ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այժմ տեսնում ենք Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա առանցք, որտեղ նրանք ընդհանուր շահեր ունեն Կովկասում. Թոմ դե Վաալ

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ղարաբաղյան հիմնախնդրով մասնագիտացած փորձագետ Թոմ դե Վաալը մեծ ողբերգություն է որակում։ Առաջին պատասխանատուն, ըստ դե Վաալի Ադրբեջանի, նախագահ Իլհամ Ալիևն է, իսկ նրան կանաչ լույս տվել է Ռուսաստանը։

«Ազատություն». Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ղարաբաղյան հիմնախնդրով մասնագիտացած փորձագետ Թոմ դե Վաալը մեծ ողբերգություն է որակում։ Առաջին պատասխանատուն, ըստ դե Վաալի Ադրբեջանի, նախագահ Իլհամ Ալիևն է, իսկ նրան կանաչ լույս տվել է Ռուսաստանը։ Ղարաբաղի ղեկավարությունը դեռ հավատում էր, որ Մոսկվան իրենց չի վաճառի, բայց հենց դա էլ տեղի ունեցավ, «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը։  
 
«2020-ի պատերազմը պետք է սթափության զանգ լիներ, որ պետք է իջեցնել պահանջը»
 
Հրայր Թամրազյան․ – Համեմատաբար ազատ և արդար համաժողովրդական քվեարկության միջոցով ինստիտուտներ կառուցելու և իր կառավարություններն ընտրելուց հետո Լեռնային Ղարաբաղը կորցրեց ամեն ինչ ընդամենը մի քանի օրվա ընթացքում, փլուզվեց երեք տասնամյակ առաջ հաղթած Ադրբեջանի հարձակումների ներքո: Ի՞նչը սխալ գնաց։ Ի՞նչ պետք է արվեր, որպեսզի հնարավոր լիներ խուսափել, որպեսզի հնարավոր լիներ փրկել այն որպես ինքնավար մարզ։ Ի՞նչ տարբերակներ կային։
 
Թոմ դե Վաալ․ – Ինչպես ասացիք, Ղարաբաղն ուներ իր ինստիտուտները։ Այն ուներ իր խորհրդարանը, [Ստեփանակերտն ուներ] իր քաղաքապետարանը, նաև համալսարանը։ Սրանք բոլորը կառուցվել էին տարիների ընթացքում: Եվ ես ենթադրում եմ, որ նրանք բոլորը հիմա կանհետանան: Ով գիտի, թե ինչ է լինելու օրինակ համալսարանի հետ։ Ի՞նչ կարելի էր այլ կերպ անել։ Դե, ակնհայտորեն մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը ագրեսիվ մտադրություն ուներ։ Հայկական կողմում, կարծում եմ, դեռ պատրանք կար 2020 թվականի պատերազմից հետո, որ Ղարաբաղը կարող է նույն կերպ շարունակել։ Կարծում եմ, որ դա մեծ սխալ էր։ Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմը պետք է սթափության զանգ լիներ, որ պետք է իջեցնել պահանջը, պետք է լրջորեն խոսել Ադրբեջանի հետ, սկսել խոսել ինքնավարության մասին, սկսել խոսել Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մասին։ 2020 թվականի պատերազմից պետք է հասկանային, որ սպառնալիքը շատ ավելի իրական է։ Այսպիսով, կարծում եմ, որ հենց դա էր սխալ: Ինչպես ասացի, ես լսել եմ աղբյուրներից, որ Ղարաբաղի իշխանությունները խոսում էին Բաքվի, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, օրինակ, պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ, և այդ բանակցությունները Շուշիում տեղի էին ունենում մինչև ռազմական հարձակումը: Նրանք խոսում էին Բաքվի հետ, բայց դա արդեն մի քիչ ուշ էր։ Դա նշան էր, որ դրանից դեռ կարելի էր խուսափել, բայց կարծում եմ, որ հայկական կողմին ակնհայտորեն շատ հարցեր կան տալու։ Ինձ համար գլխավոր հարցը Ղարաբաղի ղեկավարության կողմից Ռուսաստանի նկատմամբ բավականին միամիտ վստահությունն է։ Նրանք դեռ հավատում էին, որ Մոսկվան իրենց չի վաճառի, բայց հենց դա էլ տեղի ունեցավ։
 
«Դա Ռուսաստանի համար երթուղի է դեպի հարավ, և դա ավելի կարևոր է այն պայմաններում, երբ Եվրոպայի հետ սահմաններն այժմ փակ են»
 
Հրայր Թամրազյան․ – Հիմա, քանի որ մենք խոսում ենք Մոսկվայի և Ռուսաստանի դերի մասին, կմանրամասնե՞ք դա։ Կոնկրետ ո՞րն էր Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի վերջնական գրավման գործում: Մենք կարծում էինք, որ Ռուսաստանն ամենևին շահագրգռված չէ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նվաճմամբ, քանի որ այդ դեպքում նա կկորցներ իր դիվանագիտական շատ կարևոր լծակները տարածաշրջանի վրա։ Ի՞նչ կարող եք ասել այս փաստարկի մասին:
 
Թոմ դե Վաալ․ – Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր մենք ականատես ենք եղել փոփոխության, մենք տեսել ենք, թե ինչպես է Ռուսաստանը հրաժարվում Ղարաբաղի հարցում իր ավանդական քաղաքականությունից, որը ենթադրում էր աշխատանք երկու կողմերի հետ և իր հիմնական առաջնահերթությունը տեղափոխում է դեպի Ադրբեջան: Ինչո՞ւ է Ադրբեջանը կարևոր։ Մի քանի պատճառներով։ Մեկն այն է, որ դա Ռուսաստանի համար երթուղի է դեպի հարավ, դեպի Իրան և Թուրքիա՝ ցամաքով և Կասպից ծովի վրայով: Եվ դա ակնհայտորեն ավելի կարևոր է այն պայմաններում, երբ Եվրոպայի հետ սահմաններն այժմ փակ են: Կարծում եմ՝ ադրբեջանական ռեժիմը նույնպես [Ռուսաստանի համար] ծանոթ ռեժիմ է։ Նրանք հասկանում են միմյանց, խոսում են նույն լեզվով, մինչդեռ Մոսկվան և Երևանը նույն լեզվով չեն խոսում։ Ժողովրդավարության կամ մարդու իրավունքների մասին [Ռուսաստանում և Ադրբեջանում] խոսք չկա։ Նրանք հասկանում են միմյանց: Եվ կարծում եմ, երրորդ հանգամանքն այն է, որ Ադրբեջանը յուրօրինակ կամուրջ է դեպի Թուրքիա։ Հայաստանի և Արևմուտքի համար ցավալիորեն, մենք այժմ տեսնում ենք մի տեսակ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա առանցք, որտեղ նրանք ընդհանուր շահեր ունեն Կովկասում, այն է՝ Արևմուտքին դուրս պահելը, թույլ Հայաստան ունենալը, Ռուսաստանի ԱԴԾ-ի, խաղաղապահների հսկողությամբ տրանսպորտային միջանցք կառուցելը։ Այսպիսով, ես կարծում եմ, որ դա դրա մի կողմն է: Ակնհայտ է, որ մյուս կողմը դա Փաշինյանի ու նրա կառավարության այս շրջադարձը դեպի Արևմուտք բազմաթիվ գործողություններով, ինչպիսիք են, Միջազգային քրեական դատարանին Հայաստանի սպասվող միանալը, կասկածի տակ դնելը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արժեքը, առաջին տիկնոջ Կիև ուղարկելը, ամերիկացիների հետ զորավարժություններ անցկացնելը։ Դա ակնհայտորեն զայրացրեց Ռուսաստանին։ Կարծում եմ՝ դա Փաշինյանի կողմից խիզախ քայլն էր, բայց գուցե չափազանց հապճեպ։ Դա չափազանց համարձակ էր ստեղծված հանգամանքներում: Եվ, հետևաբար, հստակ է, որ կայացվել է որոշում, որ «մենք կարող ենք զոհաբերել Ղարաբաղը, որպեսզի պատժենք Փաշինյանին, որպեսզի աշխատենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ»։
 
Հրայր Թամրազյան
Աղբյուր՝ aravot.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: