ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դա մարդկության դեմ հանցագործություն է․ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը խոսել է ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների մասին

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, իրավապաշտպան Նադիա Մուրադը Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած բռնություններ, որի հետևանքով այսօր հազարավոր հայեր ստիպված լքում են ԼՂ-ում իրենց հայրենի տունը, անվանում է մարդկության դեմ հանցագործություն։

«Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ Նադիա Մուրադը խոսել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար աղետի մասին՝ նշելով․
 
«Իմ սիրտն այն բոլոր հայերի հետ է, ովքեր լքում են իրենց տները՝ իրենց հետ տանելով միայն վախ և անորոշություն։ Դա մարդկության դեմ հանցագործություն է, և աշխարհը պետք է միասին արագ գործի անցնի՝ գտնելու խաղաղ կարգավորում։ Հազարավոր մարդիկ չպետք է դատապարտված լինեն ապրելու փախստականների ժամանակավոր ճամբարներում՝ առանց ապագայի և հույսի»։
 
Անդրադառնալով դիտարկմանը, որ ԼՂ-ում ադրբեջանական բռնությունների թիրախում են նաև կանայք ու երեխաներ, և արդեն իսկ կան զոհեր երեխաների շրջանում, Նադիա Մուրադը, ով հայտնի է կանանց իրավունքների պաշտպանության հարցում իր ակտիվ գործունեությամբ, մասնավորապես նշել է․ «Բոլոր իշխանությունները պետք է միասին աշխատեն՝ ապահովելու կանանց ու երեխաներին անվտանգությունը սեռական բռնություններից ու թրաֆիքինգից, որը կարող է ծագել հակամարտության ժամանակ։ Ինչպես բռնության բոլոր տեսակների դեպքում՝ կանխարգելումն ավելի լավ է, քան միջամտությունը, իսկ միջամտությունն անսահման ավելի լավ է, քան երես թեքելը» ։
 
Նադիա Մուրադն ակտիվիստ է Իրաքից, 2014 թվականին Հյուսիսային Իրաքում շուրջ երեք ամիս ստրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ, խոշտանգումների ենթարկվել, ապա նրան հաջողվել է փախչել Գերմանիա, որտեղ դարձել է հայտնի իրավապաշտպան և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: 2018 թվականին նա Կոնգոյից բժիշկ Դենիս Մուկվեգեի հետ արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
 
Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է ժամանել բռնի տեղահանված 66500 անձ։ Հայաստանում ԼՂ-ից բռնի տեղահանվածները կոորդինացիոն կենտրոնում հաշվառվում են, նրանց առաջարկվում են կեցավայրի տարբերակներ: Մարդկանց տրվում են առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, դեղորայք, տաք ծածկոցներ, անվասայլակներ: Առողջական խնդիրներ ունեցողներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
 
Արաքս Կասյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
henley-&-partners-խորհրդատվական-ընկերություն,henley-&-partners,աշխարհի-ամենահարուստ-քաղաքների-ցանկ,ամն,թուրքիա,նյու-յորք,տոկյո,սան-ֆրանցիսկո,ստամբուլ , Ստամբուլն աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկում 51-րդն է
Ստամբուլն աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկում 51-րդն է
Միջազգային «Henley & Partners» խորհրդատվական ընկերությունը հրապարակել է 2023-ին աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկը:
մեքսիկա,սալվատիերա,զինված-հարձակում , Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Մեքսիկայի Սալվատիերա քաղաքի հյուրանոցներից մեկի վրա զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը` վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով El Universal պարբերականի հրապարակումը։
մոսկվայում,գումարվել,է,ապհ,կառավարությունների,ղեկավարների,նիստը.,վարչապետ,նիկոլ,փաշինյանը,ներկա,չէ , Մոսկվայում գումարվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ
Մոսկվայում գումարվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ
Մոսկվայում ընթանում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։
գնդակոծվել,գազայի,միակ,կաթոլիկ,ծուխը,վնասվել,է,մայր,թերեզայի,քույրերի,տունը , Գնդակոծվել է Գազայի միակ կաթոլիկ ծուխը, վնասվել է Մայր Թերեզայի քույրերի տունը
Գնդակոծվել է Գազայի միակ կաթոլիկ ծուխը, վնասվել է Մայր Թերեզայի քույրերի տունը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտնել է, թե ինչ է տեղի ունեցել նախօրեին Գազայի միակ լատինական ծխում։ Ըստ Պապի, նախօրեին այն պաշարվել էր իսրայելական զինվորականների կողմից՝ պատրվակով, որ այնտեղ հրթիռների արձակման կայան կա:
պեկինը,թեհրանը,եւ,էր,ռիադը,համատեղ,հայտարարություն,են,արել , Պեկինը, Թեհրանը եւ Էր Ռիադը համատեղ հայտարարություն են արել
Պեկինը, Թեհրանը եւ Էր Ռիադը համատեղ հայտարարություն են արել
Իրանը, Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան համատեղ պահանջել են շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի Իսրայելի վայրագություններին պաշարված Գազայի հատվածում եւ ապահովվի կայուն օգնություն պաղեստինցիներին, տեղեկացրել է Mehr-ը։
վահագն,խաչատուրյանը,հանդիպել,է,ուրուգվայի,նախագահ,լուիս,լակալե,պոուի,հետ , Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի հետ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի հետ
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուն իր կեցավայրում հանդիսավոր կերպով ընդունել է պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: