ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ճոխ, թե խաբող

Ով կմտածեր, որ տիկնիկները, մոտ 400 տարի՝ սկսած 14-րդ դարից, կատարել են սոցիալական մեդիայի դեր: Եվ կոչվել են, ոչ ավել ոչ պակաս, Պանդորա: Ո՞րն էր Պանդոր տիկնիկների առաքելությունը: Նորաձևություն տարածելը: Երկրեերկիր: Վաճառականները գեղեցիկ հանդերձանքով այդ փոքրիկ տիկնիկները իրենց հետ տանում էին այս ու այն կողմ ՝ ծանոթացնում մեծ քաղաքներում տիրող նորաձևության տրամադրություններին:

  • Նորաձև հագուստ Փարիզեմէն….
  • Լասթիք, բոթին…խիստ աժան….
  • Կարելչեքի զեղչ….
 
 
 
Ով կմտածեր, որ տիկնիկները, մոտ 400 տարի՝ սկսած 14-րդ դարից, կատարել են սոցիալական մեդիայի դեր: Եվ կոչվել են, ոչ ավել ոչ պակաս, Պանդորա:
 
Ճիշտ այնպես, ինչպես կոչվել է Զևսի ցանկությամբ՝ Հեփեսոսի և մյուս աստվածների կողմից կերտված և կատարելագործված առաջին դիցուհին:
 
 
Ո՞րն էր Պանդոր տիկնիկների առաքելությունը: Նորաձևություն տարածելը: Երկրեերկիր: Վաճառականները գեղեցիկ հանդերձանքով այդ փոքրիկ տիկնիկները իրենց հետ տանում էին այս ու այն կողմ ՝ ծանոթացնում մեծ քաղաքներում տիրող նորաձևության տրամադրություններին:
 
 
19-րդ դարում Պանդոր տիկնիկ-մանեկենների՝ իբրև նորաձևության մունետիկների դարաշրջանն ավարտվեց: Եվրոպայում տպագիր մամուլը, լուսանկարչական սարքը՝ ստանձնեցին նորաձևության միտումների տարածման գործը: Քանի դեռ այդ անգլիական կամ ֆրանսիական հանդեսները կամ թերթերը անհասանելի էին հայկական իրականության համար, պճնամոլների և, ընդհանրապես, նորաձև հանգնվել ցանկացողների համար վաճառականները մնացին միակ ապավենը՝ հագուկապի եվրոպական անցուդարձին ծանոթացնելու համար: Իսկ մամուլն էլ նրանց օգնեց հասարակության ավելի լայն շերտերի տեղեկությունը հասցնելու գործում:
 
 
«Մեծ մթերանոց հանդերձեղենաց –կանանց, փոքր աղջկանց եւ մանչ տղայոց համար.
 
Քառլման եւ Պլումպէրկ Կոստանդնուպոլիս, Կալաթա Պէօյիւք միլլեթ խան
 
Կը փութամ ազդարարել արգոյ հասարակութեան որ թէ գարնան եւ թէ ամառուան համար մեր վաճառատան մէջ կանանց, աղջկանց եւ մանչերու վերաբերեալ զգեստներու մեծ մթերք մը ունինք, վերջին նորաձեւութան համեմատ եւ խիստ աժան կերպով գնած եմք Յեւրոպայէ ձեռամ մեր  առեւտրական տան Լոնտրայի եւ Բարիզի եւ պատրաստուած մեր Պէրլինի եւ Վիեննայի մասնաւր գործարանաց մէջ: Լիայոյս եւ անտարակոյս եմք որ ազնիւ հասարակութիւնը նկատողութեան պիտի առնէ մեր հետեւեալ ապրանքները որոնց միակ ապսպրողն եմք ի մայրաքաղաքիս որպիսիք են. Գաղիական եւ Գերմանական փեղոյրներ մետաքսէ, կտաւէ եւ բամպակէ թաշկինակներ, Գաղիական ձեռնոցք, սեղանի ծածկոցներ, անկողնի համար կտաւեղէնք, անձեռոցք, ասեղնագործութիւնք, Բարիզեան քորսէներ եւ արանց, կանանց եւ տղայոց համար ընտիր հիւսուած ֆանէլաներ»:
 
 
Կոստանդնուպոլսի «Քառլման եւ Պլումպէրկ» վճառատունը  իր մասնաճյուղով որդեգրել էր մի սկզբունք՝ աժան ծախել  շատ ծախելու համար:
 
«Ստորագրեալս պատիւ ունի ծանուցանել իր բազմաթիւ յաճախորդներուն որ այս անգամ ուղղակի Եվրոպայէն բերել տուած է արանց, կանանց եւ տղայոց համար ամէն տեսակ ընտիր կոշիկներ ամառուան թէ ձմեռուան, աժան եւ դիմացկուն: Հարկ չկայ Բերա երթալ եւ աւելի գին վճարել. Անգամ մը այցելեցէք մեր մթերանոցը եւ պիտի համոզուիք: Ուրիշ ամէն տեղէ աւելի մեր մթերանոցին մէջ պիտի գտնէք աւելի աժան եւ դիմացկուն լաստիքներ ու կոշիկներ. Եւ զայն եմ ապացուցանելու իմ ազնիւ յաճախորդներուս: Կեդրոնատեղին է Սուլթան Համամի ճիշդ դիմացը, Առիւծի մթերանոցը: Յովսէփ Փափազեան»,- կարդում են Պոլսի «Հայրենիք»-ում:    
 
Պատիվ ունիմ, արգո հասարակություն, ազնիվ հաճախորդ և բազում այլ հուզական բառակապակցություններ և մակդիրներ, որոնցով  պճնված, համեմված և լցոնված են 19-րդ դարի թե՛ արևելահայ, թե՛ արևմտահայ մամուլի ծանուցումներն ու գովազդները: Եթե բաղդատելու լինենք 21-րդ դարի գովազդային տեքստերի հետ, ապա կարծես ռոկոկկո ոճի և արվեստի մինիմալիստական ուղղության հակադրությունը լինեն:
 
Լսենք տեքստային բանակցությունների փորձագետ, Copywriting academy-ի հիմնադիր Ռուբեն Կարոյանին:
 
Անկախ ժամանակաշրջանից, դիմելաձևը սպառողին գրավելու կարևոր գործիքներից մեկն է: Առանձնացնենք սպառողի հետ շփման ձևափոխության 2 գործոն: Առաջինը ժամանակն է: Մարդիկ այսօր ավելի շատ են տնտեսում իրենց ժամանակը, քան նախկինում: Նախկինում քիչ էին ժամանակ խլող գործոնները: Նորմալ էր, որ տեքստերն ունենային դասական ոճ, պարունակեին շտամպներ՝ «պատիվ ունեմ դիմելու» և այլն: Այսօր տեղեկատվական հեղեղի դարաշրջանում, երբ սպառողը համացանցում օրական 2500-ից ավել տեղեկություն է թերթում, ենթագիտակցորեն անտեսում է ցանկացած  մեկ ավել բառը նույնիսկ: Երկրորդ գործոնը տվյալ տարածաշրջանի մշակույթն է : Նախկին դիմելաձևերը, որ մեր օրերում  արհեստական են դիտվում, ազդում են սպառողի վստահության վրա: Չէ որ մենք վստահում ենք նրանց, ովքեր խոսում են մեզ նման: Մեր օրերում սպառողին դիմելու մշակույթը պրակտիկ, առանց ավելորդությունների տարբերակն է: Տեքստը պետք է սկսել բուն ասելիքից:
 
 
Սեպուհ Տէմիրճեան, Սուլթան Համամ թիւ 47 և49
 
 
Պոլսոյ յարգոյ հասարակութիւնը մինչեւ այժմ զոհ գացած է խարդախ շահախընդրութեան մը քառթօնով շինուած կօշիկներ ծախու առնելով: Ներկայիւս պատիւ ունիմ ծանուցանել, որ յաճախորդացս վստահութեանը արժանանալու համար, բերել տուած եմ էն ընտիր եւ անխարդախ ապրանքէ շինուած կօշիկներ, ամէնէն նրբաճաշակները գոհացնելու պատրաստ: Այս խանութներուն մէջ կը գտնուին նաեւ ամենալաւ տեսակ լաստիքներ, մոյկ, պօթ, պօթին եւն: Ապրանքի հաստատութիւն եւ գիներու աժանութիւն»: 
 
Որտեղո՞վ է անցնում ճոխի և ստի բաժանարար գիծը գովազդում: Ինչպե՞ս սպառողին չգցել գովազդային թակարդը և հուսախաբ չանել նրան: Լսենք Ռուբեն Կարոյանին.
 
Երբեմն ճոխի և ստի տարբերող պատը շատ բարակ է: Մեկ չնչին արտահայտություն և խոսքը ճոխից վերածվում է ստի: Տարբերությունը չափելի միավորներն են: Ճոխ կարող ենք ներկայացնել՝ ելնելով մեր սեփական գնահատականներից կամ էմոցիաներից: Սա ունակ է դիմացինին տրամադրություն պարգևել, ոչ ավել: Մեր ճոխ խոսքը լսելով՝ սպառողը կարող է հավանել առաջարկը, սակայն հստակ գործողություն կատարելուց առաջ՝  վճարել, պատվիրել, այցելել, ստիպված է ճշգրտումներ կատարել: Սուտ ներկայացնելու վտանգն այն է, որ դիմացինի մոտ  առաջացնում ենք էմոցիա և պատասխանում ենք վերջնական հարցերին, տվել եք չափելի տեղեկություններ, որոնցից հետո մնում է ընդամենը որոշում կայացնել: Ճոխ ներկայացնելով՝ մարդը կորուստներ չի ունենում, որովհետև չափելի խոստումներ չենք տվել, խաբելու վտանգ չկա: Իսկ սուտ ներկայացնելով, տալիս ենք չափելի խոստումներ: Սուտ ներկայացնելու դեպքում, եթե տվյալների չնիչն տարբերություն էլ լինի, սպառողն իրեն խաբված է զգում: 
 
 
«Մեծ հայ վաճառատուն պատրաստ և չափու վրայ հանդերձեղենաց Կ.Պոլիս, Սուլթան Համամ  թիւ 20 Լուսին: Եթե կուզէք գնել աժան, տոկուն և ձեւաւոր հագուստներ, միանգամ այցելեք Լուսին Վաճառատունս, ուր պիտի տեսնէք թէ օտար եւ բնիկ ոչ մէկ վաճառատուն կարող է մրցիլ մեզ հետ, եւ զայս կրնան հաստատել մեզ այցելող  յարգո յաճախորդք: Վաճառատունս ներկայ եղանակիս համեմատ մեծ քանակութեամբ պատրաստ ապրանքներ ունի, նոյնպէս եւ մեր վարպետ ձեւագետին ձեռամբ չափու վրայ խիստ ընտիր եւ տոկուն  տարազներէ հանդերձեղէնք, սմոքէն,ֆռաք ևն կ՛պատրաստուին: Որեւէ ապսպրուած հագուստները ճաշակներուն յարմար չըլլայ, սիրով ետ պիտի ընդունին. Այս մեծ առաւելութենէն կըրնան հասկնալ թէ ընտիր ճաշակի համեմատ շինուածքներու վրայ կը ծախուին, ըստ կարի ամենաչափաւոր գներով: Այսպէս վտարելով ամէն մրցում: Մի անգամ փորձի համար այցելեցէք սոյն վաճառատունս և կը յուսամ որ ամէն այցելողք գոհ պիտի մնան»:
 
 
Պանդոր անունով տիկնիկ-մանեկենները հիմա միայն թանգարաններում են, բայց նորաձևության «Պանդորայի արկղ» բացված է: Նորաձև հագնվելու մրցավազքը կանգ չի առնելու: Եվ դա ոչ միայն վաճառականների, այլև գովազդի պատճառով:
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: