այս հարցում համընկնում են։
- Միշտ են համընկել, մուսուլմանական աշխարհը Պաղեստինի հարցում մշտապես ունեցել է համախոհություն, այսինքն՝ բոլորի պահանջն է և բոլորն են վստահ, որ այս հակամարտության վերջը կարող է դրվել միայն այն դեպքում, եթե ի վերջո ի կատար ածվի ՄԱԿ-ի դեռևս 1948 թվականին ընդունած բանաձևը և ստեղծվի Պաղեստին պետություն։ Ընդ որում մինչև վերջին երկու տարիները, այսինքն՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը, Թուրքիան առաջամարտիկն էր պաղեստինյան խմբավորումների և ընդհանրապես պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում։ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումից հետո իհարկե զգացվում է Թուրքիայի հռետորաբանության որոշակի մեղմացում, բայց այն, որ այս հարցում կա համամուսուլմանական համախոհություն և բոլորն էլ պահանջում են Պաղեստին պետության ստեղծում՝ արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, դա միանշանակ է։
- Պարոն Պետրոսյան, խոսենք տարածաշրջանային զարգացումներից․ Իրանի նախագահը հայտարարել է, որ պետք է արագացնել Իրանով Նախիջևան տանող ճանապարհի կառուցումը։ Ինչո՞վ է պայմանավորված սա և արդյոք նշանակում է, որ այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի բացման թեման փակվում է։
- Չեմ կարծում փակվում է, պարզապես արագացվել են պրոցեսները Իրանի և Ադրբեջանի միջև. դեռևս ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, այսինքն՝ նոր ենթակառուցվածքների ստեղծման պրոցեսները, և դրանք որևէ կերպ չեն մտնում միջանցքային տրամաբանության մեջ։ Սրանով ընդամենը Իրանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան կապի բարելավմանը միտված քայլեր են իրականացվում և  ոչ ավելին, որովհետև այդ երթուղները չեն կարող լինել միջազգային տրամաբանության մեջ և պետք փաստել, որ չնայած տարաբնույթ հայտարարություններին՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն հրաժարվել Զանգեզուրի միջանցքի ծրագրից և հատկապես նրանից, որ այն պետք է անցնի Սյունիքի մարզով։
- Իսկ ի՞նչ նպատակով են Ադրբեջանից և Թուրքիայից հնչում հայտարարություններ, որ միջանցքը կարող է անցնել Իրանով։
-Դրանք ընդամենը մոլորեցնող հայտարարություններ են և երկու երկրների կողմից վերջին շրջանում նման հռետորաբանության կիրառման նպատակը Հայաստանին մոլորեցնելն է և ընդհանրապես տարածաշրջանում այս թեմայի շուրջ եղած խաղաքարտերը խառնելուն են միտված։ Ակնհայտ է, որ Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը հստակ պարտավորություններ ունի արևմտյան հարթակներում կատարելու, այն է՝ նոր ստատուս քվոյի վերաբերյալ փաստաթուղթ ատորագրելը, որի առանձին բաղադրիչներից մեկն էլ լինելու էր տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացը՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության ներքո իրականացնելու տրամաբանությամբ։ Եվ տեսնում ենք, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է խուսափել կամ հրաժարվել այդ պայմանավորվածությունը իրականացնելուց՝ Գրանադայի հանդիպումը վառ օրինակ, իսկ արևմտյան հարթակներում բանակցության օրակարգում հնարավոր նոր փաստաթղթի ընդունումը հանգեցնելու է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չեղարկմանը, իսկ Ադրբեջանը փաստացի չի ցանկանում դա, որովհետև Բաքվի համար շատ ավելի ընդունելի է նոյեմբերի 9-ով ապաշրջափակումը, քան Հայաստանի սուվերենության ներքո ճանապարհների տրամադրումը։ Ավելին՝ Ադրբեջանը սկսել է խառնաշփոթ առաջացնել բանակցային գործընթացում տարբեր ձևաչափերի մասով․ օրինակ՝ Իրանի հետ բանակցություններում նշում է 3+3 ձևաչափով բանակցելու անհրաժեշտության մասին, Ալիևը Թբիլիսիում հայտարարում է Վրաստանի միջնորդությամբ բանակցելու մասին, այսինքն՝ ամեն կերպ փորձում է խեղաթյուրել իրավիճակը, որպեսզի արևմտյան հարթակներում փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտություն չլինի։
- Իսկ հնարավո՞ր է՝ Ադրբեջանը հրաժարվի հոկտեմբերի վերջին Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպումից։
- Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է, կամ հնարավոր է մասնակցի բանակցություններին, բայց վերջին պահին հրաժարվի փաստաթուղթ ստորագրելուց կամ էլ նոր կետեր ավելացնի և խուսափի ստորագրել։
- Գործնական առումով ի՞նչ աջակցություն կարող ենք ակնկալել Եվրամիությունից և հատկապես Ֆրանսիայից։
- Ընդհանրապես, ես լուրջ ակնկալիքներ չունեմ Եվրամիությունից՝ հաշվի առնելով այդ կառույցի բնույթը, այդտեղ որոշումների կայացման գործընթացը․ առավելագույնը, որ կարելի է ակնկալել՝ դա ֆինանսական և երբեմն նաև քաղաքական աջակցությունն է, ինչպես նաև առանձին երկրների մասով, ինչպես Դուք նշեցիք՝ Ֆրանսիայի մասով ավելի սերտ համագործակցությունը նաև ռազմատեխնիկական ոլորտում, բայց թե ինչ մակարդակի կհասնի այդ համագործակցությունը՝ դժվարանում եմ ասել, որովհետև բազմաթիվ խոչընդոտներ կան՝ սկսած աշխարհագրականից մինչև աշխարհաքաղաքական։
Գեղամ Ադյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: