ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պուտինը վերականգնում է «Ստալինյան պատմական արդարությունը»՝ Ղարաբաղը վերանվիրում է Ադրբեջանին

Արցախում նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա 5 տարի ժամկետով հաստատված ռուսական խաղաղապահ զորակազմը չկարողացավ անգամ 3 տարի իրականացնել արցախահայության նկատմամբ ստանձնած պարտավորությունները։

Այդ պարտավորությունների չկատարման, հետևողականորեն իրականացված սաբոտաժի աղաղակող վկայությունների մասին քանիցս ենք խոսել նախկինում, փաստերով ու ժամանակագրությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես  անցած երեք տարիների ընթացքում անհաշիվ անգամ  բարձրացրել է խաղաղապահների գործունեության արդյունավետության  հարցը, ընդհուպ իր հանրային ելույթներում  հիշեցրել ու վերաընդգծել է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտին՝ հավանաբար առաջնորդվելով այն   կանխավարկածով, որ մեր ռուս գործընկերները, գուցե, (ինչպես ՀԱՊԿ-ը՝ ՀՀ սահմանների դեպքում) մոռացել են, թե որտեղ է սկսվում ու ավարտվում իրենց պատասխանատվության գոտու սահմանագիծը։ Սեպտեմբերի 19-ի արյունահեղությունը, ինչի հետևանքով  հարյուրավոր զոհեր արձանագրվեցին, հազարները  բռնի տեղահանվեցին ու բռնեցին գաղթի ճամփան, ՌԴ-ի, որպես Արցախում խաղաղապահություն իրականացրած սուբյեկտ,  հանձնած քննության և դրանից անբավարար ստանալու ապացույցն է՝ խաղաղապահները Արցախ էին մուտք գործել՝ երաշխավորելով  խաղաղություն ու արցախահայերի՝  բնականոն կյանքին վերադարձ, սակայն բերեցին միայն տարածքային կորուստներ, բլոկադա, հումանիտար աղետ, իսկ վերջում էլ՝ արյուն ու ավեր։ Եվ «պոստ ֆակտում» ՌԴ-ից հնչող աղեկտուր արդարացումները, ցինիզմի վերածվող երեսպաշտությունը, թե  խաղաղապահները սրբորեն կատարել են իրենց առաքելությունը,  «մենք հասկանում ենք այս պահի էմոցիոնալ շիկացումը, կտրականապես համաձայն չենք  պատասխանատվությունը ռուսական կողմի վրա, առավել ևս ռուս խաղաղապահների վրա դնելու փորձի հետ», ոչ մի ուրիշ էմոցիա չեն հարուցում՝ բացի դառը քմծիծաղից։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովին էր այսօր  հանձնարարված ցինիզմի հերթական ռեկորդը սահմանելու պարտականությունը, որը, երկրորդելով իր այլ գործընկերների, հայտարարել է՝ «խաղաղապահները ցույց են տալիս իսկական հերոսություն՝ իրենց գործառույթները կատարելով այն մանդատով, որն առկա է։ Եվ նախատել խաղաղապահներին, որ նրանք ինչ-որ բան այն չեն անում, ոչ ոք չի կարող։ Մենք երբեք չենք համաձայնի նման նախատինքների հետ»։ 

Թե ինչ մանդատ ունեն խաղաղապահները, քանիցս ենք գրել ու հիշեցրել  նախկինում, այժմ ևս մեկ անգամ վերաարձանագրենք, թե ռուս խաղաղապահների մանդատի փաստաթղթում ինչ գործառույթներ են թվարկված։ Եվ այսպես՝  ղարաբաղյան շփման գծի և, ընդգծում ենք, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անվտանգ տարանցումը, միջազգային մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումները, ինչպես նաև մշտադիտարկի հրադադարի ռեժիմը, արձագանքի ուժի չկիրառման պարտավորությունների խախտմանը, իր պատասխանատվության գոտում հակազդի անկարգություններին, նպաստի Ղարաբաղում լիարժեք կյանքին, պաշտպանի կենսական նշանակության օբյեկտները և այլն։ Հարց պարոն Պեսկովին՝ հիշյալ  գործառույթներից անցած երեք տարվա ընթացքում հատկապես ո՞ր մեկն է լիարժեքորեն իրականացրել զորակազմը, չլինի՞ թե Պուտինի խոսնակը որպես անձնազոհության օրինակ նկատի ունի այս օրերին արցախցիների բռնի տեղահանության օպերացիային մասնակցելը։ Սա, ներողություն, ցինիզմից էլ անդին է, խեղկատակություն, քանի որ տարհանման օպերացիան չէր լինի, եթե մինչ այդ խաղաղապահներն իրականացնեին իրենց մանդատով սահմանված մնացած ֆունկցիաները, մասնավորապես՝ արձագանքեին ուժի չկիրառման պարտավորությունների խախտմանն ու իրենց պատասխանատվության գոտում հակազդեին անկարգություններին։      
 
Քանի՞ «քոռ կոպեկ» արժեն  ՌԴ պաշտոնյաների խոստումները 


Այս հարցի պատասխանը տալու համար պետք է հպանցիկ վերհիշել ռուսական դրոշի ներքո Արցախում երեք տարի տուրիստի կագավիճակում  հանգրվանած համազգեստավորների  անփառունակ գործունեությունը։ Հիշեցնենք, որ խաղաղապահների անորակությունը փաստող  առաջին միջադեպը  Արցախում տեղի ունեցավ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից շաբաթներ անց։   Հիշեցնենք` Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում դեկտեմբերի 11-ին և 12-ին մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք միայն դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվեցին  ռուս խաղաղապահների միջամտությամբ։ Այս երկու գյուղերը  հանձնվեցին  ադրբեջանական կողմին, գերեվարվեցին մի քանի տասնյակ հայ զինծառայողներ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ։  Եվ սա այն դեպքում,  երբ եռակողմ հայտարարությամբ պետք է դադարեցվեին ռազմական գործողությունները, ու «կողմերը» պետք է  կանգ առնեին  իրենց զբաղեցրած դիրքերում: 

Այս ամոթալի միջադեպից հետո  ՌԴ նախագահ Պուտինը հույս  հայտնեց, որ «Արցախում այլևս բախումներ չեն լինի, և Հադրութի դեպքը կլինի միակ սրացումը, որ տեղի է ունեցել Արցախում ռուս խաղաղապահների ներգրավումից հետո»։ 2022-ի մարտի 24-ին, սակայն, ի հեճուկս Պուտինի հայտնած հույսերի, տեղի ունեցավ նոր «հերթական սրացումը»՝  «Փառուխ-Քարագլուխ օպերացիան»՝ Փառուխ գյուղը խաղաղապահների թողտվությամբ  գրավվեց ադրբեջանական զինուժի կողմից։ Շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը դարձան սովորական ու ստանդարտ իրավիճակ։ «Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը»,- 2022 թ. օգոստոսին Կառավարության նիստում հայտարարել էր Ն. Փաշինյանն ու հավելել.  «ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունն ու գործունեությունը արցախահայության անվտանգության ապահովման առանցքային գործոն է, և Հայաստանը բարձր է գնահատում»։ Այս բարձր գնահատանքի խոսքերը, սակայն, չհալեցրին  դաշնակցի՝ ՀՀ-ի նկատմամբ  «սառած սիրտը»՝ Արցախն ու ՀՀ-ն շարունակեցին մնալ կրակի վտանգի տակ։ 
   
2022-ի դեկտեմբերին ՌԴ-ի անտարբերությունից թևավորված  Ադրբեջանն իր կեղծ էկոակտիվիստներին գործուղեց Լաչինի միջանցք ու փակեց այն։  Իսկ  ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ու ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան իրար հերթ չտալով օրումեջ սկսեցին  փափուկ բարձ դնել  բոլորիս գլխի տակ, թե՝  «մոտ ժամանակներս»,  «առաջիկա օրերին» տեղի կունենա միջանցքի բացումը: Միջանցքի բացման Զախարովայի նշած  «մոտ ժամանակներս»  ժամկետը  «վերաժամկետավորվեց» արդեն տասն օր անց՝ դեկտեմբերի 23-ին, ՌԴ ԱԳ նախարար Լավրով-Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամով համատեղ հանդիպումից հետո։ 

Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Լավրովը կրկին անորոշ ժամկետ նշեց՝ «որքան հնարավոր է շուտ»։ Արդեն տարեսկզբին՝ հունվարի 18-ին, անորոշ  ժամանակ ցույց տվող ժամացույցով կողմնորոշվող ՌԴ դիպլոմատիան  որպես միջանցքի վերաբացման հաջորդ  ժամկետ  նշեց  «առաջիկայում»-ը։  «Հենց երեկ կամ նախօրեին ռուսական զորամիավորման հրամանատարի մասնակցությամբ տեղի են ունեցել հանդիպումներ Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։

Կարծում եմ, որ Լաչինի միջանցքի հարցը առաջիկայում կլուծվի»,- հայտարարել էր  Լավրովը։ Միջանցքը, սակայն, ոչ միայն չբացվեց, այլև է՛լ ավելի խստացվեց դրա ռեժիմը, ընդհուպ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում տեղի ունեցավ։ Եվ այստեղ նորից հայ ու համաշխարհային հանրությունը առերեսվեց ռուսական՝  «մուժիկի տված խոսք» արտահայտւթյան կեղծ ու փուչ լինելուն։ Նույն պարոն Լավրովը  Բաքվում փետրվարի 28-ին հայտարարեց՝ «Լաչինի միջանցքի կենսագործունեության ռեժիմը պետք է լիարժեքորեն համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին։ ...Որևէ հսկիչ անցագրային կետերի ստեղծում այնտեղ նախատեսված չէ, բայց առկա կասկածները, թե արդյո՞ք միջանցքն օգտագործվում է, ինչպես հարկն է, տեխնիկական միջոցներով, փարատելու հնարավորություն գոյություն ունի»։ Պարոն Լավրովի հայտարարւթյունից մեկուկես ամիս անց՝ ապրիլի 23-ին,  Ադրբեջանն անվրդով, առանց խոչընդտի հանդիպելու տեղադրեց Լավրովի կողմից «բացառված» անցակետը, ավելին՝  տոտալ բլոկադայի ենթարկեց Արցախը՝ փակելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը։    

Այսքանից հետո՝ տրված հավաստիացումների, երաշխիքների,  խոստումների, դրանց դրժման, անարգման, խախտման պատասխանատուն, փաստորեն,  ՀՀ-ին  մեղադրում է խաղաղապահների հասցեին չարախոսության մեջ՝ իր վրայից գցելով արցախահայությանը պատուհասած այս դրամատիկ իրավիճակի՝ աղետի ու արտագաղթի պատասխանատվությունը։ 

Ռուսական պրոպագանդան, թերևս, իր հանցավոր անգործությունն արդարացնելու համար  առաջիկայում հանդես գա հայտարարությամբ, թե՝ ՌԴ-ն վերականգնում է «պատմական արդարությունը»՝ Ստալինը ժամանակին Արցախը նվիրել էր Ադրբեջանին, սակայն 80-ականների վերջին տեղի ունեցավ սխալմունք՝ ԼՂ-ն անկախացավ, հետևապես այն, ինչ անում է Պուտինը, ոչ այլ ինչ է, քան սխալմունքի ուղղում՝ Արցախի  վերանվիրատվություն։ 
Չէ՞ որ ինքն է քանիցս արձանագրել՝ «միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախն Ադրբեջան է»։ 

Հ. Մանուկյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: